Ռադիկ Կոստանյան

ֆիզիկոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստանյան (այլ կիրառումներ)

Ռադիկ Բենիկի Կոստանյան (ապրիլի 7, 1940(1940-04-07)[1], Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս (լազերային ‎‎ֆիզիկա)։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1992), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (2014)[2]։

Ռադիկ Կոստանյան
Ծնվել էապրիլի 7, 1940(1940-04-07)[1] (83 տարեկան)
Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1962)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1992)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ռադիկ Կոստանյանը ծնվել է 1942 թվականին Դիլիջանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը [3]: 1962-1972 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ճառագայթային ֆիզիկայի հիմնախնդրային լաբորատորիայում, 1972 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիակական հետազոտությունների ինստիտուտում, 1980 թվականից՝ պինդ մարմնային գեներատորների և լյումինեսցենցիայի լաբորատորիայի բաժնի վարիչ, միաժամանակ, 1975 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում։

2016 թվականից ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար[4], 2016 թվականից՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։

Աշխատանքները վերաբերում են սուտակային լազերների և օպտիկական քվանտային ուժեղացուցիչների բնութագրերի, դրանց ճառագայթման և ռեզոնանսային միջավայրերի փոխազդեցության երևույթներին։ Ուսումնասիրել է բյուրեղներում ակտիվ խառնուրդային իոնների միջև փոխազդեցությունները, մշակել է բյուրեղների բնութագրերի չափման նոր մեթոդներ։ Հայտնաբերել և ուսումնասիրել է բևեռային դասի խառնուրդային բյուրեղներում լուսամակածված պիեզոէլեկտրական երևույթը։

Անդամակցություն խմբագրել

  • ՌԴ բնական ԳԱ անդամ (1998)
  • ԽՍՀՄ քվանտային էլեկտրոնիկայի համակարգող խորհրդի անդամ (1980)
  • ՀՀ գիտական սարքաշինության մասնագիտափորձագիտական խորհրդի նախագահ (1995)
  • ԱՊՀ երկրների լազերային ֆիզիկայի փորձագիտական խորհրդի նախագահության անդամ (1998)

Աշխատություններ խմբագրել

  • Лазерная физика- 2007. Конференция.- Ереван: Гитутюн, 2008.- 244 с. ;
  • Лазерная физика- 2008. Конференция.- Ереван: Гитутюн, 2009.- 185 с.[5] :

Պարգևներ խմբագրել

  • Պողոսյան մրցանակ (ֆիզիկա, 2009 թվական)[6]
  • Պրոխորովյան մրցանակի դափնեկիր (ֆիզիկա, 2009 թվական, Ռուսաստան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=335&langid=2
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «Advisory & Program Committee». www.lasphys.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Ռադիկ Կոստանյան». Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  6. «Պողոսյան մրցանակ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.