Ռազմական դոկտրին կամ ռազմական վարդապետություն, ռազմական (պաշտպանական) անվտանգության բնագավառում պետության քաղաքականության հռչակագիրը։ Ռազմական դոկտրինը կամ ռազմական վարդապետությունը պաշտոնական հայացքների և դրույթների համակարգ է, որը սահմանում է ռազմական շինարարության ուղղվածությունը, պետության և զինված ուժերի պատերազմին նախապատրաստելու ուղիները, պատերազմի վարման եղանակներն ու ձևերը[1][2]։

Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինում, որն ընդունված է 2007 թվականին, տրված է ռազմական դոկտրինի հետևյալ սահմանումը․ «Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման ռազմա-քաղաքական, ռազմական-ռազմավարական, ռազմատնտեսական և ռազմատեխնիկական հիմունքները ներառող պաշտոնական հայեցակետերի համախումբն է»[3][4]։

Ռազմական դոկտրինը մշակում է պետության քաղաքական ղեկավարությունը[1]։ Ռազմական դոկտրինի հիմնական դրույթները կազմավորվում և փոփոխվում են կախված քաղաքականությունից և հասարակարգից, արտադրողական ուժերի զարգացումից, նոր գիտական ձեռքբերումներից և հնարավոր պատերազմի բնույթից[1]։

Ռազմական դոկտրինի որոշումը խմբագրել

«Պաշտպանական անվտանգությունն» առավել ընդարձակ հասկացություն է, քան «ռազմական անվտանգությունը»։ Այն ապահովվում է ամբողջ երկրի ջանքերով՝ հաշվի առնելով ոչ միայն ռազմական, այլև տնտեսական, տեղեկատվական և այլ գործոնները։

Դոկտրինալ հարցերը այս կամ այն տեսքով իրենց արտացոլումն են գտնում զանազան փաստաթղթերում.

Սահմանադրությունում,
— Ազգային անվտանգության հայեցակարգում,
— Ազգային անվտանգության ռազմավարությունում,
— Արտաքին քաղաքականության հայեցակարգում,
— զանազան օրենսդրական ակտերում («Անվտանգության մասին օրենք», «Պաշտպանության մասին օրենք», «Զինապարտության մասին օրենք», «Զինվորական ծառայություն անցնելու մասին օրենք» և այլն),
— մարտական և համազորային կանոնադրություններում, կանոնագրքերում և այլ փաստաթղթերում։

Դոկտրինալ հարցերից կարևորագույնները կուտակվում են Ռազմական դոկտրինի հիմունքներում, մասնավորապես՝

  • Անվտանգության սպառնալիքները և դրանցից բխող պաշտպանական խնդիրները,
  • Ռազմական (պաշտպանական) դոկտրինի քաղաքական և իրավական հիմունքները,
  • Ռազմական (պաշտպանական) դոկտրինի ռազմա-ստատեգիական (ռազմական-ռազմավարական) հիմունքները,
  • Ռազմական (պաշտպանական) դոկտրինի ռազմատնտեսական և ռազմատեխնիկական հիմունքները։

Ռազմական դոկտրինները, որպես պետությունում ընդունված պաշտոնական հայացքների համակարգերկան ցանկացած պետությունում։ Այն փաստաթղթերը, որոնցում այդ դոկտրինալ հայացքները շարադրվում են, կարող են զանազան անուններ կրել։ Օրինակ՝ Հայաստանում և ԱՊՀ մի շարք երկրներում (Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում) դրանք կոչվում են «Ռազմական դոկտրին», ԱՄՆ-ում՝ «Ազգային անվտանգության ռազմավարություն», իսկ 28 պետություններ ընդգրկող «Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպություն» կոչվող ռազմաքաղաքական դաշինքում կամ ՆԱՏՕ-ում՝ «ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգ»։

