Հին Եգիպտոսի Փարավոն
Ռամզես I
XIX արքայատոհմ
մ․թ․ա․ 1292—1290, կամ մ․թ․ա․ 1295—1294
Դինաստիական շրջան, Նոր թագավորություն
Ռամզես I-ի արձանի գլուխը
Հին Եգիպտոսի փարավոն
Պատմական ժամանակաշրջանԴինաստիական շրջան, Նոր թագավորություն
ԴինաստիաXIX արքայատոհմ
Կառավարման տարիներմ․թ․ա․ 1292—1290, կամ մ․թ․ա․ 1295—1294
.
Ամուսին
  1. Նեֆերտարի
  2. Մերիթամոն
  3. Իսիտնոֆրետ I
  4. Բենտ-Անատ
  5. Նեբեթաուի
  6. Հենութաուի
Երեխաներ
  1. Аменхерхепешеф[փա՞ստ]
  2. Խաեմուաս
  3. Մերնեպտահ
ՀայրՍեթի I
ՄայրԹույա

Ռամզես I մ.թ.ա. 13-րդ դար, Avaris, Շարկիա, Եգիպտոս - մոտ մ. թ. ա. 1290, անհայտ Հին Եգիպտոսի փարավոն, XIX արքայատոհմի հիմնադիր։ Նրա կառավարման տարիները հստակ չեն նշվում՝ մոտավորապես մ․թ․ա․ 1292—1290[1] կամ մ․թ․ա․ 1295—1294 թվականներ[2]։

Ծագում խմբագրել

 
Ռամզես I մակերևութապատկերը մատուռից ( 1295—1294 թվականներ մ․թ․ա․)։ Մետրոպոլիտեն թանգարան

Պարամեսուն (ծննդյան պահին տրված անունը) ծագել է զինվորականի ընտանիքից, որոնք ծագումով Նեղոսի դելտայի դելտայի շրջանից էին՝ նախկին հիքսոսների մայրաքաղաք Ավարիսի մոտակայքում։ Պարամեսուն ջոկատի հրամանատարի որդի էր, զինվորական Խաեմուասայի զարմիկը, որն ամուսնացած էր Թամուաջեսի հետ[3]։ Վերջինս Ամոնի պաշտամունքի և թագավորի որդու՝ Կուշայի հարեմում էր աշխատում|Huy (Viceroy of Kush)՝ բարձր պաշտոն զբաղեցնելով[3]։ Այսպիսի բարեկամական կապերը բացահայտում են, որ Պարամեսուի ընտանիքը բարձր դիրք էր զբաղեցնում։ Նա նաև նախկին փարավոնի՝ Հորեմհեբի ֆավորիտն էր (նա նույնպես սերել է զինվորականի ընտանիքից), նա զբաղեցրել է վեզիրի և գերագույն քուրմի՝ Սեթի պաշտոնը[4], «եգիպտոսի բոլոր ձիերի տերը, ամրոցների պարետ, Նեղոսի մուտքի հսկիչ, Նորին Մեծության կառավարիչ, բոլոր այլ երկրներում փարավոնի դեսպանորդ, թագավորական դպիր, զորավար և Երկրի Ոգիների Աստծո քուրմ»։

Հայտնի չէ Հորեմհեբից Պարամեսուին իշխանությունն անցնելու պատճառները։ Ենթադրաբար վճռորոշ դեր է խաղացել Հորեմհեբի հովանավորչությունը, որը գահի ժառանգ չի ունեցել և առաջ է քաշել իր զինվորական դաշնակցին։

Պարամեսի թագադրումը, որն ընդունել է Ռամզես անվանումը և «Հորեմհեբի արքայական որդի» տիտղոսը տեղի է ունեցել Հորեմհեբի մահից հետո, ինչի մասին վկայում է Ռամզես I սարկոֆագի վրա եղած գրությունը։ Նրա որդի Սեթ I «Եգիպտոսում ստեղծված ոչ հասարակ հանգամանքները» ներկայացրել է հորը՝ իշխանության գալուց առաջ[5]։ Ռամզեսի հռչակումը որպես Ամոնի քրմերի օրինական ղեկավար գրված է Կարնակյան տաճարի քանդակազարդ սյան վրա։

Կառավարում խմբագրել

 
Կոթողի բեկոր, որը ներկայացնում է նվիրաբերություն Ռամզես I և նրա որդուն՝ Սեթ I։ Լուվր

Ռամզեսը փորձառու ռազմիկ էր և լավ կազմակերպիչ։ Ամարնյան ճգնաժամից հետո նրա օրոք սկսվել է ավանդական եգիպտական պետականության և մշակույթի վերածնունդը։

Ըստ եգիպտացի պատմիչ Մանեթոնի՝ Ռամզես I-ը կառավարել է 16 ամիս, ինչի մասին վկայում է լուվրյան կոթողը (Louvre C57), փաստաթղթավորված է ապրանքների և քրմերի առաքում դեպի Պտախա և Բուխեն տաճարներ՝ հետևյալ տարեթվերով․ 2 տարի, 2 ամիս պերետ եղանակ, օր 20[6]։

Բանակի կազմավորում խմբագրել

Նա վերակազմավորել է բանակը։ Որպեսզի զորքն ավելի շարժուն լինի և կարողանա ավելի լավ հարձակվել, բանակը բաժանվել է երեք զորային միավորման, որտեղ առկա էին մարտակառքեր։ Ստեղծվել է նաև հատուկ զորախումբ՝ փարավոնի անվտանգությունն ապահովելու համար։ Ավելացել է վարձկանների քանակը, որոնց վերցնում էին հարևան ցեղախմբերից։

Արշավ դեպի Նուբիա խմբագրել

Ռամզես I-ը իր թագավորության երկրորդ տարում արշավ է ձեռնարկել դեպի Նուբիա։ Վադի Խալֆայում՝ հենց Նեղոսի մոտ գտնվել է հուշաքար, որտեղ նշված է Ռամզես I-ի կառավարման 2 տարին (Ռամզես I դարաշրջանում գտնված չորս հայտնի գրություններից և միակը, որը թվագրված է)։ Գրությունից պարզ է դառնում, որ փարավոնն այստեղ պահեստ է հիմնել իր «աստվածային հայր Հոր Հեմի» տաճարի համար և տաճարը լցրել է այն հողերի գերիներով, որոնք նվաճել է։

Շինարարական գործունեություն խմբագրել

Փարավոնի ոչ տևական կառավարումը նրան հնարավորություն չի տվել զբաղվել ակտիվ շինարարական աշխատանքներով և հայտնի արձանների կառուցմամբ։

Ռամզես I-ի կառավարման ընթացքում սկսել է Կառնակի հիպոստիլ (մեծածավալ բազմասյուն դահլիճ) սրահի աշխատանքները։ Փարավոնի անունը հանդիպում է այդ սրահում։

Սինայի թերակղզում ևս գրություն է հայտնաբերվել, որտեղ գրված է տեղի Խատխոր տաճարի վերակառուցման մասին։ Պահպանվել են Ռամզես I-ի ճարտարապետական շինություններից հատվածներ Աբիդոսում, Մեմֆիսում, Հելիոպոլում։

Ռամզես I գահ է բարձրացել հասուն տարիքում և իր որդուն՝ Սեթ I-ինին նշանակել է համակառավարիչ, ինչը վիճելի տեսություն է։ Այս թեզի օգտին է վկայում Մեդամուդում Ռամզես I տեքստը, որտեղ առկա տիտղոսներով Ռամզեսն անվանվում է «Ռա», իսկ Սեթը՝ «Երկրի աստղ»։

Մահ խմբագրել

 
Ռամզես I պատկերը՝ Աբիդոսի աղոթարանից, կառուցվել է նրա որդու և իրավահաջորդի՝ Սեթ I կողմից։ Ներկայումս գտնվում է Նյու Յորքի թանգարանում

Յուրգեն ֆոն Բեկերատը ենթադրում է, որ Ռամզես I մահացել է 1290 թվականի հունիսին՝ մ․թ․ա․, դա երևում է Սեթ I գահակալության տարեթվից՝ 24 օր 3 ամիս շեմու ժամանակաընթացքում[7]։ Հոր հիշատակին Սեթը հրամայել է Աբիդոսում վերակառուցել նկարազարդ մատուռ։ 1911 թվականին Դ․ Պ․ Մորգանը պատկերազարդ մատուռի բեկորները նվիրել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին[8]։

Դամբարան խմբագրել

 
Ստորերկրյա աշխարհում ճանապարհորդելով իր բեռնանավով: Ռամզես I դամբարանից

Արքաների հովտում Ռամզես I-ի դամբարանը հայտնաբերել է Ջովաննի Բատիստա Ռուբինին՝ 1817 թվականին։ Դատելով դամբարանի փոքր չափսերից՝ (միջանցքն ու անավարտ սենյակը), շինարարությունն արագ է ընթացել[9]։ Սակայն նկարազարդ պատերը շատ լավ են պահպանվել։

