Ռայխսվեր (գերմ.՝ Reichswehr, от Reich «պետություն, կայսրություն» + Wehr «պաշտպանություն»), Գերմանիայի զինված ուժեր 1919֊1935 թվականներին, 1919 թվականի Վերսալյան պայմանագրի դրույթների համաձայն կազմով և քանակով սահմանափակ զորամիավորում։ Հավաքագրվում էին վարձով (115 հազար մարդ և սահմափակ թվով նավեր)։

Ռայխսվեր
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակԶինված ուժեր
Երկիր Վայմարյան Հանրապետություն[1] և  Նացիստական Գերմանիա[1]
Ներառնում էGerman Army?[1] և German Navy?[1]
Թվակազմ115 000 մարդ
ՏեղաբաշխումՑոսեն
ՇրաբWünsdorf, Ցոսեն, Տելտով Ֆլեմինգ, Բրանդենբուրգ, Գերմանիա
ՆախկինԳերմանական կայսրական բանակ
Ստեղծվեցհունվարի 1, 1921[1]
Լուծարվեցմայիս 1935[2]
ՀաջորդՎերմախտ

Պատմություն խմբագրել

 
Յոհան Ֆրիդրիխ Լեոպոլդ ֆոն Սեկտ

Գերմանական պատմագիտության մեջ Ռայխսվերի կազմակերպման և ձևավորման նախաձեռնող է հանդիսանում գեներալ Հանս ֆոն Սեկտը, դե ֆակտո նախկին Գլխավոր շտաբի հրամանատարը[3]։

Կապպովյան խռովություն խմբագրել

1920 թվականի մարտի 12-ին Գերմանիայի կենտրոնական և արևելյան զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Վալտեր ֆոն Լյուտվիցը և կապիտան Գերման Էրհարդտը մտադիր էին խռովություն կազմակերպել, որի մասին տեղյակ էր զինվորական նախարար Գուստավ Նոսկեն։ Խռովության կազմակերպիչ և դրա քաղաքական ղեկավար Վոլֆգանգ Կապպը զինվորականների նախաձեռնության մասին տեղյակ չէր։

Գեներալ Լյուտվիցը մտավ Բեռլին այն ժամանակ, երբ Էրիխ Լյուդենդերֆը նպատակ ուներ անցկացնել զինվորական շքերթ։ Բանակը հրաժարվեց ենթարկվել կառավարությանը և այն հեռացավ Դրեզդեն, ապա շտապով Շտուտգարտ։ Ստացված հրամանին ի պատասխան Սեկտը պատասխանեց, որ «ռայխսվերը չի կրակի ռայխսվերի վրա»։

Համենայնդեպս Կապպը ուղևորվեց պետական գրասենյակ, բայց պետական պաշտոնյաները հրաժարվեցին կատարել նրա հրահանգները։ Ռայխսբանկը հրաժարվեց նրան ֆինանսավորել, իսկ պետական պաշտոնեական ապարատը շարունակեց աշխատել հին ձևով։ Սպաները հրաժարվեցին գրավել բանկը, հայտարարելով, որ իրենք ավազակներ չեն։ Սեկտը հիվանդացավ։

Շուտով ավագ սպաները, որոնց մեծամասնությունը հակահանրապետական հայացքներ ուներ, հասկացան, որ խռովությունը տապալվել է։ Խռովության ձախողումը ամբողջ բանվորության գործադուլով,որոնք փրկում էին հանրապետությունը և դեմոկրատիան, հիմքեր չունեն, քանի որխռովությունը հենց սկզբից ձախողված էր պահպանողականորեն տրամադրված բյուրոկրատիայի կողմից, որոնք հրաժարվեցին աջակցել վատ ծրագրված արկածախնդրությանը[4]։

 
Ռայխսվերի զինվորները «կայզերական» գդակներով, դաշտային պայմաններում, ճաշ, 1932 թ։
 
Ռայխսվերի զինվորները ճնշում են փողոցային խռովությունները: Սաքսոնիա, հոկտեմբեր, 1923 թվական

Երկրի պաշտպանության մասին օրենքով, որը Ռայխստագի կողմից 1921 թվականի մարտի 23-ին գերմանական զինված ուժերը (Reichswehr) ստորաբաժանվում էին ցամաքային բանակի (Reichsheer) և ռազմածովային նավատորմի (Reichsmarine) մեջ։ Օրենքում, որը համապատասխանեցված էր 1919 թվականի Վերսալյան պայմանագրի հոդվածներին, սահմափակվում էր գերմանական զինված ուժերի թվաքանակը մինչև 100 հազար ցամաքային զորք և փոքրաքանակ ռազմածովային նավատորմ (համընդհանուր զինապարտությունը արգելված էր)։

Գերմանիային արգելվում էր ունենալ Գլխավոր շտաբ, ռազմական ավիացիա, ստորջրյա նավատորմ, մեծ մարտական նավեր, տանկեր, զենիթային և ծանր հրետանի և քիմիական զենք։ 1935 թվականի մարտին Գերմանիան հայտարարեց նոր զինված ուժերի՝ վերմախտի ստեղծման մասին, որի վրա չէին տարածվելու ոչ մի սահմանափակում, որոնք տարածվում էին ռայխսվերի վրա, դիվիզիաների քանակը հասցվելու էր 36-ի, ստեղծվում էին 5 տանկային դիվիզիաներ և ռազմաօդային ուժեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Pipes J. Reichswehr - The Armed Forces 1918-1935 // feldgrau.com
  2. Nuremberg Trials Project — 2016.
  3. Heinz Bergschicker. Deutsche Chronik 1933-1945 . Ein Zeitbild Faschistischen Diktatur. 3.Auflage. Berlin :Verlag der Nation, 1981
  4. Martin Kitchen . The Cambridge Illustrated History of Germany:-Cambridge University Press 1996 ISBN 0-521-45341-0

Գրականություն խմբագրել

  • Корум Дж. С. (2007). ««Корни блицкрига»: Ганс фон Зект и германская военная реформа». Сайт «Военная литература» (militera.lib.ru). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Տես՝ Reichswehr Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս