Ջրատարողություն, նավի, լողացող նավի դուրս մղած ջրի քանակը։ Տարբերում են՝ ծավալային (նավի ընկղմված մասի ծավալը (մ³) ցածր է ջրագծից) և զանգվածային ջրատարողություն, որը հավասար է նավի ընկղմված մասի ծավալում տեղավորվող ջրի զանգվածին (տ)։ Հաստատուն զանգվածային ջրատարողությունյան դեպքում ծավալային ջրատարողություն փոխվում է՝ կախված ջրի խտությունից։ Զանգվածային ջրատարողությունը փոխվում է նավի կշռի փոփոխման հետեանքով (բեռ, վառելիք են)։ Ջրատարողությունը նավի չափսերը բնութագրող ցուցանիշ է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։