Մումիա խմբագրել

XXI արքայատոհմի կառավարման ընթացքում (Սմենդես I- Փինեջեմ I) Ռամզես I-ի մումիան՝ նրա թոռան՝ Ռամզես II-ի հետ, դամբարանագողերից պաշտպանելու նպատակով տեղափոխվել է Սեթ I-ի դամբարան։ Սիամոնի կառավարման ժամանակ (XXI արքայատոհմ) մումիան թաքցրել են DB-320 գերեզմանային համալիրում։

Ռամզես I-ի անօրինական ճանապարհով հանված մումիան երկար տարիներ ցուցադրվել է կանադական մասնավոր թանգարանում, մինչև նորից վերադարձվել է Եգիպտոս։ Մումիայի՝ Ռամզես I-ի պատկանելը հաստատվել է Էմորի համալսարանի մասնագետների կողմից իրականացված համակարգչային տոմոգրաֆիայի, ռենտգենյան ճառագայթների, գանգի չափման, ռադիոածխածնային վերլուծության, ինչպես նաև փարավոնի ընտանիքի այլ անդամների արտաքին նմանության օգնությամբ։ Մումիայի ձեռքերը ավանդական եղանակով կրծքի վրա խաչած են եղել, որը բնորոշ է հանգուցյալ փարավոնների (կիրառվել է մինչև 600 թվականը՝ մ․թ․ա․)[10][11]։ Փարավոնի ենթադրյալ մումիան Եգիպտոս է վերադարձվել 2003 թվականի հոկտեմբերի 24-ին։ 2004 թվականի մարտի 9-ին մումիան ցուցադրվել է Լյուքսորի թանգարանում՝ Յախմոս I-ի հետ, որը XVIII արքայատոհմի հիմնադիրն է եղել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jürgen von Beckerath, Verlag Philipp von Zabern Chronologie des pharaonischen Ägypten: die Zeitbestimmung der ägyptischen Geschichte von der Vorzeit bis 332 v. Chr.. — Mainz am Rhein: Verlag Philipp von Zabern, 1997. — С. 190. — ISBN 978-3-8053-2310-9
  2. Michael Rice Who's Who in Ancient Egypt. — Routledge, 2002. — С. 165. — 324 с. — ISBN 978-1-134-73419-1
  3. 3,0 3,1 Eugene Cruz-Uribe The Father of Ramses I: OI 11456 // Journal of Near Eastern Studies. — 1978. — В. 3. — Т. 37. — С. 237–244. — ISSN 0022-2968.
  4. Pierre Montet Everyday Life in Egypt in the Days of Ramesses The Great. — University of Pennsylvania Press, 1981. — С. 197. — 431 с. — ISBN 978-0-8122-1113-9
  5. Siegfried Schott Der Denkstein Sethos’ I. für die Kapelle Ramses’ I. in Abydos. — Göttingen: Vandenhoeck & Ruprecht, 1965. — С. 36–37, 43.
  6. Peter J Brand The monuments of Seti I: epigraphic, historical and art historical analysis. — Leiden; Boston; Köln: Brill, 2000. — С. 289, 300-311. — ISBN 978-90-04-11770-9
  7. Jürgen von Beckerath, Verlag Philipp von Zabern Chronologie des pharaonischen Ägypten: die Zeitbestimmung der ägyptischen Geschichte von der Vorzeit bis 332 v. Chr.. — Mainz am Rhein: Verlag Philipp von Zabern, 1997. — ISBN 978-3-8053-2310-9
  8. Ranke, Hermann Review of The Temple of Ramesses I at Abydos // Journal of the American Oriental Society. — 1939. — № 59 (2). — С. 272–274. — doi:10.2307/594071
  9. Joyce Ann Tyldesley, Penguin Ramesses: Egypt's greatest pharaoh. — London [etc.: Penguin Books, 2005. — С. 37–38. — ISBN 978-0-14-028097-5
  10. Tribune news services (2003 թ․ հոկտեմբերի 26). «Museum returns mummy to Egypt». CHICAGO TRIBUNE (անգլերեն). chicagotribune.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  11. «Egypt's 'Ramses' mummy returned». BBC NEWS. 2003 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.

Գրականություն խմբագրել

  • Книга:История Древнего Востока. Зарождение древнейших классовых обществ и первые очаги рабовладельческой цивилизации|2
  • Книга:Эрлихман В.В.: Правители мира|1|1
  • Книга:Jürgen von Beckerath: Handbuch der ägyptischen Königsnamen
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամզես I» հոդվածին։