Ջրագիծ, լողացող նավի իրանի՝ հանդարտ ջրային հորիզոնական մակերևույթի հետ շփման գիծ։ Ջրագիծ լինում են թեթև (դատարկ նավի համար), բեռնային (առավելագույն թույլատրելի սուզվածքով ընկղմված լրիվ բեռնված նավի համար) և կառուցվածքային (նախագծային սուզվածքին համապատասխանող)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրագիծ» հոդվածին։