Ռայպուր, քաղաք Կենտրոնական Հնդկաստանում, Չատիսգարհ նահանգի մայրաքաղաք և Ռայպուր շրջանի ադմինիստրատիվ կենտրոն։

Քաղաք
Ռայպուր
անգլ.՝ Raipur
հինդի՝ रायपुर
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՏարածքՌայպուր
ՔաղաքապետԿանվար Սայն
Մակերես226 000 000 քառակուսի մետր
ԲԾՄ300 մ
Բնակչություն785 829 մարդ (2011)
Ագլոմերացիա1 010 087
Կրոնական կազմհինդուիստներ, մուսուլմաններ, սիքհեր, ջայնականներ, քրիստոնյաներ, բուդայականներ
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ0771[1]
Փոստային ինդեքս492 xxx
Փոստային դասիչ492001
Պաշտոնական կայքraipur.nic.in
Ռայպուր (Հնդկաստան)##
Ռայպուր (Հնդկաստան)

Պատմություն խմբագրել

Ռայպուր քաղաքի առաջին բնակավայրերի մնացորդները գտնվում են քաղաքի հարավային մասում, որտեղ պահպանվել են ամրոցի և այլ շինությունների փլատակներ։ Որոշ պատմաբաններ ենթադրում են, որ Ռայպուր քաղաքը գոյություն է ունեցել դեռ IX հազարամյակի սկզբին։ Այնուամենայնիվ, գիտնականների մեծամասնությունը համակարծիք է այն բանին, որ Ռամա Չանդրա թագավորն է հիմնադրել քաղաքը XIV դարի վերջին քառորդում։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Ռապուրը գտնվում է Չատիսգարհ նահանգի կենտրոնական հատվածում։ Քաղաքի արևելյան հատվածում Մահանադի գետահովիտն է, որը Հնդկաստանում բրնձի աճեցման կենտրոն է։ Քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք տեղակայված են Մայկալի լեռնազանգվածները։ Հյուսիսարևելքում սկսվում է Չոտա-Նագպուր սարահարթը, որը ձգվում է Ջարկհանդ նահանգի տարածքով։

Միջին ջերմաստիճանը խմբագրել

  • ամռանը՝ 29-47 °C
  • ձմռանը՝ 10-27 °C
  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները քաղաք
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին ջերմաստիճանը (°C) 27 30 35 39 45 36 30 30 31 31 28 26 32
միջին նվազագույնը (°C) 13 15 20 24 27 26 23 23 22 21 16 14 20
տեղումների քանակը (մմ) 10 17 14 13 18 239 383 364 197 50 11 16 1,330
Աղբյուր՝ [1]

Բնակչությունը խմբագրել

Ըստ 2011 թվականի անցկացրած Հնդկաստանի մարդահամարի Ռայպուրի բնակչությունը գյուղական համայնքում կազմում էր 785 829 մարդ, քաղաքային ալգոմորացիայում՝ 1 010 087 մարդ։ Սեռային հարաբերակցությունը՝ 946 կին, 1000 տղամարդ։ Գրագիտության մակարդակը՝ 86,90 %։

Տնտեսական վիճակը խմբագրել

Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ այն հանդիսանում է նաև նահանգի տնտեսական կենտրոնը։ Քաղաքում գործում է Չատիսգարխի գյուղատնտեսական մթերքի շուկան։ Բացի այդ, այս ժամանակներում քաղաքը դառնում է նաև արդյունաբերական կենտրոն. նրա տարածքում են տեղակայված ցեմենտի գործարաններ, մարմարի և գրանիտի արտադրման և մշակման գործարաններ։ Գոյություն ունեն նաև տեքստիլ, սննդի արդյունաբերություն, դոճխեժի արտադրություն։

Տեսարժան վայրերը խմբագրել

  • Բուրհա Թալաբ-բառացի թարգմանաբար նշանակում է «Հին լիճ» (Burha Talab), քաղաքի ամենամեծ լիճն է, որին հատուկ հմայք է տալիս սաղարթախիտ կղզին։
  • Դուդհադարիի տաճարը (Dudhadari) 500-ամյա տաճար, որը նվիրված է հնդկական աստված Ռամին։ Գտնվում է Բուրհա Թալաբ լճից ոչ շատ հեռու։
  • Մահանտ Ղասի Դաս (Mahant Ghasi Das)՝ թանգարան, որը պարունակում է ձեռագրերի, նկարների, մետաղադրամների և արձանագրությունների մեծ էկսպոզիցիա։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայպուր» հոդվածին։