Ռազմական հեղաշրջում Գվինեայում (2021)

Ռազմական հեղաշրջում Գվինեայում 2021 թվականին, Գվինեայի զինված ուժերի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 5-ին իրականացված ռազմական հեղաշրջում։

Ռազմական հեղաշրջում Գվինեայում
Թվական սեպտեմբերի 5, 2021
Հակառակորդներ
Հրամանատարներ

Նախադրյալներ խմբագրել

Ալֆա Կոնդեն Գվինեայի առաջին նախագահն է անկախությունից ի վեր, որն ընտրվել է նախագահական ընտրությունների միջոցով[1]։ Մինչ այդ երկրում ավտոկրատիա էր գործում[2]։

2015 թվականին Կոնդեն վերընտրվել է[3][4]։

Մինչև 2020 թվականը Գվինեայի նախագահը չէր կարող վերընտրվել ավելի քան երկու անգամ, սակայն սահմանադրական հանրաքվեն մեծացրել է պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը, ինչի արդյունքում Կոնդեն վերընտրվելու իրավունք է ստացել ևս 2 անգամ[5]։

Ալֆա Կոնդեն հաղթել է 2020 թվականի ընտրություններում[6], որին հաջորդել են բողոքներն ու արդյունքները կեղծելու մեղադրանքները[7]։

Գվինեացի ընդդիմադիրները հետապնդումների են ենթարկվել, Մամադե Կոնդեն ձերբակալվել է 2021 թվականի հունվարին, իսկ Գվինեայի ժողովրդավարական ուժերի միություն կուսակցության առաջնորդը մահացել է բանտում[8]։

2021 թվականի սկզբին ալյուրի, հացահատիկի և շաքարի գները կտրուկ աճել են[9]։ Կառավարությունը փորձել է հացի ավելի բարձր գին սահմանել, սակայն այդ հրամանի վերաբերյալ վրդովմունքի ֆոնին կառավարությունը հրաժարվել է գների բարձրացումից[10], ինչը հանգեցրել է հացի պակասի, քանի որ հացթուխները հրաժարվել են հաց արտադրել ֆիքսված գնով 2 500 ֆրանկ մեկ բոքոն[11], որից հետո գինը բարձրացել է 4000 ֆրանկ, ինչը կրկին առաջացրել է հասարակության դժգոհությունը[12]։

2021 թվականի ամռանը բարձրացվեցին հարկերը, ավելացան բենզինի գները, նվազեցվեց ռազմական ուժերի ֆինանսավորումը՝ հօգուտ նախագահական ծառայությունների[13]։

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց[14]։

Իրադարձությունների ժամանակագրություն խմբագրել

2021 թվականի սեպտեմբերի 5-ին՝ առավոտյան ժամը 8-ի սահմաններում, Կոնակրի քաղաքում նախագահական պալատի մոտ կրակոցներ են հնչել, փողոցներում հայտնվել են զինվորականներ, որոնք տեղի բնակիչներին կոչ են անում անհապաղ վերադառնալ իրենց տները[15]։

Ապստամբները փակել են Կալում շրջանի կամուրջը, որտեղ գտնվում են բազմաթիվ կառավարական շենքեր[16][17]։

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց[18]։

Գվինեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակումը հաջողվել է զսպել[19][20]։

Ավելի ուշ համացանցում տարածվել են լուսանկարներ, որոնցում Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեն դուրս է բերվում շենքից[21], այնուհետև հրապարակվել է տեսանյութ, որտեղ նախագահը պահվում է զինվորականների կողմից[21][22][22][23][24]։ Ապստամբները հայտարարել են, որ նախագահին ոչինչ չի սպառնում, բացի այդ, նրան բժիշկների հասանելիություն է տրամադրվել[25]։

Մամադի Դումբույան RTG (ֆր.՝ Radio Télévision Guinéenne) հայտարարել Է խորհրդարանի լուծարման, Սահմանադրության վերացման և առնվազն մեկ շաբաթով երկրի օդային և ցամաքային սահմանների փակման մասին[26][27]։

Հաղորդագրություններ էին ստացվում այն մասին, որ գվինեացիները փողոց են դուրս եկել և զանգվածաբար ողջունել հեղաշրջումը[28][29][30][31]։

