Ռազմիկ Փանոսյան

հայ քաղաքագետ

Ռազմիկ Փանոսյան (փետրվարի 2, 1964(1964-02-02)[1], Բեյրութ, Լիբանան[2]), կանադահայ քաղաքագետ։

Ռազմիկ Փանոսյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 2, 1964(1964-02-02)[1] (60 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունքաղաքագետ

Նա եղել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն և ծառայել է որպես միջազգային խորհրդատու, այդ թվում Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրում[3]։ Փանոսյանը քաղաքագիտության դոկտորի կոչում է ստացել Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցում։ Նա դասավանդել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում և Լոնդոնի արևելյան և աֆրիկյան հետազոտությունների համալսարանում։ 2013 թվականից նա Գալուստ Կյուլբենկյան հիմնարկության հայ համայնքների բաժանմունքի տնօրենն է[3][4]։ Ազատ տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին և հայերենին։ Ներկայումս նրա գրասենյակը Պորտուգալիայում է[3]։

Ռազմիկ Փանոսյանը 2006 թվականին Կոլումբիայի համալսարանի հրատարակած The Armenians: From Kings and Priests to Merchants and Commissars (ISBN 9780231139267) աշխատության հեղինակն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13039
  2. «Panossian, Razmik, 1964-». York University Libraries. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  3. 3,0 3,1 3,2 Barsoumian, Nanore (2014 թ․ հունիսի 13). «A Bold New Plan: Interview with Razmik Panossian». Armenian Weekly. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
  4. «Rasmick Panossian Director of Programming, Rights and Democracy, Montreal». University of Winnipeg. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.