Ռայան Բենջամին Թեդեր (անգլ.՝ Ryan Benjamin Tedder, հունիսի 26, 1979(1979-06-26)[1], Թալսա[1]), ամերիկյան երգիչ, երգահան և կոմպոզիտոր, OneRepublic ռոք խմբի վոկալիստը[2]։ Նույնպես հայտնի է, որպես մի շարք կատարողների երգերի հեղինակ և պրոդյուսեր, ինչպիսիք են Ադելը, Բեյոնսեն, Ջեյմս Բլանտը, Ջենիֆեր Լոպեսը, Դեմի Լովատոն, Քելի Քլարկսոնը, Լեոնա Լյուիսը, Maroon 5, One Direction և այլք։ 2008 թվականին նրա հեղինակային երկու երգերը ամենալսվողն էին ռադիոյի պատմության մեջ[3]։ Ռայանը առաջադրվել է «Գրեմմի» մրցանակին 8 անգամ։

Ռայան Բենջամին Թեդեր
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունRyan Benjamin Tedder
Ի ծնե անունՌայան Բենջամին Թեդեր
Ծնվել էհունիսի 26, 1979 (44 տարեկան)
Թալսա, Օկլահոմա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ, R&B, ալտերնատիվ ռոք
Մասնագիտություներգերի հեղինակ, երգիչ, երաժիշտ, պրոդյուսեր
Երգչաձայնլիրիկական տենոր
Գործիքներվոկալ, կիթառ, հարվածային գործիքներ, բաս-կիթառ, ստեղնաշարային գործիքներ, թմբուկ, զանգակներ
ԼեյբլColumbia Records, Interscope Records, Patriot Records
ԿրթությունOral Roberts University? և Colorado Springs Christian Schools?
ԱնդամակցությունOneRepublic
Պարգևներ
Կայքmyspace.com/aliastheproducer
 Ryan Tedder Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1979 թվականի հունիսի 26-ին Թալսա փոքրիկ քաղաքում, Օկլահոմայում միսիոների և հոգևոր հայրերի ընտանիքում[4]։ Նրա ազգանվան իրական թարգմանությունը «Թեդեր» է[5]։ 3 տարեկանում Թեդերի հայրը սկսում է սովորեցնել որդուն դաշնամուր նվագել։ Ռայանը երգել սովորում է 7 տարեկանում ինքն իրեն՝ կրկնօրինակելով իր սիրելի արտիստներին՝ Ջոն Լենոնին, Փիթեր Գաբրիելին, Սթիվի Ուանդերին և Սթինգին։ 18 տարեկանից սկսած նա սկսում է արհեստավարժ ձևով՝ օրը երկու անգամ վոկալ պարապել։

Նա մեկնում է Կոլորադո-Սպրինգս՝ քրիստոնեական դպրոցում սովորելու, որտեղ ընկերանում է «OneRepublic» խմբի ապագա անդամ Զակ Ֆիլկինսի հետ (միասին նույն ֆուտբոլի թիմում էին մարզվում)[6]։ Դրանից հետո նա 2011 թվականին ավարտում է խարիզմատիկ հոգևոր ինստիտուտը՝ ստանալով բակալավրի աստիճան[7]։

Կարիերա խմբագրել

Նախքան նա կընդունվեր DreamWorks վերապատրաստվելու, աշխատում է մատուցող և օգնական խանութում։ Առաջարկում է իր երգերը 300 դոլարով տարբեր պրոդյուսերների։ 21 տարեկանում Ռայանը դառնում է ’N Sync խմբի մասնակից[8]։ Ռայանը կատարում է իր սեփական երգը` «The Look» և հաղթելով պայմանագիր է կնքում Լենսի խմբի հետ «Free Lance Entertainment», սակայն ալբոմ չի կարողանում ձայնագրել։ Ինչպես ասաց մի քանի տարի հետո Ռայանը, ամբողջ շոուն անիրական է եղել, հաղթանակը ոչնչի չի հանգեցրել։

2002 թվականին աչքի էր ընկնում հաջողակ հիփ-հոփ պրոդյուսեր Թիմբալենդը[9]։ Նա հրավիրեց Ռայանին երգեր գրել տարբեր արտիստների համար[10]։ Ռայանը համագործակցում է բազմաթիվ կատարողների հետ տարբեր ժանրերում։ Բայց Ռայանը ուզում էր աստղ դառնալ, այլ ոչ թե երգեր գրել նրանց համար։

