Ջո Անդերսոն

բրիտանացի դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդերսոն (այլ կիրառումներ)

Ջո Անդերսոն (անգլ․ Joe Anderson,մարտի 26, 1982(1982-03-26)[1], Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, որն ավելի հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են օրինակ «Տիեզերքի միջով», «Ջեյն Օստին », «Հսկողություն», «Ավերակներ», «Խելագարներ» և «Հարձակում»։

Ջո Անդերսոն
Դիմանկար
Ծնվել էմարտի 26, 1982(1982-03-26)[1] (42 տարեկան)
ԾննդավայրԱնգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԴրամատիկական արվեստի Ուեբեր Դուգլասի ակադեմիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Miles Anderson?
Կայքjoe-anderson.com
 Joe Anderson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջո Անդերսոնը ծնվել է Անգլիայում` քիչ հայտնի դերասանների՝ Մաիլզա Անդերսոնի և Լեսլի Դեֆի ընտանիքում։ Հայրը որդուն խորհուրդ էր տալիս, որպեսզի որդին չգնա հոր հետքերով, այլ գտնի ստաբիլ աշխատավարձով աշխատանք, ինչպես օրինակ դագաղագործ[2]։ Անդերսոնը սովորում էր Ռիչմոնդա-նա-Տեմզե քոլեջում[3]։ Ավագ դպրոցից հետո նա զբաղվում էր լեռնագնացությամբ, սովորում էր լուսանկարչություն և ցանկանում էր ռեժիսոր դառնալ, սակայն ուսման համար բավարար գումար չունենելու պատճառով սովորում է դերասանական արվեստ Դեբատ-Դուգլասի դրամատիկական արվեստի ակադեմիայում[3]։ Անդերսոնը հարցազրույցներից մեկում իր մասնագիտական ընտրությունը բացատրել է որպես դիսլեքսիա[4]։ Դերասանական կարիերան Անդերսոնը սկսել է 2000 թվականների կեսին։ Առաջին դերերը խաղացել է Չիչեստերական թատրոնում, որից հետո սկսեց նկարահանվել ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Անդերսոնի առաջխաղացումը եկավ 2007 թվականին, որում թողարկվեց «Տիեզերքի միջոցով» մյուզիքլը, որտեղ Ջոն խաղաց գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմում Անդերսոնը կատարեց The Beatles երգերից մի քանիսը, չնայած իր խոսքերով չուներ հատուկ երաժշտական փորձ և դերի համար հրավիրվել է Ջուլի Տեիմորի կողմից ոչ թե որպես երգիչ, այլ որպես դերասան[4]։ Անդերսոնը 2007 թվականին խաղաց նշանակալի դերեր նաև այլ ֆիլմերում՝ «Հսկողություն», (Պիտեր Խուկ բասիստ՝ ռոկ խումբ Joy Division ) և «Ջեյն Օստին» (գրող Ջեյն Օստինի մեծ եղբայր՝ Հենրի)[5]։ Դերասանը նկարահանվել է նորից ֆիլմում՝ երաժշտական թեմայով, նորից կատարելով բաս երաժիշտի դեր «Ակումբ 27» 2008 թվականին[6]։ Անդերսոնը խաղացել է գլխավոր դերերից մեկը ՝ Շերիֆի օգնականը «Խելագարները» սարսափ ֆիլմում, որը լույս է տեսել 2010 թվականին և հանդիսանում է «Խենթ» ֆիլմի վերափոխած պատկերը, որը նկարահանել է Ջոջեմ Ռոմեոն 1973 թվականին։ 2012 թվականին դուրս եկավ երկու շահութային ամերիկյան ֆիլմեր Անդերսոնի մասնակցությամբ ՝«Հարձակում» և «Մթնշաղ Լուսաբաց․ Մաս 2»։ Ջոն ստացավ նաև «Գետ» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը՝ պատմող Ամազոնում կորած մարդու որոնման մասին[7],սակայն ABC հեռուստաալիքը որոշեց դադարեցնել արտադրությունը՝ ութերորդ սերիայից հետո։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ֆ Կրիպ Creep մանեկեն
2005 ս Սպանություն Միդսմորում (հեռուստասերիալ) մաքուր անգլիական սպանություն Midsomer Murders էպիզոդում «Second Sight»
2005 ս Մահից հետո (հեռուստասերիալ) Afterlife էպիզոդ «More Than Meets the Eye»
2005 ֆ Լռությունը մնում է ինքն իր հետ Silence Becomes You Լյուկ
2006 ֆ Վերաշարադրելով Բեթհովենը Copying Beethoven Կարլ Վան Բեթհովեն
2006 ֆ Little Box of Sweets Սեթ
2007 ֆ Ջեյն Օստին Becoming Jane Հենրի Օստին
2007 ֆ Հսկողություն Control Փիթեր Հուկ
2007 ֆ Տիեզերքի միջոցով Across the Universe Մակս Կերրիգան
2008 ֆ Ավերակներ The Ruins Մատիաս
2008 ֆ Ակումբ 27 The 27 Club Էլլիոտ
2009 ֆ Ամեն ինչ կամ ոչինչ High Life Դոննի
2009 ֆ Սերը պատահում է Love Happens Թայլեր
2009 ֆ Ամելիա Amelia Բիլլ Շտուլց
2009 ֆ Դժոխքային վերջնախաղ Rogues Gallery Ջեսթեր
2010 ֆ Խելագարներ ֆիլմ The Crazies Ռասսել Կլանկ
2011 ֆ Հուզմունք Flutter Ջոն
2012 ֆ Հարձակում ֆիլմ The Grey Թոդդ Ֆլանների
2012 ս Գետ (հեռուստասերիալ) The River Կոուլ Լինքոլն
2012 ֆ Մթնշաղ. Լուսաբաց․ Մաս 2 Twilight Saga: Breaking Dawn — Part 2 Ալիստեր
2013 ֆ Միակ ընտրություն A Single Shot Ավդի
2013 ֆ Եղջյուրներ Horns Թերրի Պերրիշ
2014 ֆ Հերակլ Hercules Ֆինեի
2014 ֆ Գերազանցություն Supremacy Տալլի
2014 ս Տարանջատում (հեռուստասերիալ) The Divide Տերրի Կուչիկ
2015 ֆ Հարազատ արյուն Bleeding Heart Կոդի
2015 ս Հանիբալ (հեռուստասերիալ) Hannibal Մեյսոն Բերդերժեչ
2016 ֆ Աբատուար. Վախի լաբիրինթոս Abattoir Դեկլան Գրեիդի
2016/2017 ս Բացթողումներ (հեռուստասերիալ) Outsiders Ասա Ֆարրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. Rebecca Murray. «Joe Anderson Biography» (անգլերեն). About.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  3. 3,0 3,1 «Joe Anderson: Biography» (անգլերեն). TVGuide.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  4. 4,0 4,1 Michael Holder (27 марта 2010). «Joe Anderson Interviews» (անգլերեն). Pure Movies. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  5. «'The Grey' Co-Star Joe Anderson: Acting Is About The Head Space, The Honesty, The Integrity And The Ball» (անգլերեն). BoxOffice.com. 27 января 2012. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.(չաշխատող հղում)
  6. Adrienne Urbanski (19 апреля 2008). «Tribeca gives music reel coverage» (անգլերեն). Downtown Express. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  7. Laurel Brown (7 февраля 2012). «'The River' Interview Video: Joe Anderson Talks About the New Show and Fear» (անգլերեն). BuddyTV. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել