Ջրահարս (նկար, Ուոթերհաուս)

«Ջրահարս» կամ «Ծովային հավերժահարս»[2] (անգլ.՝ A Mermaid), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված մոտավորապես 1900 թվականին։ Գտնվում է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում[3]։

Ջրահարս
տեսակգեղանկար
նկարիչՋոն Ուիլյամ Ուոթերհաուս[1]
տարի1900[1]
բարձրություն96,5 սանտիմետր[1]
լայնություն66,6 սանտիմետր[1]
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյութկտավ[1] և յուղաներկ[1]
գտնվում էԳեղարվեստի թագավորական ակադեմիա[1]
հավաքածուԳեղարվեստի թագավորական ակադեմիա[1]
կայք
Ծանոթագրություններ
 A Mermaid (Waterhouse) Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Նկարչին հետաքրքրել է դիցաբանական ծովային հավերժահարսերի կերպարի մութ կողմը (հայտնի են որպես ջրահարս) որպես կախարդուհիներ։ Ծովային հավերժահարսեր են ավանդաբար համարվել նաև սիրենները, որոնք հունական դիցաբանության մեջ իրենց կլանող երգերով գայթակղելով նավաստիներին՝ նրանց հասցնում էին մահվան։ Նրան նաև եղել են ողբերգական կերպարներ, քանի որ ջրահարսերը չէին կարող ապրել մարդկային աշխարհում, որը կարոտում էին, իսկ տղամարդիկ նրանց ջրային թագավորությունում գոյություն ունենալ չէին կարող, այդ իսկ պատճառով նրանց միջև սիրային կապերը դատապարտված էին անհաջողության[4]։

Նկարը ստեղծվել է Ալֆրեդ Թեննիսոնի «Ջրահարս» (1830) բանաստեղծությունից ոգեշնչված[5]։ Բանաստեղծության մեջ պատմվում է մազերը սանրող ջրահարսի մասին, որին էլ պատկերել է նկարիչը։ Ջրահարսի թեման կատարելապես համապատասխանում է նրա՝ դիցաբանական և բանաստեղծական թեմաների միջոցով կանացի և կնոջ դասական գեղեցկությունը պատկերելու նախասիրությանը[5]։

Ջրահարսը հանգիստ նստած է ափին, որին դիպչում են ալիքները։ Հետին պլանը լրացնում են ժայռերի կամարները։ Հղկված մանրաքարերով ափը դիտողին հուշում է, որ տեսարանը Մեծ Բրիտանիայում է, ինչպես նկարչի մյուս կտավները[5]։ Նկարում չկան նավաստիներ, իսկ ջրահարսը պատկերված է գայթակղիչ միայնակ կերպարով, թեպետ և ձկնային պոչով։ Նկարը նուրբ մելանխոլիկ մթնոլորտի զգացողություն է առաջացնում, ջրահարսը միայնակ նստած է ծովածոցում, երազկոտ սանրում է իր գեղեցիկ երկար շիկակարմիր վարսերը, իսկ շուրթերը կիսաբաց երգելու պահին։ Նրա կողքին կա մարգարիտներով լի խեցի, որը առաջացել է մեռած նավաստիների արցունքներից[4][5]։

Պատմություն խմբագրել

 
«Ջրահարսի» էտյուդ (1892-1895 թվականներ)

Երբ «Ջրահարսը» 1901 թվականին ցուցադրվել է Լոնդոնի Թագավորական ակադեմիայում, Art Journal ամսագիրն այն անվանել է «մտածկոտ-տխուր տեսքով», իսկ գրաքննության մեջ նշվել է, որ «այն պատմում է մարդկային ձգտման մասին, որը երբեք չի բավարարվելու... Սառնամանիքային ցուրտը հավերժ բույն է դրել նրա սրտում, ալիքների անվերջ ճողփյունը չի կարող փոխարինել մարդկային ձայնին, հույզերով անհանգիստ այս հիասքանչ էակները երբեք չեն կարող զգալ ոչ չարթնացած հանգիստ, ոչ կանացիության ուրախություն»[4]։

Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսը նկարը նվիրել է Թագավորական ակադեմիային որպես ակադեմիկոս ընտրվելուց հետո։ 1880-ական թվականներին նկարիչը հաճախ է ցուցադրվել Թագավորական ակադեմիայում և Նկարների նոր պատկերասրահում, կտավների սյուժեները մեծամասամբ վերցված են եղել գրականությունից կամ հունական դիցաբանությունից[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://artuk.org/discover/artworks/a-mermaid-149322
  2. «Русалка. Джон Уильям Уотерхаус (1849-1917)». gallerix.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. «John William Waterhouse: A Mermaid 1900». jwwaterhouse.com.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «A Mermaid, 1900». Royal Academy School of Arts (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. 5,0 5,1 5,2 5,3 «A Mermaid». artguide.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել

  • «A Mermaid, 1900». Royal Academy School of Arts (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)