Ռայմունդ III (Տրիպոլիի կոմս)

Ռայմունդ III, (ֆր.՝ Raymond III de Tripoli, 1140 - սեպտեմբեր 1187[1] կամ 1187, Տրիպոլի), Տրիպոլիի կոմս։

Ռայմունդ III
ֆր.՝ Raymond III
Դիմանկար
Ծնվել է1140
Մահացել էսեպտեմբեր 1187[1] կամ 1187
Մահվան վայրՏրիպոլի
ԱմուսինEschiva of Bures?
Ծնողներհայր՝ Ռայմունդ II[2], մայր՝ Հոդեռնա
Զբաղեցրած պաշտոններBailiff of the kingdom of Jerusalem?, Bailiff of the kingdom of Jerusalem? և գահի խնամակալ
 Raymond III, Count of Tripoli Վիքիպահեստում

Կոմս Ռայմունդ II-ի որդին։ 1152 թվականից Տրիպոլիի կոմս էր։

Կենսագրություն խմբագրել

1174-1177 և 1184-1186 թվականներին եղել է Երուսաղեմի թագավորության գահի խնամակալ անչափահաս արքաների՝ Բալդուին IV-ի և Բալդուին V-ի օրոք։ Եղել է Հիվանդախնամների միաբանության անդամ։ 1187 թվականին մասնակցել է Հաթթինի ճակատամարտին։ Իր ռազմական հմտությունների շնորհիվ կարողացել է խուսափել գերեվարվելուց։ Մահացել է 1187 թվականին պլևրիտից (հնարավոր է հիվանդությունը նրան փոխանցվել է ռազմի դաշտում)։

Հաթթինի ճակատամարտի ժամանակ Տրիպոլիի կոմս Ռայմունդը նախաձեռնեց գրոհ հյուսիսային ուղղությամբ, ինչի արդյունքում կարողացավ խուսափել ջախջախումից, որը տեղի ունեցավ խաչակիրների բանակի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Cawley C. Medieval Lands: A prosopography of medieval European noble and royal families
  2. 2,0 2,1 Lundy D. R. The Peerage

Գրականություն խմբագրել

  • M. W. Baldwin, Raymond III of Tripolis and the Fall of Jerusalem (1140–1187). Princeton University Press, 1936.
  • Bernard Hamilton, The Leper King and His Heirs. Cambridge University Press, 2000.
  • Steven Runciman, A History of the Crusades, vol. II: The Kingdom of Jerusalem. Cambridge University Press, 1952.
  • William of Tyre, A History of Deeds Done Beyond the Sea, trans. E.A. Babcock and A.C. Krey. Columbia University Press, 1943.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայմունդ III (Տրիպոլիի կոմս)» հոդվածին։