Մուստաֆա Ռաբիհ Մաջիր (արաբ․՝ رابح ماجر‎‎, դեկտեմբերի 15, 1958(1958-12-15) կամ փետրվարի 15, 1958(1958-02-15), Ալժիր, Ֆրանսիական Ալժիր), ալժիրցի ֆուտբոլիստ և մարզիչ, խաղացել է հարձակվողի դիրքում։ Միջազգային մակարդակով Ալժիրի ամենահաջողակ ֆուտբոլիստը։ Ալժիրի միակ ֆուտբոլիստն, ով նվաճեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ։

Ռաբիհ Մաջիր
արաբ․՝ رابح ماجر‎‎
Քաղաքացիությունը  Ալժիր
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 15, 1958(1958-12-15) (65 տարեկան) կամ փետրվարի 15, 1958(1958-02-15) (66 տարեկան)
Ծննդավայր Ալժիր, Ֆրանսիական Ալժիր
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 88 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Մաջիրը ֆուտբոլային կարիերան սկսեց «Հուսեին Դեյ» ակումբում, որտեղ խաղաց մինչև 25 տարեկանը։ Այնուհետև տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ խաղաց «Ռասինգ» և «Տուր» ակումբների կազմում։ 1985-ին Մաջիրը տեղափոխվեց պորտուգալական «Պորտու» ակումբ, որի համար կարճատև ընդմիջումով խաղաց գրեթե վեց տարի։ «Պորտու»-ի հետ Մաջիրն հասավ իր կարիերայի կարևոր հաջողություններին, նվաճեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթը, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթն ու Ֆուտբոլի միջմայրցամաքային գավաթը։

Միջազգային կարիերա խմբագրել

Մաջիրն ազգային հավաքականի կազմում ընդհանուր առմամբ հանդես եկավ 14 տարի, խաղաց 87 խաղում և խփեց 31 գնդակ։ Մաջիրը խփած գոլերի քանակով Ալժիրի հավաքականի ռեկորդակիրն է։ Հավաքականի կազմում նա մասնակցել է աշխարհի երկու առաջնությունների՝ 1982 և 1986 թվականներին։

Մարզչական կարիերա խմբագրել

Մաջիրի մարզչական կարիերան սկսեց Ալժիրի հավաքականի հետ աշխատանքից, որը նա առաջին անգամ գլխավորեց 1993-ին և այնտեղ աշխատեց մինչև 1995-ը։ Հետո նա ևս երկու անգամ գլխավորեց այն՝ 1999-ին և 2001-2002 -ն ընկած ժամանակահատվածը, մինչև՝ 2006-ին մարզիչի կարիերային վերջ դնելը, երբ գնաց աշխատելու Քաթարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքում։ Ղեկավարել է նաև քաթարյան «Ալ Վակրա» և «Ալ Ռայան» ակումբները։

2017-ին Մաջիրը դարձյալ գլխավորեց Ալժիրի հավաքականը, այն բանից հետո, երբ Լուկաս Ալկարասը չկարողացավ նրան դուրս բերել Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնություն[1]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Маджер в очередной раз возглавил Алжир». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաբիհ Մաջիր» հոդվածին։