Ջուրջու (ռումիներեն՝ Giurgiu; բուլղար․՝ Гюргево), քաղաք Ռումինիայի հարավում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է, ունի մունիցիպի (համեմատաբար մեծ քաղաքի) կարգավիճակ։ Ընկած է Դանուբի ձախ ափին՝ բուլղարական Ռուսե քաղաքի դիմաց։ Իր կազմում ունի նաև երեք կղզի, որոնցից ամենաընդարձակի վրա է գտնվում նավահանգիստը՝ Սմարդան։ Ջուրջուն երկրի մայրաքաղաք Բուխարեստից գտնվում է մոտավորապես 60 կիլոմետր հեռավորության վրա[2] և նրա հետ կապված է թե՛ ավտոմայրուղով, թե՛ երկաթուղով, որը շահագործվում է 1869 թվականից ի վեր (Ջուրջուն եղել է Բուխարեստի հետ երկաթգծով կապված առաջին բնակավայրը Ռումինիայում)։ 1952-1954 թվականներին Դանուբի վրա, Խորհրդային Միության աջակցությամբ, կառուցվել է 2800 մետր երկարությամբ կամուրջ, որով Ջուրջուն կապվել է բուլղարական Ռուսեի հետ։ Քաղաքն արտահանում է փայտանյութ, հացահատիկ, աղ, նավթ, ներմուծում է ածուխ, երկաթ, տեքստիլ։

Բնակավայր
Ջուրջու
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես46,94 կմ²
ԲԾՄ25±1 մետր
Բնակչություն54 551 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ080011–080882
Պաշտոնական կայքprimariagiurgiu.ro
Ջուրջու (Ռումինիա)##
Ջուրջու (Ռումինիա)

Բնակչություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
1900 13 977—    
1912 20 629+47.6%
1930 31 016+50.4%
1941 26 551−14.4%
1948 30 197+13.7%
1956 32 613+8.0%
1966 39 199+20.2%
1977 51 544+31.5%
1992 74 191+43.9%
2002 69 587−6.2%
2011 54 655−21.5%
Աղբյուր՝ Census data, 1930–1948.[3]

2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Ջուրջուի բնակչության թվաքանակը եղել է 69.345[4]։

Քաղաքի բնակչության ազգային կազմը.

Ազգությունը Անձանց թվաքանակը Տոկոսը
ռումիններ 66241 95,5%
գնչուներ 2964 4,3%
հունգարներ 40 0,1%
գերմանացիներ 12 < 0,1%
թուրքեր 12 < 0,1%
հույներ 7 < 0,1%
իտալացիներ 7 < 0,1%
ռուսներ 6 < 0,1%
սերբեր 3 < 0,1%
բուլղարներ 3 < 0,1%
թաթարներ 2 < 0,1%
հայեր 2 < 0,1%
ուկրաինացիներ 1 < 0,1%
հրեաներ 1 < 0,1%
ազգությունը չնշածներ 31 < 0,1%

Մայրենի լեզու են հայտարարել՝

Լեզուն Անձանց թվաքանակը Տոկոսը
ռումիներենը 68248 98,4%
գնչուերենը 982 1,4%
հունգարերենը 31 < 0,1%
գերմաներենը 12 < 0,1%
թուրքերենը 12 < 0,1%
իտալերենը 7 < 0,1%
հունարենը 6 < 0,1%
սերբերենը 3 < 0,1%
ռուսերենը 2 < 0,1%
թաթարերենը 2 < 0,1%
ուկրաիներենը 1 < 0,1%
չեխերենը 1 < 0,1%
հայերենը 1 < 0,1%
մայրենի լեզուն չնշածներ 30 < 0,1%

Քաղաքի բնակչության կազմը ըստ դավանանքի.

Դավանանքը Անձանց թվաքանակը Տոկոսը
ուղղափառ 68100 98,2%
կաթոլիկներ (հռոմեադավան) 314 0,5%
ադվենտիստներ 287 0,4%
ֆրատերականներ 149 0,2%
հիսունականներ 95 0,1%
կաթոլիկներ (հունադավան) 50 0,1%
բապտիստներ 49 0,1%
բողոքականներ (ռեֆորմատ.) 34 < 0,1%
աթեիստներ 27 < 0,1%
մուսուլմաններ 25 < 0,1%
լյութերականներ 22 < 0,1%
անկրոն 19 < 0,1%
հնադավաններ 10 < 0,1%
լյութերականներ (պրեսվիտերական եկեղեցու) 7 < 0,1%
լյութերականներ (աուգսբուրգյան դավանանքի) 6 < 0,1%
հրեաներ 2 < 0,1%
ունիտար. 1 < 0,1%
դավանանքը չնշածներ 31 < 0,1%

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2021 Romanian censusNational Institute of Statistics.
  2. Фізичні відстані розраховані за координатами населених пунктів
  3. Populatia RPR la 25 ianuarie 1948, p. 14
  4. «Structura Etno-demografică a României» (румунською). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Побратимени градове на страницата на община Русе
  6. «МЕЖДУНАРОДНО СЪТРУДНИЧЕСТВО НА ОБЩИНА РУСЕ - Побратимени градове». Община Русе [Municipality Ruse] (բուլղարերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուրջու» հոդվածին։