Ռազմական դոկտրիններն ըստ երկրների խմբագրել

Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը խմբագրել

Ադրբեջանի Հանրապետության ռազմական դոկտրինը խմբագրել

Թուրքիայի Հանրապետության ռազմական դոկտրինը խմբագրել

Ռուսաստանի ռազմական դոկտրինը խմբագրել

Խորհրդային ժամանակաշրջանում խմբագրել

Խորհրդային պետության ռազմական դոկտրինի հիմքերը մշակվել են Վ․ Ի․ Լենինի ղեկավարությամբ։ Ըստ ԽՍՀՄ ղեկավարության՝ սովետական ռուսական ռազմական դոկտրինը բխում էր, իբր, ԽՍՀՄ այսպես կոչված խաղաղասիրական քաղաքականությունից, արտահայտում Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության քաղաքականությունը պատերազմի և խաղաղության հարցերում, որոշում հնարավոր պատերազմների բնույթն ու էությունը և դրանց նկատմամբ վերաբերմունքը, ագրեսորների դեմ երկրի և զինված ուժերի նախապատրաստման և պայքարի խնդիրները և այլն։ Կարևոր նշանակություն է տրվում ԽՍՀՄ Զինված ուժերի և սոցիալիստական երկրների բանակների սերտ համագործակցությանը։ Սովետական ռազմական դոկտրինը, ըստ խորհրդային գաղափարախոսության, իբր, ծառայում էր խաղաղության գործին, իմպերիալիստական ագրեսորների նկրտումների սանձահարմանը և ուներ վառ արտահայտված առաջադիմական բնույթ։

Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական դոկտրինը խմբագրել

ԱՄՆ–ի ռազմական դոկտրինն իր հիմքում ունի պատերազմի միջոցով համաշխարհային տիրապետություն հաստատելու հայացքներ և իր էությամբ ագրեսիվ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո ԱՄՆ–ում ընդունվել է «միջուկային ահաբեկման» դոկտրինը՝ ուղղված ԽՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների դեմ։ ՆԱՏՕ–ի ստեղծումից (1949) հետո ընդունվել է «սրի» և «վահանի», 1950-ական թթ․՝ «զանգվածային հատուցման», 1962-ին՝ «ճկուն հակազդեցության ստրատեգիայի», 1967-ին՝ «առաջավոր դիրքերի», 1980- ական թթ․՝ «սահմանափակ» և «տևական» միջուկային պատերազմների ռազմական դոկտրինները։

«Միջուկային ահաբեկման» դոկտրին խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո ԱՄՆ–ում ընդունվել է «միջուկային ահաբեկման» դոկտրինը՝ ուղղված ԽՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների դեմ։

«Սրի» և «վահանի» դոկտրին խմբագրել

ՆԱՏՕ–ի ստեղծումից (1949) հետո ԱՄՆ–ում ընդունվել է «սրի» և «վահանի» դոկտրինը։

«Զանգվածային հատուցման» դոկտրին խմբագրել

1950-ական թթ․ ԱՄՆ–ում ընդունվել է «զանգվածային հատուցման» դոկտրինը։

«Ճկուն հակազդեցության ստրատեգիայի» դոկտրինը խմբագրել

1962-ին ԱՄՆ–ում ընդունվել է «ճկուն հակազդեցության ստրատեգիայի» դոկտրինը։

«Առաջավոր դիրքերի» դոկտրինը խմբագրել

1967-ին ԱՄՆ–ում ընդունվել է «առաջավոր դիրքերի» դոկտրինը։

«Սահմանափակ» և «տևական» միջուկային պատերազմների ռազմական դոկտրինները խմբագրել

1980-ական թթ․ ԱՄՆ–ում ընդունվել են «սահմանափակ» և «տևական» միջուկային պատերազմների ռազմական դոկտրինները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9, էջ 583։
  2. Военный энциклопедический словарь, Москва, 1986, стр. 240
  3. «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ռազմական դոկտրին». www.mil.am. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  4. Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայք։ Գրադարան։ Հայեցակարգային փաստաթղթեր։ [1], http://www.mil.am/media/2015/07/824.pdf

Գրականություն խմբագրել

  • Военная стратегия, 3-е издание, Москва, 1968․

Արտաքին հղումներ խմբագրել