Ռաշիդ Աբդուլ Ուոլաս (անգլ.՝ Rasheed Abdul Wallace, սեպտեմբերի 17, 1974(1974-09-17), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցացիայում (NBA)։ համալսարանային առաջնությունում ներկայացրել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանը։

Ռաշիդ Ուոլաս
Rasheed Wallace

Ակումբ Նյու Յորք Նիքս
Դիրքը Ծանր հարձակվող / կենտրոնական
Համար № 36
Ի ծնե տրված անունը Ռաշիդ Աբդուլ Ուոլաս
Rasheed Abdul Wallace
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 17, 1974 (49 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,11 մ
Քաշ 104 կգ
Դրաֆթի տարի 1995 / ռաունդ` 1 / ընտր.` 4
Դրաֆթ ակումբ Վաշինգտոն Վիզարդս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՎաշինգթոն Վիզարդս (1995–1996)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՊորտլենդ Թրեյլ Բլեյզերս (1996–2004)

Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱտլանտա Հոքս (2004)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴետրոյթ Փիստոնս (2004–2009)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Սելտիքս (2009–2010)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Յորք Նիքս (2012-2013)

1995 թվականի NBA դրաֆթում ընտրվելով «Վաշինգթոն Բուլեթսի» կողմից (այժմ՝ «Վաշինգթոն Վիզարդս»)` 4-րդ ընտրության իրավունքով, Ուոլասը հաջող է անցկացնում իր անդրանիկ խաղաշրջանը, որից հետո տեղափոխվում է «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս», որտեղ նա դառնում է առանցքային խաղացող՝ հատկապես 1999 և 2000 թվականների արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչների ժամանակ։ 2002 թ.-ի տվյալներով Ուոլասը ամեն հանդիպմանը միջինում բերում էր 19,4 միավոր։

2003–04 խաղաշրջանին Ռաշիդ Ուոլասը տեղափոխվում է «Ատլանտա Հոքս», որի կազմում անցկանցում է ընդամենը մեկ հանդիպում, որից հետո արդեն ձեռք է բերվում «Դետրոյթ Փիստոնսի» կողմից։ «Փիստոնսի» կազմում 2004 թ.-ին Ուոլասը հաղթում է NBA-ի գերեզրափակիչը, իսկ հաջորդ տարվա գերեզրափակչում հավասար խաղում պարտվում «Սան Անտոնիո Սփըրսին»։ 2006 և 2008 թվականներին Ուոլասը մասնակցում է Բոլոր աստղերի խաղին։ 2008-09 խաղաշրջանից հետո նա լքում է «փիստոնսը» և որպես ազատ գործակալ՝ 1 տըարվա պայմանագիր է կնքում «Բոստոն Սելտիքսի» հետ (վետերանի նվազագույն աշխատավարձով)։ «Սելտիքսից» հետո Ուոլասը թոշակի է անցնում 2010-ին, սակայն 2 տարի անց՝ 2012-ին, 1 տարվա պայմանագիր է կնքում «Նյու Յորք Նիքս» ակումբի հետ։ 2013 թվականի ապրիլի 17-ին Ուոլասը երկրորդ անգամ է հայտարարում թոշակի անցնելու մասին։

Արտաքին հղումներ խմբագրել