Ապստամբները պարետային ժամ են հայտարարել սեպտեմբերի 5-ի ժամը 19:00-ից[32]։

Սեպտեմբերի 5-ի երեկոյան խռովարարները հայտարարել են Կոնակրիի և զինված ուժերի լիակատար վերահսկողության մասին[28]։

Սեպտեմբերի 6-ին պետության սահմանները բացվեցին[33]։

2021 թվականի հոկտեմբերի 1 -ին Մամադի Դումբույան երդվեց որպես ժամանակավոր նախագահ[34]։

Հետևանքները խմբագրել

Հեղաշրջման պատճառով հետաձգվել է Գվինեայի և Մարոկկոյի միջև Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2022 ընտրական հանդիպումը, որը նախատեսված է սեպտեմբերի 6-ին[35]։ Մարոկկոյի հավաքականը տարհանվել է օդանավակայան[36][37]։

Ալյումինի մոտ 20 տոկոսը արտադրվում է Գվինեայում արդյունահանված բոքսիտներից[38][39][40], հեղաշրջումը հանգեցրել է ալյումինի գների բարձրացման՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի՝ մեկ տոննայի համար 2 761 դոլար[41][42]։

Մոսկվայի Լոկոմոտիվ ֆուտբոլային ակումբը հայտարարել Է Գվինեայում իր հարձակվող Ֆրանսուա Կամանոյի գտնվելու մասին, որը չի կարող լքել երկիրը փակ սահմանների պատճառով և բոլոր ջանքերը գործադրել նրա վերադարձի համար[43]։

Արձագանք խմբագրել

  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը դատապարտել է իշխանության գրավումը և կոչ է արել Գվինեայի նախագահին ազատ արձակել[44][45][46][47]։

  Աֆրիկյան միության նախագահը (Ֆելիքս Չիսեկեդի) և հանձնաժողովի ղեկավարը (Մուսա Ֆակի Մահամաթ) կոչ են արել ազատ արձակել Ալֆա Կոնդեին և դատապարտել հեղաշրջումը[48][49]։

առանց շրջանակի Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնք Սեպտեմբերի 9-ին մտադիր է գագաթնաժողով անցկացնել՝ նվիրված Գվինեայի իրադրությանը[50][51]։

  Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Միության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պահանջել է հարգել իրավական պետությունը, Գվինեայի ժողովրդի խաղաղության և բարեկեցության շահերը[52][53][54]։

  ԱՄՆ պետական դեպարտամենտը հակամարտության երկու կողմերին կոչ է արել բռնության չդիմել[55][56][57]։

  Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է հեղաշրջումը և կոչ արել ազատ արձակել Կոնդեին[58]։

  Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես դատապարտել է հեղաշրջումը և կոչ արել ազատ արձակել նախագահին[59].

  Գանայի նախագահ և Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության պաշտոնական ներկայացուցիչ Նանա Ակուֆո-Ադոն հանդես է եկել ուղերձով, որում դատապարտել է հեղաշրջումը[60]։

  Նիգերիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պետական հեղաշրջումը խախտում է Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի կանոնները և կոչ է արել երկրին վերադառնալ Սահմանադրությանը[60]։

  Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է հեղաշրջումը, կոչ արել ազատ արձակել նախագահին և վերականգնել Սահմանադրությունը[61]։

  Կատարի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել խուսափել լարվածության հետ և դատապարտել ահաբեկչությունը[62]։

  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է ազատ արձակել Կոնդեին և դատապարտել հեղաշրջումը[63]։

  Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վան Վանբինը կոչ է արել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով և ազատել Կոնդեին[64][65]։

  Գամբիայի արտաքին գործերի նախարար Մամադու Տանգարան իր հայտարարության մեջ դատապարտել է ռազմական հեղաշրջումը, կոչ է արել վերադառնալ Սահմանադրությանը և ազատ արձակել առաջնորդին[66]

  Հարավային Աֆրիկայի միջազգային հարաբերությունների և համագործակցության դեպարտամենտի ներկայացուցիչը պատմել է, որ մեծ մտահոգությամբ է հետևել հեղաշրջման զարգացմանը:Հարավային Աֆրիկան կոչ է արել ազատ արձակել Կոնդեին, Աֆրիկյան միությանը կոչ է արել միջամտել Գվինեայի իրավիճակին՝ երկրում կայունությունը վերականգնելու համար, և կոչ է արել լիակատար զսպվածություն ցուցաբերել զինվորականներին և երկխոսություն վարել այն խնդիրների լուծման համար, որոնց բախվում է Գվինեան[67]։

