Ռայմոն Կոպա

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ռայմոն Կոպա (ֆր.՝ Raymond Kopa, լեհ.՝ Kopaszewski, հոկտեմբերի 13, 1931(1931-10-13)[1][2][3][…], Նո լե Մին[4] - մարտի 3, 2017(2017-03-03)[5][2][3][…], Անժե[5][4]), ֆրանսիացի ֆուտբոլիստ լեհական արմատներով, հարձակվող։ Մեկը այն լավագույն ֆուտբոլիստներից, որոնք հանդես են եկել 1950-1960 թվականներին։

Ռայմոն Կոպա
ֆր.՝ Raymond Kopa
Ռայմոն Կոպան 1963 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռայմոն (Ռոման) Կոպաշևսկի
Ազգությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Մականուն Ֆուտբոլային Նապոլեոն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 13, 1931(1931-10-13)[1][2][3][…]
Ծննդավայր Նո լե Մին[4]
Մահվան ամսաթիվ մարտի 3, 2017(2017-03-03)[5][2][3][…] (85 տարեկան)
Մահվան վայր Անժե[5][4]
Հասակ 169 սմ
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1949-1951 Ֆրանսիա Անժերս 60 (15)
1951-1956 Ֆրանսիա Ստադ դե Ռեյմս 158 (48)
1956-1959 Իսպանիա Ռեալ Մադրիդ 79 (24)
1959-1967 Ֆրանսիա Ստադ դե Ռեյմս 244 (36)
1949-1967 ընդհանուր 541 (123)
Ազգային հավաքական
1952-1962 Ֆրանսիա Ֆրանսիա 45 (18)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խաղացել է հետևյալ ակումբներում՝ «Անժե» (1949-1951 թվականներին), «Ռեյմս» (1951-1956, 1959-1967 թվականներին), «Ռեալ Մադրիդ» (1956-1959 թվականներին), իսկ Ֆրանսիայի ազգային հավաքականում խաղացել է 45 խաղ 1952-1962 թվականներին։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ֆրանսիայում, հանքափորի ընտանիքում, ընտանիքը էմիգրանտ էր Լեհաստանից։ Կարիերան սկսել է եզրային հարձակվողի դիրքից, սակայն հետո տեղափոխվեց կենտրոնական հարձակվողի դիրք։ Եղել է այն լավ ֆուտբոլիստներց որոնք հանդես են եկել 1958 թվականի աշխարհի առաջնությունում, որտեղ Ֆրանսիան գրավեց երրորդ տեղը և պարգևատրվեց բրոնզե մեդալներով։ Եվ լավ հանդես գալու համար 1958 թվականին Ռայմոն Կոպան պարգևատրվել է «Ոսկե գնդակ» մրցանակով։ Ծնկի վնասվածքից հետո նա վիրահատվեց և ստիպված եղավ թողնել կարիերան 1967 թվականին[6]։

Նվաճումներ խմբագրել

  • Ֆրանսիայի չեմպիոն ֊ 1953, 1955, 1960, 1962
  • Իսպանիայի չեմպիոն ֊ 1957, 1958
  • Եվրոպայի գավաթի հաղթող ֊ 1957, 1958, 1959
    • Եվրոպա լիգայի եզրափակչի մասնակից - 1956
  • Լատինական գավաթի գավաթակիր - 1953, 1957
    • Լատինական լիգայի եզրափակչի մասնակից - 1955
  • 1958 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
  • «Ոսկե գնդակ» մրցանակակիր, որպես 1958 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ
  • «Արծաթե գնդակ» մրցանակակիր, որպես 1959 թվականին Եվրոպայի երկրորդ ֆուտբոլիստ
  • «Բրոնզե գնդակ» մրցանակակիր, որպես 1956, 1957 թվականներին Եվրոպայի երրորդ ֆուտբոլիստ
  • Ստացել է Պատվավոր Լեգեոնի շքանշանը 1970 թվականի նոյեմբերի 30-ին (առաջինը ով ստացել է այս մրցանակը)
  • Ընդգրկված էր ՖԻՖԱ 100-ի ցուցակում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.courrierdelouest.fr/actualite/angers-le-footballeur-raymond-kopa-est-decede-ce-vendredi-matin-03-03-2017-305180
  6. 1. Раймон Копа Футбол: полная иллюстрированная энциклопедия мирового футбола под. ред. С. Н. Шмитько, М, Росмэн-Издат, 2000, с. 144

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայմոն Կոպա» հոդվածին։