Ռայմոնդ Դեյվիս (անգլ.՝ Raymond Davis Jr., հոկտեմբերի 14, 1914(1914-10-14)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - մայիսի 31, 2006(2006-05-31)[1][2][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քիմիկոս, 2002 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկայի բնագավառում «Աստղաֆիզիկայում աննախադեպ ներդրումների համար, մասնավորապես տիեզերական նեյտրինոների հայտնաբերման համար»

Ռայմոնդ Դեյվիս
անգլ.՝ Raymond Davis Jr.
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 14, 1914(1914-10-14)[1][2][3][…]
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Մահացել էմայիսի 31, 2006(2006-05-31)[1][2][4] (91 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան
Մասնագիտությունֆիզիկոս, քիմիկոս և համալսարանի դասախոս
ԱշխատավայրBrookhaven National Laboratory?, Monsanto? և Փենսիլվանիայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներAndrew M. Davis?
 Raymond Davis, Jr. Վիքիպահեստում

: Մրցանակը կիսել է Մասատոշի Կոշիբայի հետ, մրցանակի երկրորդ մասը ստացել է Ռիկարդո Ջակոնին Աստղաֆիզիկայում աննախադեպ ներդրումների համար, որոնք հանգեցրեցին տիեզերական ռենտգենյան ճառագայթների աղբյուրների հայտնաբերման համար։

Մրցանակը ստանալու պահին նա եղել է 88 տարեկան և այդ ժամանակ նա ամենատարեց Նոբելյան մրցանակակիրն էր։ ԱՄՆ-ի մի շարք այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է։

ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է (1982)[14]։

Կենսագրություն խմբագրել

Ռայմոնդ Դեյվիսը ծնվել է Ռայմոնդ Դեյվիս ավագաի և Իդա Ռոջերս Յանգի ընտանիքում։ Հայրը լուսանկարիչ էր մասնագիտությամբ և աշխատում էր Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտում որպես ֆոտոտեխնիկայի բաժնի ղեկավար։ Դեյվիսը դեռ պատանի ժամանակից հետաքրքրվում էր գիտական փորձերով և սարքավորումների նախագծումով։

1938 թվականին ստացել է քիմիկոսի դիպլոմ Մերիլենդի համալսարանում։ Մեկ տարի աշխատելով Dow Chemical ընկերությունում վերադարձել է Մերիլնեդի համալսարան։ 1942 թվականին Եյլի համալսարանում պաշտպանել է ատենախոսություն ֆիզիկական քիմիայի գծով, այնուհետև ներգրավվել զինվորական ծառայության որպես պահեստային ծառայող։ Հետագա տարիներին աշխատել է որպես քիմիական զենքի փորձարկումների դիտորդ Յուտա նահանգում։ 1945 թվականին զորացրվելուց հետո աշխատել է Օհայո նահագում Մոնսանտո Քեմիկլս ընկերությունում որպես ռադիոքիմիական մեթոդների զարգացման մասնագետ։

1948 թվականին անցել է աշխատանքի Բրուքհեյվենյան ազգային լաբորատորիայում։ Այնտեղ ծանոթացել իր ապագա կնոջ Աննա Տորրի հետ։ Ամուսնացել են 1948 թվականին, ունեցել են հինգ երեխա՝ Էնդրյու, Մարթա Կումլեր, Նենսի Կլեմ, Ռորեջ և Ալեն։ 1984 թվականին դուրս է եկել աշխատանքից և դարձել է Մերիլենդի համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության ֆակուլտետրի պրոֆեսոր։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայմոնդ Դեյվիս» հոդվածին։