Ջրային դաշտամուկ (լատին․՝ Arvicola terrestris) կամ ջրառնետ, ջրամուկ, եվրոպական ջրառնետ, համստերանմանների ընտանիքի դաշտամկների ենթաընտանիքի կրծող կաթնասուն կենդանի։

Ջրային դաշտամուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Համստերանմաններ
Ենթաընտանիք Դաշտամկներ
Ցեղ Ջրային դաշտամկներ
Տեսակ Ջրային դաշտամուկ
Լատիներեն անվանում
Arvicola terrestris
Linnaeus, 1758
Հայերեն տարանուններ

Ջրամուկ, ջրառնետ, եվրոպական ջրառնետ

Հոմանիշներ
  • Arvicola amphibius
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 632819
NCBI 1047088

Մարմնի երկարությունը մինչև 25 սմ է, պոչինը՝ 15 սմ։ Մեջքի մորթին ու պոչը միագույն են՝ մուգ դարչնագույնից սև, փորինը՝ մոխրագույն։ Մորթին խիտ է, որակյալ, լավ տարբերակված։ Պոչի մազերը կարճ են, կոշտ ու նոսր։ Օժտված է փորող և երկկենցաղ կենսակերպ վարող կենդանիներին բնորոշ առանձնահատկություններով. ջրում լավ լողում է, սուզվում, կեր փնտրում, ցամաքում արագաշարժ է։

Սնվում է բույսերով, ջրային մանր կենդանիներով, ձմռանը՝ բույսերի ստորգետնյա մասերով, ծառերի կեղևով և շիվերով։ Բնակվում է հողափոր, մինչև 1 մետր խորությամբ բներում, կազմում առափնյա գծային, բաց տարածքներում՝ օջախային գաղութներ։

Բազմանում է տարին 2-3 անգամ, ունենում մինչև 14 ձագ։ Վնաս է հասցնում գյուղատնտեսությանը, մշակաբույսերին և անտառտնտեսություններին։ Տուլարեմիայի և լեպտոսպիրոզների հարուցիչների հիմնական կրողներից է։

Կնեդանու բնական արեալն ընկած է Եվրասիա մայրցամաքից մինչև Արևմտյան Եվրոպայի սահմանը։ Հայաստանում հանդիպում է բոլոր բնակլիմայական գոտիներում (700-3200 մ բարձրություններում)։ Բնակվում է գետերի, լճերի և այլ ջրային տարածքների առափնյա մասերում, երբեմն՝ խոնավ մարգագետիններում՝ ջրից մինչև 2 մետր հեռավորության վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 532