2004 թվականից սկսած Ռայանի խումբը հայտնի է դառնում։ 2006 թվականին Թիմբալենդը հիմնադրում է իր ձայնագրության ստուդիան «Mosley Music group» և պայմանագիր է կնքում «OneRepublic» խմբի հետ։ Ավելի ուշ Ռայանը տեղափոխվում է ապրելու Լոս Անջելեսում։ Մեկ տարի հետո թողարկում է առաջին ալբոմը, որի կազմում էր «Apologize» երգը գրված Ռայանի կողմից։ Առաջին շաբաթում երգը ամերիկյան ռադիո-էջերում լսել էին 10.331 անգամ[11]։

Նույն տարում հրապարակվում է «Bleeding Love» երգը, ամենավաճառված սինգլը 2007 թվականին Մեծ Բրիտանիայում։ 2009 թվականին Ռայանը առաջադրվում է Գրեմմի մրցանակաբաշխությունում և ստանում է «Տարվա Ձայնագրություն մրցանակ»[12]։

2009 թվականին նրան մեղադրում են երկու երգերի ինքնագողության մեջ՝ Բեյոնսեի «Halo» և Քելի Քլարկսոնի «Already Gone»[13]։ Հատկանշական է, որ «Halo» երգը ամենասկզբում գրված է եղել Լեոնա Լյուիսի համար։

Անձնական կյանք խմբագրել

Ռայանը ամուսնացել է Ժենեևի հետ, նրանք ունեն որդի (ծնվել է 2010 թվականին Կոլորադոյում)։ Ռայանին ազգակից քույր և եղբայր Ադամը, Էշլին և Օստինը ստեղծել են «Sons of Sylvia» խումբը, որի համար Ռայանը գրել է «Love Left to Lose» երգը[14]։

Ստեղծագործությունների ցանկ խմբագրել

OneRepublic խմբի ալբոմներ խմբագրել

Համագործակցություն խմբագրել

Ստեղծագործությունը Կատարող
«4 Days In September» Step Up
«Already Gone» Քելլի Քլարկսոն
«Someone is you» Ալսու
«Amnesia» Դիմա Բիլան
«Barely Breathe» Pussycat Dolls
«Battlefield» Ջորջին Սպարկս
«Be Alright» Շեյն Ուորդ
«Beautiful» Westlife
«Bleeding Love» Լեոնա Լյուիս
«Climbing Up the Walls» Քրիս Քորնել
«Divine» t.A.T.u (խումբ)
«Do It Well» Ջենիֆեր Լոպես
«Gypsy Woman» Հիլարի Դաֆ
«Halo» Բեյոնսե
«Happy» Լեոնա Լյուիս
«He Said She Said» Էշլի Տիսդեյլ
«Life Without You» Նատաշա Բեդինգֆիլդ
"Love Like This Շոն Կինգստոն
«Master Plan» Ադամ Լամբերդ
«Not Over» Փոլ Օկենֆոլդ
«Reach Out» Հիլարի Դաֆ
«Rocketeer» Far East Movement
«Shadows» Westlife
Backstreet Boys
«Sleepwalker» Ադամ Լամբերտ
«So Far Gone» Ջեյմս Բլանտ
«Stay the Night» Ջեյմս Բլանտ
«Thank You For The Heartbreak» Sugababes
«Undone» Backstreet Boys
"XO" Բեյոնսե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #135508517 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. http://www.soundclick.com/bands/default.cfm?bandID=125148
  3. http://www.dishnetindia.com/node/446242
  4. http://jeremythiessen.typepad.com/weblog/2008/02/ryan-tedder-of.html
  5. http://fonetica.philol.msu.ru/orfoepija/dolg-zaimst.htm
  6. https://login.thetimes.co.uk/?gotoUrl=http%3A%2F%2Fwww.thetimes.co.uk%2Ftto%2Farts%2Fmusic%2F
  7. http://articles.latimes.com/2007/nov/20/entertainment/et-onerepublic20
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
  9. https://myspace.com/
  10. http://news.bbc.co.uk/2/hi/entertainment/7079683.stm
  11. http://top40-charts.com/news.php?nid=40278
  12. http://www.chron.com/entertainment/music/article/Ryan-Tedder-s-back-up-plan-1784195.php
  13. http://www.mtv.com/news/1617011/think-kelly-clarksons-already-gone-sounds-like-beyonces-halo-so-does-kelly/
  14. http://theboot.com/sons-of-sylvia-love-left-to-lose-lyrics/

Արտաքին հղումներ խմբագրել