  Սեպտեմբերի 6-ին Գվինեա Բիսաուի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ կառավարությունը պաշտոնական դիրքորոշում կներկայացնի հաջորդ օրը, և կոչ է արել հապճեպ որոշումներ չընդունել այնքան ժամանակ, քանի դեռ հեղաշրջման մասին կոնկրետ տեղեկատվություն չի հայտնվել[68]։

  Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է նախագահի ձերբակալությունը, կոչ արել նրան ազատ արձակել և վերականգնել սահմանադրական կարգը[69]։

  Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է պետական հեղաշրջումը և պահանջել ազատ արձակել նախագահին և վերականգնել Սահմանադրությունը[70]։

  Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեն կոչ է արել ազատ արձակել նախագահին[71]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Tentative de coup d'Etat en Guinée, des putschistes affirment détenir le président Alpha Condé». Le Monde.fr. 2021 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  2. «Guinea: Soldiers claim to have seized power and dissolved government as president 'detained'». Sky News (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. «Президент Гвинеи Альфа Конде переизбран на второй срок». BBC News Русская служба (ռուսերեն). 2015 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. «Guinea military officials say they have detained the president and taken control of the country». Washington Post. 0190-8286. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. «Guinea elections: Alpha Condé wins third term amid violent protests». BBC News. 2020 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  6. «Альфа Конде побеждает на президентских выборах в Гвинее». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  7. «В ходе беспорядков в Гвинее погибли 10 человек». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. «Guinée : tout savoir sur le coup d’Etat contre Alpha Condé». Le Journal de l'Afrique. 2021 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  9. «N'Zérékoré : les boulangers autorisés finalement à vendre le pain à 4000 francs». Guinée Matin (ֆրանսերեն). 2021 թ․ ապրիլի 3. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  10. «Guinée : le prix du pain toujours en hausse malgré l'injonction du chef de l'Etat». Guinéenews© (ֆրանսերեն). 2021 թ․ հունվարի 25. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  11. «Guinée/N'Zérékoré : pénurie de pain dans la ville sur fond de désaccord entre autorités et boulangers». Sunuker.net: Le Sénégal de la Téranga dans le Web (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  12. «Prix du pain/Voici pourquoi Alpha Condé a fait changer d'avis « Big Up »». Guinee7.com (ֆրանսերեն). 2021 թ․ հունվարի 19. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  13. «Guinea in turmoil as soldiers claim power, announce curfew». www.aljazeera.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  14. «Guinea soldiers claim to have seized control in attempted coup». The Telegraph. 2021 թ․ սեպտեմբերի 5. 0307-1235. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  15. «AFP: в центре Конакри слышна стрельба». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  16. «Guinean soldiers claim to have seized power in coup attempt». the Guardian (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  17. «В Гвинее свергли президента, обнулившего сроки». BBC News Русская служба. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  18. «СМИ: войска частично блокировали столицу Гвинеи». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  19. «Guinea soldiers say they have seized power». The Canberra Times (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  20. «Минобороны Гвинеи сообщило о проведении операций против мятежников». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  21. 21,0 21,1 «Госпереворот в Гвинее: военные арестовали президента Конде». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  22. 22,0 22,1 «Coup d'État en Guinée : ce que l'on sait du putsch qui a renversé Alpha Condé – Jeune Afrique». JeuneAfrique.com (ֆրանսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  23. «Soldiers detain Guinea's president, dissolve government». AP NEWS (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  24. «Опубликовано видео с президентом Гвинеи после госпереворота». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  25. «Мятежники в Гвинее утверждают, что удерживают президента Конде». DW.COM (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  26. «СМИ: в Гвинее приостановили действие конституции и распустили парламент». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  27. «Глава мятежников в Гвинее объявил о роспуске правительства». RT на русском (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  28. 28,0 28,1 «Coup d'État en Guinée, le président Alpha Condé capturé par les putschistes». Radio-Canada.ca (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  29. «Elite Guinea army unit says it has toppled president». Reuters (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  30. «Гвинейцы восторженно празднуют смену власти. Видео». vesti.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  31. «В Гвинее сторонники путчистов вышли на улицы». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  32. «Военные мятежники в Гвинее объявили комендантский час». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  33. «СМИ: Внешние границы Гвинеи открылись для коммерческих и гуманитарных рейсов». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  34. «Guinée : Mamadi Doumbouya devient officiellement chef de l'État». Jeune Afrique. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 1-ին.
  35. «Матч отбора к чемпионату мира между сборными Гвинеи и Марокко отложен». РИА Новости Спорт (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  36. «Guinea-Morocco qualifier off after coup d'etat». ESPN.com (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  37. «Guinea World Cup Qualifier Postponed Due to Military Coup». Sports Illustrated (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  38. «Дерипаска предупредил о встряске на рынке алюминия из-за ситуации в Гвинее». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  39. «Российский миллиардер предсказал рынку алюминия встряску из-за путча в Гвинее». Lenta.RU (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  40. «Дерипаска предсказал встряску на рынке алюминия из-за переворота в Гвинее». РБК (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  41. «Стоимость алюминия побила 10-летние максимумы на фоне беспорядков в Гвинее». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  42. «Aluminum Jumps Again as Guinea Coup Adds to Supply Worries». Bloomberg.com. 2021 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  43. «"Локомотив" прилагает все усилия для возвращения футболиста Камано из Гвинеи». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  44. «Генсекретарь ООН призвал немедленно освободить президента Гвинеи». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  45. «Генсек ООН осудил захват власти в Гвинее и призвал освободить действующего президента». www.m24.ru. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  46. «Генсек ООН призвал немедленно освободить президента Гвинеи». RT на русском (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  47. «I am personally following the situation in Guinea very closely». António Guterres (անգլերեն). 2021/09/05.
  48. «Африканский союз призвал к немедленному освобождению президента Гвинеи Альфы Конде». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  49. «Афросоюз осудил захват власти в Гвинее и призвал освободить президента». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  50. «ЭКОВАС проведет 9 сентября внеочередной саммит, посвященный ситуации в Гвинее». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 7-ին.
  51. «Reuters: страны Западной Африки обсудят военный переворот в Гвинее». www.kommersant.ru (ռուսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 7-ին.
  52. «Army seizes power in Guinea, holds president». France 24 (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  53. «Боррель призвал немедленно освободить задержанного мятежниками президента Гвинеи». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  54. «Боррель призвал мятежников немедленно освободить президента Гвинеи». РБК (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  55. «Госдепартамент США призвал все стороны в Гвинее не прибегать к насилию». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  56. «Госдеп США призвал стороны конфликта в Гвинее отказаться от насилия». Interfax.ru. 2021 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  57. «Госдеп США призвал все стороны конфликта в Гвинее воздержаться от насилия». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  58. «Gobierno de México condena golpe de Estado en Guinea». www.msn.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  59. «Guinée : la France condamne la tentative de putsch et appelle à la libération du président Alpha Condé». Franceinfo (ֆրանսերեն). 2021 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  60. 60,0 60,1 «Nigeria, UN condemn Guinea coup, demand release of detained President Condé» (բրիտանական անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  61. «Turkey condemns military takeover in Guinea». Daily Sabah. 2021 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  62. «Gulftimes : Qatar condemns coup in Guinea». m.gulf-times.com. 2021 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  63. «Россия осудила военный переворот в Гвинее». lenta.ru. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  64. «外交部回应几内亚局势:反对政变夺权,呼吁立即释放总统_澎湃国际_澎湃新闻-The Paper». www.thepaper.cn. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  65. «МИД КНР потребовал от мятежников в Гвинее немедленно освободить президента Альфу Конде». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
  66. «The Gambia Government Condemns Coup D'etat In The Republic Of Guinea». Gambia.com (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 7-ին.
  67. «International Relations on ongoing political and security situation in the Republic of Guinea | South African Government». www.gov.za. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 7-ին.
  68. «Guiné-Bissau atenta à situação em Conacri». RFI (պորտուգալերեն). 2021 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 7-ին.
  69. «The Situation in the Republic of Guinea (Statement by Press Secretary YOSHIDA Tomoyuki)». Ministry of Foreign Affairs of Japan (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 7-ին.
  70. «Le #Luxembourg 🇱🇺 condamne la récente prise de pouvoir armée en #Guinee et demande la libération du Président Alpha Conde. Il est impératif de restaurer l'état de droit et l'ordre constitutionnel dans l'intérêt du peuple guinéen 🇬🇳». Twitter (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 7-ին.
  71. «Deeply concerned by the military take-over of power in Guinea. President Alpha Condé must be released immediately and constitutional order restored». Twitter (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 7-ին.