Ջրահովիտ

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Ջրահովիտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, մարզկենտրոն Արտաշատից 18 կմ հյուսիս-արևելք։

Գյուղ
Ջրահովիտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Համայնքի ղեկավարՀամլետ Ղազարյան
Հիմնադրված է1831 թ.
Մակերես3,75 կմ²
ԲԾՄ830 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1072[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Ջրահովիտ (Հայաստան)##
Ջրահովիտ (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Բնակիչների նախնիները Հայաստան են ներգաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից և նրա շրջակա գյուղերից։ Նախկինում ունեցել է Ճապաչալու, Ճեպեչելի, Ջաբաշալու, Ջաբաշիլի անվանումը։ Ջրահովիտ է վերանվանվել 1960 թվականին։

Գյուղը վերաբնակեցվել է 1950 թվականին Կոտայքի շրջանի Սոց գյուղից տեղափոխված բնակիչների կողմից։

Գյուղի մոտ է գտնվում Ջրահովիտի հնավայրը, որը վերաբերվում է մ.թ.ա 5-3 հազարամյակներին, ապա երկաթի հելենիզմի և ուշ միջնադարի ժամանակաշրջաններին։ Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն։

Կլիմա խմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը՝ 42 աստիճան։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Տարի 1831 1897 1929 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 275 264 224 240 496 775 872 1028 1144 1100 1072[1]

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց, որոնք գտնվում են անմխիթար վիճակում և մանկապարտեզ՝ վերանորոգված ու կահավորված։

Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրահովիտ» հոդվածին։