Ռագնհիլդ Նորվեգացի, տիկին Լորենցեն (նորվ.՝ Ragnhild Alexandra Lorentzen, prinsesse av Norge, հունիսի 9, 1930 թ., Թագավորական պալատ, Օսլո, Նորվեգիայի թագավորություն - սեպտեմբերի 16, 2012 թ., Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), Նորվեգիայի թագավոր Ուլաֆ V-ի և նրա կին գահաժառանգ Մարտայի ավագ դուստր, ծննդյան թվականից Շվեդիայի արքայադուստր։

Ռագնհիլդ Նորվեգացի
 
Կրթություն՝ Հարտվիգ Նիսսեն դպրոց
Մասնագիտություն՝ ազնվական
Ծննդյան օր հունիսի 9, 1930(1930-06-09)[1]
Ծննդավայր Օսլոյի թագավորական պալատ, Օսլո, Նորվեգիա
Վախճանի օր սեպտեմբերի 16, 2012(2012-09-16)[1] (82 տարեկան)
Վախճանի վայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Թաղված Asker Church
Դինաստիա House of Glücksburg (Norway)? և Lorentzen family?
Քաղաքացիություն  Նորվեգիա
Ի ծնե անուն բուկմոլ՝ Prinsesse Ragnhild Alexandra av Norge
Հայր Ուլաֆ V
Մայր Մարթա Շվեդացի
Ամուսին Erling Lorentzen?
Զավակներ Haakon Lorentzen?[1], Ingeborg Lorentzen?[1] և Ragnhild Lorentzen?[1]
 
Պարգևներ
Հարավային Խաչի շքանշանի Մեծ խաչ և Բևեռային աստղի շքանշանի Մեծ խաչի կոմանդոր

Կենսագրություն խմբագրել

Ռագնհիլդ Նորվեգացին ծնվել է 1930 թվականի հունիսի 9-ին Նորվեգիայի գահաժառանգ Ուլաֆի (հետագայում Նորվեգիայի թագավոր Ուլաֆ V) և գահաժառանգ Մարտայի ընտանիքում։ Հայրական կողմից Ռագնհիլդը հանդիսանում է Նորվեգիայի թագավոր Հակոն VII(ով դարձել է Նորվեգիայի թագավոր, երբ 1905 թվականին Նորվեգիան անկախություն հռչակեց) թոռնուհին, իսկ մայրական կողմից պատկանել է Բերնադոտների դինաստիային, որը հանդիսանում է Շվեդիայի թագավորական դինաստիան 1818 թվականից։

Մկրտության արարողության ժամանակ արքայադստերը տրվել է Ռագնհիլդ Ալեքսանդրա, ով կրել է Նորվեգիայի արքայադուստր տիտղոսը։ 629 տարվա ընթացքում նա եղել է Նորվեգիայի առաջին արքայադուստրը, ով ծնվել է թագավորության տարածքում[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիստական Գերմանիայի ներխուժման պատճառով ընտանիքի հետ միասին արքայադուստրը փախել է երկրից և պատերազմական տարիները ստիպված է եղել անցկացնել Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում մոր, եղբոր՝ Հարալդի (ներկայում Հարալդ V թագավոր) և քրոջ՝ արքայադուստր Աստրիդի հետ։ Հակոն VII թագավորը գահաժառանգ Ուլաֆի հետ պատերազմի ժամանակ Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնից ղեկավարում էին վտարանդի կառավարությունը, այդ իսկ պատճառով թագավորական ընտանիքը այդ ընթացքում բաժանված էր։ Ընտանիքը միավորվեց միայն 1945 թվականին, երբ պատերազմի ավարտից հետո թագավորական ընտանիքը վերադարձավ հայրենիք։

 
Էռլինգ Սվեն Լորենցեն

Արքայադուստր Ռագնհիլդ Նորվեգացին բացել է 1952 թվականին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցած Ձմեռային օլիմպիական խաղերը, երբ իր հայրը գտնվում էր Մեծ Բրիտանիայում Ջորջ VI թագավորի հյուղարկավորության արարողությանը[3]։

1953 թվականի մայիսի 15-ին արքայադուստր Ռագնհիլդ Նորվեգացին ամուսնանում է Էռլինգ Սենա Լորենցենի հետ։ Լորենցենը ծնվել է 1923 թվականի հունվարի 28-ին Օսլոյում։ Նրա ծնողները զբաղվել են առևտրով։ Լորենցենը նույնպես զբաղվել է առևտրով։ Նորապսակները ամուսնանալուց հետո տեղափոխվել են բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաք, որտեղ Լորենցենն ուներ գործարար ներկայություն։ Սկզբնական շրջանում նրանք ապրում էին ժամանակավոր կեցության իրավունքով, այնուհետև, որոշ ժամանակ անց նրանք ստանում են քաղաքացիություն և բնակվում Բրազիլիայում մինչ օրս։

Ռագնհիլդն ու Էռլինգը ունեն երեք երեխա՝

  • Հոկոն Լորենցեն (ծնվել է 1954 թվականին)՝ ամուսնացել է Մարտա Կառվալո դե Ֆրեիտասի հետ, ունի երեք երեխա,
  • Ինգեբորգա Լորենցեն (ծնվել է 1957 թվականին)՝ ամուսնացել է Պաուլ Ցեզար Ռիբերտո Ֆիլոյի հետ, ունի դուստր,
  • Ռագնհիլդ Լորենցեն (ծնվել է 1968 թվականին)՝ ամուսնացել է Ահարոն Լոնգայի հետ, ունի երկու դուստրեր։

Արքայադուստր Ռագնհիլդը մահացել է Ռիո դե Ժանեյրոյում գտնվող իր տանը 2012 թվականի սեպտեմբերի 16-ին[4] 82 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից։

Տոհմածառ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. Trond Norén Isaksen: On this date: Princess Ragnhild is 80 today.(անգլ.)
  3. oslo 1952 Winter Olympics | Olympic Videos, Photos, News.(անգլ.)
  4. «Prinsesse Ragnhild er død» (Norwegian). The Royal House of Norway. 2012 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել