Ջրի եռակի կետ, ճնշման և ջերմաստիճանի խիստ որոշակի արժեքներ, որոնց դեպքում ջուրը կարող է գտնվել միաժամանակ երեք ագրեգատային վիճակներում՝ գազային, հեղուկ և պինդ։ Ջրի եռակի կետին համապատասխամող ջերմաստիճանը՝ 273,16 К (0,01 °C) և ճնշումը 611,657 Պա է[1]։

Ջերմաստիճանի միավորի որոշման հետ կապ խմբագրել

Ջրի եռակի կետը բնութագրվում է ջերմաստիճանի և ճնշման տվյալների որոշակի խմբով, այդ պատճառով կարող է օգտագործվել, որպես հենքային՝ օրինակ սարքավորումների տրամաչափման համար։ 1967 թվականից մինչև ՄՀ հիմնական միավորների փոփոխությունը, որը տեղի ունեցավ 2019 թվականին, ջրի եռակի կետը հիմնվում էր կելվին միավորի վրա։ Ջրի եռակի կետի ջերմաստիճանը հավասար էր ուղիղ 273,16 կելվին, 0,0001 չափման սխալի կարգով։ Սխալանքի արժեքի զգալի փոփոխություն չի ապասվում, քանի որ փորձնկան ճանապարհով որոշված ջերմաստիճաններից ամենափոքր հարաբերական սխալն ունի ջրի եռակի կետը[2]։

Ջրի երեք փուլերի միաժամանակյա համագոյակցություն խմբագրել

Ինչպես երևում է ջրի եռակի կետի պարամետրերից, նորմալ պայմաններում ջրային գոլորշու, ջրի և սառույցի հավասարակշռված համագոյակցությունը հնարավոր չէ։ Կենցաղում պատկերացնել նմամ իրավիճակ 0 °C -ում, հնարավոր չէ, քանի որ կենցաղային ջուրն իր մեջ պարունակում է օդ, որն «իր վրա է վերցրել» մթնոլորտոյին ճնշման առաջացնելը, իսկ ջրային գոլորշու պարցիալ ճնշումը, որ կա մաքուր ջրում, շատ անգամ փոքր է։ Եռակի կետի գոյությունը հնարավոր է միայն մաքուր ջրի դեպքում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Revised Release on the Pressure along the Melting and Sublimation Curves of Ordinary Water Substance» (PDF). The International Association for the Properties of Water and Steam. Сентябрь 2011. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
  2. Michael Stock, Richard Davis, Estefanía de Mirandés and Martin J T Milton. The revision of the SI—the result of three decades of progress in metrology // Metrologia. — 2016. — Vol. 56. — P. 022001. — doi:10.1088/1681-7575/ab0013.

Արտաքին հղումներ խմբագրել