Ռանչի (հինդի՝ राँची), հնդկական Ջարկհանդ նահանգի կենտրոնը։ Արևելյան Հնդկաստանում կարևոր քաղաքական, առևտրային, արդյունաբերական և կրթական կենտրոն է։

Բնակավայր
Ռանչի
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես652,02 կմ²
ԲԾՄ651±1 մետր
Պաշտոնական լեզուհինդի և Santali?
Բնակչություն1 073 440 մարդ (2011)
Հեռախոսային կոդ651
Պաշտոնական կայքranchi.nic.in
Ռանչի (Հնդկաստան)##
Ռանչի (Հնդկաստան)

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Չոտա Նագպուր սարավանդի վրա։ Քաղաքը շրջապատող տարածքը հարուստ է լեռներից իջնող փոքրիկ գետակներով, որի պատճառով քաղաքը ստացել է «Ջրվեժների քաղաք» անվանումը։ Առավել հայտնի են Դաշամ, Հունդուրու, Խիրնի և Պանդչհատ ջրվեժները։

Սուբարնարեքա գետը և իր վտակները կազմում են տեղական գետային համակարգը։ Մի քանի դամբեր և ջրանքներ ապահովում են տեղացիների ջրի կարիքները։

Բլրաշատ տեղագրությունը և խիտ արևադարձային անտառները ապահովում են Ռանչիի համեմատաբար չափավոր կլիման՝ համեմատած Հնակաստանի այլ բնակավայրերի հետ։

Կլիմա խմբագրել

Ranchi (1981–2010, extremes 1951–2009)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 31.6
(88.9)
35.0
(95)
39.0
(102.2)
43.4
(110.1)
43.1
(109.6)
43.3
(109.9)
38.0
(100.4)
34.6
(94.3)
34.5
(94.1)
33.2
(91.8)
32.0
(89.6)
29.8
(85.6)
43.4
(110.1)
Միջին բարձր °C (°F) 23.6
(74.5)
26.3
(79.3)
31.5
(88.7)
35.6
(96.1)
36.8
(98.2)
33.4
(92.1)
29.8
(85.6)
29.2
(84.6)
29.4
(84.9)
28.9
(84)
26.5
(79.7)
24.0
(75.2)
29.6
(85.3)
Միջին ցածր °C (°F) 9.8
(49.6)
12.6
(54.7)
16.8
(62.2)
21.2
(70.2)
23.3
(73.9)
23.5
(74.3)
22.7
(72.9)
22.4
(72.3)
21.8
(71.2)
18.6
(65.5)
13.6
(56.5)
9.9
(49.8)
18.0
(64.4)
Ռեկորդային ցածր °C (°F) 3.2
(37.8)
3.5
(38.3)
8.6
(47.5)
9.7
(49.5)
16.1
(61)
18.5
(65.3)
19.2
(66.6)
19.0
(66.2)
17.2
(63)
12.0
(53.6)
7.0
(44.6)
4.3
(39.7)
3.2
(37.8)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 16.7
(0.657)
21.2
(0.835)
25.0
(0.984)
21.8
(0.858)
61.7
(2.429)
249.4
(9.819)
336.6
(13.252)
319.1
(12.563)
247.3
(9.736)
76.6
(3.016)
10.8
(0.425)
11.6
(0.457)
1397,7
(55,028)
Միջ. անձրևոտ օրեր 1.7 2.1 2.1 2.2 4.6 10.9 16.3 16.9 12.4 4.0 1.0 1.0 75.2
% խոնավություն 47 40 31 29 39 64 82 83 78 65 54 50 55
աղբյուր: India Meteorological Department[1][2]

Բնակչություն խմբագրել

2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ռանչիի բնակչությունը կազմում է 1 126 741 մարդ[3]։ 52,07%-ը կազմում են տղամարդիկ, իսկ 47,93%-ը կանայք։ Գրագիտության մակարդակը 88,42% է, որը բարձր է ազգային միջին գրագիտության մակարդակից, գրագիտությունը տղամարդկանց շրջանում 92,87% է, իսկ կանանց շրջանում՝ 83,60%։ Բնակչության 11,41%-ը կազմում են մինչև 6 տարեկան երեխաները։

Տնտեսություն խմբագրել

  • Հնդկական մետաղագործական կենտրոն

Տրանսպորտ խմբագրել

Ավտոմոբիլային

Ռանչիով է անցնում ազգային նշանակություն ունեցող երկու խճուղի (NH-23 и NH-75), ինչպես նաև պլանավորվում է շրջանային ճանապարհի կառուցումը, որը պիտի համապատասախանի միջազգային նորմերին։

Քաղաքում բացակայում է ավտոբուսային միջքաղաքային տրանսպորտը, որին փոխարինում են մեծ քանակով մեքենաներ՝ ռիքշաներ և տաքսիներ։

Միջքաղաքային և մերձքաղաքային փոխադրումներն իրականացվում են մասնավոր և պետական ավտոբուսային կայաններով։

Երկաթուղային

Վերջին 3-4 տարիներին Ռանչիում շատ արագ զարգացել է երկաթուղային տրանսպորտը, ինչպես բեռնատար, այնպես էլ մարդատար փոխադրումների ծավալը աճել է մի քանի անգամ։

Ներկայումս Ռանչին ունի երկաթուղային կապ Հնդակստանում կարևոր նշանակություն ունեցող այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք են Նյու Դելին, Մումբայը, Կալկաթան, Չեննայը, Բանգալորը, Ջայպուրը, Պատնան և այլն։

Քաղաքի երկաթուղային կայարաններն են՝ Թաթիսիլվային, Նմակումը, Ռանչին, Արգորան և Խատիան։

Ավիացիոն

Ռանչիում է գտնվում կարևոր նշանակություն ունեցող «Bhagwan Birsa Munda Airport» օդանավակայանը, որը կառավարվում է Հնդկաստանի օդանավակայանների ծառայության կողմից։ Տերմինալի շենքը գտնվում է քաղաքի կենտրոնից մոտավորապես 7 կմ դեպի հարավ։

Օրական 5 չվերթ է տեղի ունենում դեպի Դելի և 3 դեպի Կալկաթա, կան նաև չվերթներ դեպի Մումբայ, Պատնա, Բհուբանեշվար և Չանդիգարխ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Station: Ranchi (A) Climatological Table 1981–2010» (PDF). Climatological Normals 1981–2010. India Meteorological Department. January 2015. էջեր 657–658. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  2. «Extremes of Temperature & Rainfall for Indian Stations (Up to 2012)» (PDF). India Meteorological Department. December 2016. էջ M85. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  3. «Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above» (PDF) (անգլերեն). Provisional Population Totals, Census of India 2011. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.