Ռանկո Դեսպոտովիչ (սերբ.՝ Paнкo Деспoтовић, հունվարի 21, 1983(1983-01-21)[1][2][3], Լոզնիցա, Պոդրինսկ-Կոլուբարայի միջհամայնքային տարածաշրջանային միություն, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, հարձակվող։ Չորս խաղ է անցկացրել Սերբիայի ազգային հավաքականի կազմում։

Ռանկո Դեսպոտովիչ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 21, 1983(1983-01-21)[1][2][3] (41 տարեկան)
Ծննդավայր Լոզնիցա, Պոդրինսկ-Կոլուբարայի միջհամայնքային տարածաշրջանային միություն, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999—2001 Հարավսլավիա Մաչվա 14 (2)
2001—2003 Հարավսլավիա Լոզնիցա 64 (21)
2003—2006 Սերբիա և Չեռնոգորիա Վոյվոդինա 24 (0)
2004—2005  Սերբիա և Չեռնոգորիա Մաչվա 32 (10)
2006—2007 Սերբիա Վոյվոդինա 40 (21)
2008 Ռումինիա Ռապիդ 8 (4)
2008—2010 Իսպանիա Ռեալ Մուրսիա 35 (8)
2009—2010  Իսպանիա Սալամանկա ՖԱ 24 (4)
2010—2011 Իսպանիա Ժիրոնա 34 (18)
2011—2013 Ճապոնիա Ուրավա Ռեդ Դայմոնդս 25 (1)
2013—2014 Ավստրալիա Սիդնեյ 17 (6)
2014—2015 Իսպանիա Ալավես 24 (4)
2016 Իսպանիա Կադիս 16 (0)
2016 Իսպանիա Մարբելյա 15 (4)
Ազգային հավաքական
2007—2011 Սերբիա Սերբիայի ազգային հավաքական 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ռանկոն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 17 տարեկանում իր հայրենի քաղաքի թիմում՝ «Լոզնիցա» ֆուտբոլային ակումբում[4]։ Այդ ակումբի կազմում նա անցկացրել է 64 հանդիպում և դարձել 21 գոլի հեղինակ[5]։

Դեսպոտովիչն իր խաղով գրավել է «Վոյվոդինայի» մարզչական շտաբի ուշադրությունը, որին միացել է 2003 թվականին[4]։ 2006/07 մրցաշրջանում 17 գոլով[5] նա դարձել է մրցաշարի երկրորդ ռմբարկու։

2008 թվականի հունվարին Դեսպոտովիչը տեղափոխվել է ռումինական «Ռապիդ», իսկ ամռանը 3 տարվա պայմանագիր է կնքել իսպանական «Մուրսիայի» հետ։ 2009/10 մրցաշրջանում վարձավճարով տեղափոխվել է Սեգունդա Դիվիզիոնում հանդես եկող «Սալամանկա»։ Հաջորդ մրցաշրջանը նա անցկացրել է «Ժիրոնայում»[4]։

2011 թվականի հուլիսի 1-ին Դեսպոտովիչը պայմանագիր է կնքել ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդս» ակումբի հետ։ 2013 թվականի վերջին, «Ժիրոնայում» անհաջող փորձաշրջանից հետո[6], Ռանկոն, «Վոյվոդինայում» իր նախկին խաղընկեր Նիկոլա Պետկովիչի ազդեցությամբ, միացել է ավստրալիական «Սիդնեյ» ակումբին։ Հարձակվողը Ա-լիգայում իր նորամուտի հանդիպումն անցկացրել է «Վելինգտոն Ֆենիքսի» դեմ խաղում՝ դուրս գալով փոխարինման և խփելով հաղթական գոլը մրցավարի փոխհատուցած ժամանակում[7]։

2014 թվականի հուլիսի 7-ին Ռանկոն վերադարձել է Իսպանիա՝ միանալով Սեգունդայում հանդես եկող «Ալավեսին»[4]։

2016 թվականի առաջին կեսում 16 հանդիպում է անցկացրել իսպանական «Կադիսի» կազմում, իսկ երկրորդ կեսում՝ 15 խաղ «Մարբելյայում»։ Վերջինի կազմում նա խփել է 4 գոլ[5]։

2016/17 մրցաշրջանում Ռանկո Դեսպոտովիչն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[5]։

Կարիերա ազգային հավաքականում խմբագրել

Ռանկո Դեսպոտովիչը նորամուտը Սերբիայի ազգային հավաքականում նշել է 2007 թվականի նոյեմբերի 24-ին Ղազախստանի ազգային հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում (1-0)[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Ranko Despotovic - Player profile». _ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Strack-Zimmermann, Benjamin. «Ranko Despotović». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  6. Despotovic, a un paso de volver al Girona
  7. «Сидней» — «Веллингтон Феникс» 2:1
  8. Футбол Чемпионаты Европы. Евро-2008. Отборочный турнир

Արտաքին հղումներ խմբագրել