Ռայլի Վոուլկել

ամերիկացի դերասանուհի

Ռայլի Վոուլկել (անգլ.՝ Riley Voelkel, ապրիլի 26, 1990(1990-04-26), Էլք Գրով (Կալիֆոռնիա), Սակրամենտո շրջան), կանադաամերիկյան դերասանուհի և մոդել, որը հայտնի է դարձել Մայքլսոնների «կորած» քրոջ՝ Ֆրեայի դերով «Առաջնածինները» հեռուստասերիալում, Ջենի Ջոնսոնի դերով «Նորություններ» հեռուստասերիլում և երիտասարդ Ֆիոնա Գուդի դերով «Ամերիկյան սարսափ պատմություն, Կախարդների գիշերաժողովը» հեռուստասերիալում։

Ռայլի Վոուլկել
անգլ.՝ Riley Voelkel
Ծնվել էապրիլի 26, 1990(1990-04-26) (33 տարեկան)
ԾննդավայրԷլք Գրով (Կալիֆոռնիա), Սակրամենտո շրջան
ԿրթությունPleasant Grove High School?
Քաղաքացիություն ԱՄՆ և  Կանադա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

Վաղ տարիներ խմբագրել

Ռայլի Վոուլկելը ծնվել է Միացյալ Նահանգներում, սակայն մեծացել Կանադայում։ Նա սպորտային աղջիկ էր, և ինը տարի հանդիսացել է դպրոցական ֆուտբոլային թիմի անդամ։ Քոլեջ ընդունվելուց մեկ ամիս առաջ նա հանդիպեց մեկին, որը մոդելային ինդուստրիայից էր, և նա որոշեց փորձել իր բախտը։ Նա հայտնվեց Նյու-Յորքում և մասնակցեց մի քանի մոդելային գործակալությունների հարցազրույցներին, սակայն ոչ ոք նրան չընդունեց աշխատանքի։ Վերջին փորձը եղավ Լոս-Անջելեսում, որն էլ նրա համար եղավ հաջողված։ Վոուլկելը տեղափոխվեց Լոս-Անջելես, որպեսզի դառնա մոդել, սակայն շուտով իր գործակալության առաջարկով գրանցվեց մասնակցելու դերասանական դասընթացի։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Ֆիլմ Բնագիր անվանում Դեր
2008 Մենթալիստը The Mentalist Տրիստան
2014 Երգչախումբ Glee Սեմ
2010-2011 Փառքի փայլը Glory Daze Քերոլայն
2010 Սոցիալական ցանց The Social Network ակումբի աղջիկ
2011 Ավարտական երեկո Prom Կլեր
2011 Ամերիկյան սարսափների պատմություն American Horror Story Ֆիոնա Գուդ
2012-2014 Նորությունների ծառայություն The Newsroom Ջենի Ջոնսոն
2012 Թաքնված լուսին Hidden Moon Քրիստինա Բրիգտոն
2012 Սինթեզատորները Synthesizers ակումբի աղջիկ
2013 Բիրտերի գաղտնի կյանքը The Secret Lives of Dorks Քերի Սմիթ
2013-2018 Առաջնածինները The Originals Ֆրեյա Մայքլսոն
2014 Ձվածեղ Scrambled Քրիստինա
2015 Պատվի գործ Point of Honor Լորելիա Սամներ
2016 Ձվածեղ Scrambled Քրիստինա