Ռամզես II-ի արձան (Կահիրե)

Ռամզես II փարավոնի արձան (արաբ․՝ تمثال رمسيس الثاني‎‎), հնագույն արձան, որը կառուցվել է մոտ 3200 տարի առաջ և հայտնաբերվել է եգիպտագետ Ջովաննի Բատտիստա Կավիգլիայի կողմից։

Ռամզես II-ի արձան
Ռամզես II-ի արձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակcolossal statue?
Ստեղծումմոտ մ. թ. ա. 1213
Երկիր Եգիպտոս
ՔաղաքՄեծ եգիպտական թանգարան
ԲնակավայրԳիզա
Շինության ձևկարմիր գրանիտից
Ներկա վիճակկանգուն
 Ramses II colossal statue in Memphis Վիքիպահեստում

Ներկայումս կանգնեցված է Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում։ Արձանը ամբողջովին կառուցված է կարմիր գրանիտից՝ յուրահատուկ ճարտարապետական ոճով։

Պատմություն խմբագրել

Հին Եգիպտոսի փարավոն Ռամզես II-ի արձանը կանգնեցված է Կահիրեի Սալահ Սալեմի փողոցում։ 1820 թվականին հայտնաբերվել է արձանի վեց կտորները։

1955 թվականին Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Գամալ Աբդել Նասերը արձանը տեղափոխել է Կահիրեի Բաբ ալ-Հադիդի հրապարակ, որից հետո հրապարակը վերանվանվելով կոչվել է Ռամզես փարավոնի հրապարակ[1]։ Այստեղ արձանը վերակառուցվել է և կանգնեցվել 11 մետր բարձրությամբ։

Ռամզես փարավոնի արձանը կանգնեցվել է երեք մետրանոց պաատվանդանի վրա։ Արդյունքում՝ արձանի երկարությունը կազմել է 14 մետր[2]։

Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ Ռամզեսի հրապարակը այնքան էլ նպաստավոր պայման չէ արձանի կանգնեցման համար։ Դա պայմանավորված էր նրանով, որ հրապարակում այն ենթարկվում էր աղտոտման։ Դա է պատճառը, որ արձանը ժամանակավորապես տեղափոխվում է առավել նպատակահարմար վայր։

Կահիրեում տեղակայված այս արձանը կշռում էր 83 տոննա։ Ի վերջո՝ Ռամզես II-ի արձանը կանգնեցվեց Սալահ Սալեմի փողոցում։ Ներկայումս գտնվում է կանգուն վիճակում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ռամզես փաավոնը վերադառնում է տուն». Արխիվացված օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2007 թ․ հունվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  2. «Ռամզես II-ի արձանի հեռացումը». Վերցված է 2007 թ․ մարտի 17-ին.
  3. «Ռամզես փարավոնի արձանը տեղափոխվել է Եգիպտական բուրգերի մոտ». 2006 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 25-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել