Ջումոնգ

հարավկորեական պատմական սերիալ

Jumong (հանգըլ: 삼한지-주몽 편; հանջա: 三韓志-朱蒙篇; կոր․ նոր ռոմ․: Samhanji-Jumong Pyeon), հարավկորեական[1] պատմական դրամատիկ սերիալ, որը թողարկվել է 2006-2007 թվականներին։ Ի սկզբանե սերիալը նախատեսված էր կազմել 60 սերիայից, սակայն MBC-ն երկարաձգել է այն մինչև 81 սերիա[2]։

Ջումոնգ
Jumong
Изображение логотипа
Պատկեր:Jumong poster.jpg
Տեսակհեռուստասերիալ
Նաև հայտնի է որպեսՀանս Իշխան Լեգենդ գիրքը։
Ժանր

Պատմական ժամանակաշրջանի դրամա

Ռոմանտիկա
Արտադրող երկիր Հարավային Կորեա
Լեզու(ներ)Կորիերեն
Գործողության վայրGojoseon?
Հեռարձակում
ԱլիքMBC
ՀեռուստաընկերությունMBC
Սկզբնական եթերմայիսի 15, 2006մարտի 6, 2007
IMDbID 0978061
Պաշտոնական կայք
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Սերիալը ներկայացնում է Ջումոնգի կյանքը և Գոգուրեո թագավորության հիմնումը[3]։

Դերակատարներ խմբագրել

  • Սոնգ Իլ-գոկ - Արքայազն Ջումոնգ[4],
  • Հան Հե-ջին - Լեդի Սոսեոնո,
  • Կիմ Սունգ Սո - Արքայազն Դաեզոհ,
  • Ջուն Քվանգ Ռյուլ - թագավոր Յուհվա,
  • Օհ Յոն Սո - Լեդի Յուհվա (Ջումոնգի մայրը),
  • Քեոն Մի Ռի - թագուհի Վոնհու,
  • Ան Յոնգ Ջոն - Յուրի,
  • Յունգ Յուն Սոկ - երիտասարդ Յուրի,
  • Կիմ Բյունգ Կի - Յոն Տա-բալ,
  • Բե Սո Բին - Սայոնգ,
  • Յոն Դոնգ Հվան - Յանգջունգ,
  • Վո Հո Մին - Գեներալ Օի,
  • Ան Յոնգ Հոն, Մարի,
  • Իմ Դե Հո - Յեբո։

Սյուժե խմբագրել

 

108 թվականին Դամուլ Բանդան Լորդ Հեմոսուայի և Լորդ Յուհվայի գլխավորությամբ հարձակվում է Հան կայսրության վրա, որպեսզի ազատ արձակեն փախստականներին։ Փախստականներին ազատ արձակելու ժամանակ Լորդ Հեմոսուան վիրավորվում է[5]։ Հաջորդ օրը նրան գտնում է Յուհվա անունով մի կին, որը սիրահարվում է Հեմոսուային և նրան տանում ու բուժում է։ Սակայն որոշ ժամանակ չանցած Հանի հեծելազորը գտնում և շրջափակման մեջ է գցում Հեմոսուային։ Հանի հեծելազորի զրահը անպարտելի էր, և Հեմոսուան, չկարողանալով դիմակայել, Հան կայսրության զորքը նրան ձերբակալում է և ողջ ժողովրդի առաջ կուրացնում նրան։ Հաջորդ օրը Հեմոսուային տանում և պտտում են քաղաքով, իսկ դրանից հետո նրան տանում են մի բարձր ժայռի մոտ և այնտեղից նետի մի քանի հարվածներով գցում են ժայռից ջուրը։ Մի որոշ ժամանակ անց Լորդ Յուհվան Լորդ Բյուդուդբյուլի օգնությամբ բազմում է Բույոյի գահին։

Արքա Յուհվայի առաջին ամուսնությունը իր խորհրդականներից մեկի քրոջ Վոնհունի հետ էր, իսկ երկրորդը՝ Լեդի Յուհվայի (որը փրկեց Հեմոսուային)։ Որոշ ժամանակ անց Արքա Յուհվան իր առաջին կնոջից ունենում է երկու որդի՝ Դաեզոհին և Յունկպուին, իսկ երկրորդ կնոջից՝ Լեդի Յուհվայից, ծնվում է Ջումոնգը, որը Հեմոսուայի երեխան էր։

Որոշ ժամանակ անց Բույոյի քրմապետը պարզում է, որ Հեմոսուան ողջ է։ Նա Հեմոսուային տանում, գցում է Բույոյի բանտերից մեկը՝ կարծելով, որ Հեմոսուան աղետ է դառնալու Բույոյի համար։ Ջումոնգը մարտունակության առումով շատ թույլ էր և վարում էր փողոցային կյանք, որտեղ էլ ընկերանում է Մարիի, Օյիի և Յեբոյի հետ։ Նրա հարաբերությունները շատ վատ էին նրա երկու եղբայրների՝ Դաեզոհի և Յունկպուի հետ, և նրանք ամեն բան անում էին որպեսզի հնարավորինս շուտ ազատվեն Ջումոնգից, բայց ամեն տեղ նրանց մի բան խանգարում էր։ Նրա մայրը՝ Լեդի Յուհվան, տեսնելով Ջումոնգի վիճակը, նրան ուղարկում է իր աղախնի եղբոր՝ Մուսոնգի մոտ (նա Բույյոի բանտապահն էր, որտեղ գտնվում էր Հեմոսուան), որպեսզի սկսի մարզել Ջումոնգին։ Որոշ ժամանակ մարզվելուց հետո Ջումոնգը արդեն հաղթում էր Մուսոնգին, և Մուսոնգը այլևս չէր կարողանում մարզել Ջումոնգին։ Մի օր Ջումոնգը հայտնվում է Հեմոսուայի մոտ։ Նրա եղբայրները որոշում են Ջումոնգին սպանել հենց բանտում և ճշտում են բանտի տեղը։ Նրանք հարձակվում են բանտի վրա և սպանելով բանտի պահակախմբին՝ հասնում են Հեմոսուայի բանտախցի մոտ (որտեղ էլ գտնվում էր Ջումոնգը)։ Նրանք հարձակվում են Ջումոնգի և Հեմոսուայի վրա։ Հեմոսուան թեպետ կույր էր, բայց շատ լավ էր կռվում և միայնակ գրեթե հաղթում է նրանց ամբողջ խմբին։ Նրանց հաղթելուց հետո նրանք ուզում են փախչել այդտեղից, սակայն փախչելու ճանապարհին Հեմոսուան վիրավորվում է, և Ջումոնգը նրան տանում է մի տուն, որը գտնվում էր այդտեղից ոչ հեռու։ Ջումոնգը իր ընկերների օգնությամբ բուժում է Հեմոսուայի վերքը, և մի քանի օր անց Հեմոսուան արդեն լիովին ապաքինվել էր։ Հեմոսուան ապաքինվելուց հետո սկսում է էլ ավելի ուշադրություն դարձնել Ջումոնգի մարզումների վրա։ Հեմոսուան նաև շատ լավ էր տիրապետում աղեղին, և չնայած նա կույր էր, սակայն կարողանում էր բոլոր նետերը հարվածել թիրախին։ Նա Ջումոնգին սովորեցնում է նաև նետաձգություն և մի քանի ճիշտ խորհուրդներ է տալիս Ջումոնգին։ Մարզումների հետ մեկտեղ Ջումոնգը ամեն օր գնում էր քաղաք՝ այնտեղից ուտելու բան բերելու։ Այդ ժամանակ նրան տեսնում է Դաեզոհի մարդկանցից մեկը և հետապնդելով Ջումոնգին՝ բացահայտում են նրա գտնվելու վայրը։ Այդ ամենը իմանալով՝ Դաեզոհը նոր զորքով է գնում Հեմոսուային և Ջումոնգին սպանելու։ Սակայն այդ ժամանակ Ջումոնգը այնտեղ չի լինում, քանի որ Հեմոսուայի հրամանով նամակ էր տարել Արքա Յուհվային։ Դաեզոհի մարդիկ սպանում են Հեմոսուային, և երբ Ջումոնգը վերադառնում է, արդեն մահացած է տեսնում Հեմոսուային[6]։ Հեմոսուայի մահից հետո Ջումոնգը նորից սկսում է վարել փողոցայինի կյանք և նրա ընկերները փորձում են ամեն կերպ ետ պահել Ջումոնգին այդ քայլից։ Ջումոնգը չի լսում նրանց և շարունակում է ապրել նույն կյանքով։ Մի քանի օր անց Արքա Յուհվան իմանալով ջումոնգի վիճակը նրան կանչում է իր մոտ և ամեն կերպ Ջումոնգին համոզում է որպեսզի գա պալատ իր մոր հետ ապրելու։ Ջումոնգը համաձայնվում է և դրա կապակցությամբ արքան կազմակերպում է մրցույթ Դաեզոհի, Յունպույի և Ջումոնգի միջև։ Մրցույթի ժամանակ Ջումոնգը փայլուն արդյունք է ցույց տալիս, և արքան նրան նշանակում է գլխավոր հրամանատար։ Ջումոնգի պալատ վերադառնալը նաև բերում է որոշ խնդիրներ, որի համար Բույոն պետք է պատերազմ սկսեր։ Պատերազմի ժամանակ Ջումոնգին հարվածում են նետով, և նա, ընկնելով գետը, հասնում է մի վայր, որտեղ նրան գտնում է Եսոյա (նա ցեղապետի դուստր էր) անունով մի կին (Բույոյում բոլորը կարծում էին, որ Ջումոնգը մահացել է)։ Եսոյան բուժում է Ջումոնգի վերքը։ Սակայն Ջումոնգը դեռ չապաքինված՝ Եսոյայի հոր վրա է հարձակվում Սեոլ Տակը։ Սեոլ Տակը այդ նույն ցեղից էր և դաշինք էր կնքել Չինցիների հետ՝ առանց տեղյակ պահելու ցեղապետին, իսկ ցեղապետը նրան ազատել էր բոլոր պաշտոններից։ Նա վրեժ լուծելու համար մի քանի մարդկանցով հարձակվում է առաջնորդի վրա և սպանում է նրան, սակայն չի կարողանում սպանել Ջումոնգին, որը այդտեղ էր գտնվում։ Եվ նա զենքը վայր դրեց այն ժամանակ, երբ Սեոլ Տակը սպառնաց, որ կսպանի Եսոյային։ Ջումոնգի հանձնվելուց հետո՝ նրան ձերբակալեցին և փակեցին խցում։ Այդ ամենի մասին իմանալով՝ Քսուանթուի կառավարիչ Յանգ Ջունքը հրամայում է՝ նրան Քսուանթու տեղափոխեն։ Դրա մասին իմանում են նաև Ջումոնգի ընկերները և վարպետ Մոպալմոյի և Մուսոնգի հետ միասին ազատում են Ջումոնգին (Քսուանթու տանելու ժամանակ)։ Նրան ազատելուց հետո՝ նա իր ընկերների հետ գնում է ազատելու Լեդի Եսոյային։ Նա ազատում է Եսոյային և սպանելով Սեոլ Տակին՝ առնում է Եսոյայի վրեժը։ Դրանից հետո նա վերադառնում է պալատ։ Նրան տեսնելով՝ բոլորը զարմանում են։ Պալատ վերադառնալուց հետո նա ամուսնանում է Եսոյայի հետ։ Որոշ ժամանակ անց Ջումոնգը իմանում է, որ իր հայրը եղել է Հեմոսուան։ Նա իր մորից՝ Լեդի Յուհվայից, որոշակի տեղեկություններ է հավաքում հոր մասին։ Որոշակի ինֆորմացիա իմանալուց հետո Ջումոնգը փորձում է կատարել իր հոր վաղեմի երազանքը և փախչելով պալատից՝ փորձում է աստիճանաբար ստեղծել նոր Դամուլ Բանդան։ Այդ հարցում նրան օգնում են նրա ընկերները՝ Մարին, Օյին, Յեբոն և Մուսոնգն ու վարպետ Մոպայլմոն։ Ջումոնգը սկզբում փորձում է Դամուլին միացնել որոշ ցեղեր և ցեղախմբեր։ Դրանցից առաջինը Ջաեզայի, Մուգոլի և Մուկկուի գլխավորած ցեղախումբն էր, որը միացավ Ջումոնգին։ Ջումոնգը նրանց հետ միասին սկսում է իր հաղթարշավները և ազատում է որոշ փախստականների։ Փախստականների հետ միասին Ջումոնգը գնում և հաստատվում է Բոնջին լեռան վրա, որը խոցելը շատ դժվար էր։ Փախստականներից ովքեր կարողանում էին կռվել, նրանց սկսում է մարզել։ Իսկ նրանք, ովքեր չէին կարող կռվել, հիմնականում պատրաստում էին նետեր, զբաղվում հողագործությամբ։ Վարպետ Մոպայլմոն նույնպես շատ մեծ նշանակություն ուներ։ Նա կարողացավ հայտնաբերել պողպատի գաղտնիքը, որը ավելի հզոր էր, քան չինական սուրը։ Նրա հայտնաբերած պողպատյա սրերի շնորհիվ դամուլը ավելի ուժեղացավ և շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ տանել բազում հաղթանակներ։ Իսկ ավելի ուշ Վարպետ Մոպայլմոն Մուկկուի հետ հայտնաբերեց մի զենք, որը անվանեց ծխառումբ։ Դրա շնորհիվ կարողանում էին խուճապահար անել թշնամուն և ավելի քիչ զոհեր տալ։ Արքայազն Դաեզոհը չէր համակերպվում Ջումոնգի ողջ լինելու հետ և իր ամենաուժեղ ռազմիկին՝ Բուբունոյին, ուղարկում է նրան սպանելու և նրա ընտանիքին պատանդ է վերցնում, որպեսզի Բուբունոն այլ ելք չունենա և սպանի Ջումոնգին։ Բուբունոն գնում է սպանելու Ջումոնգին, սակայն երբ մոտենում է նրա անկողնուն, Ջումոնգը միանգամից արթնանում է և հարվածում Բուբունոյին։ Բուբունոն սկսում է փախչել, բայց Ջումոնգը բռնում է նրան։ Նա պատմում է ամբողջ եղելությունը։ Սակայն Ջումոնգը նրան ոչ միայն չի սպանում, այլև ասում է, որ գնա և Դաեզոհին ասի, որ սպանել է իրեն։ Բուբունոն գնում և Դաեզոհին ասում է այն, ինչ ասել էր Ջումոնգը։ Դաեզոհը, այս լուրը իմանալով, զորքը հավաքում է և միևնույն ժամանակ Քսուանթուի կառավարչից էլ օգնություն ստանալուն պես հարձակվում է Դամուլի վրա։ Նա, տեսնելով Ջումոնգին, հանկարծակիի է գալիս, նրա զորքը ջախջախվում է, իսկ ինքը հազիվ է կարողանում փախուստի դիմել։ Բուբունոն պատերազմից հետո տեղափոխվում է Ջումոնգի մոտ և միանում է նրան։ Դեպքերից հետո Լեդի Սոսեոնոն գնում է Ջումոնգի մոտ, միանում է նրան և ասում, որ նա կարող է գալ Գիեռու, քանի որ այնտեղից ավելի հեշտ կլինի կառավարել գրավված տարածքները։ Ջումոնգը համաձայնվում է Սոսեոնոյի հետ և իր ողջ ժողովրդի հետ գնում է Գիեռու։ Գիեռույում Ջումոնգը կարողանում է գտնել երեք Սուրբ մասունքներից երկուսը՝ Դամուլի աղեղը և պողպատյա զրահը, որի պատրաստման եղանակը գաղտնաբառերով էր, որը կարողանում է բացել Սայոնգը։ Այս լուրջ ձեռքբերումներից հետո նա փորձում է առանց արյունահեղության միացնել ողջ Ջոլբոնը, որը նրան հաջողվում է։ Ջումոնգը արդեն ուներ բավական մեծ զորք և արդեն կարող էր հարձակվել Քսուանթուի վրա։ Նա, հարձակվելով Քսուանթուի վրա, պարտության է մատնում Յանգ Ջունգին և վերցնում է քաղաքը։ Այդ ժամանակ մի վաճառական, իմանալով, որ Ջումոնգը Հեմոսուայի որդին է և հետաքրքրված է հին Ջոզիոնով, նրան տանում է երրորդ մասունքի մոտ, որը գտնվում էր Քսուանթուում՝ մի գաղտնի քարանձավում։ Նա, վերցնելով մասունքը, գնում է պալատ, որտեղից մնացած մասունքները ևս վերցնելով՝ կատարում է պատարագ՝ ուղղված Աստվածներին։ Այդ ժամանակ եղանակը անմիջապես փոխվում է, և դիտվում է արևի խավարում։ Այսպիսով, Ջումոնգը հայտնաբերելով բոլոր երեք մասունքները և միավորելով ողջ Ջոլբոնը՝ ամուսնացավ Սոսեոնոյի հետ և ստեղծեց իր նոր թագավորությունը՝ Գոգուրեոն։ Անցնում են տարիներ։ Այդ ժամանակահատվածում Յուրին Լեդի Սոյայի հետ բազում փորձությունների միջով է անցնում և գործում է բազում խարդախություններ։ Յուրին այս տարիներում ավելի է ուժեղանում։ Մի օր Արքա Դաեզոհը մրցույթ է կազմակերպում, որին մասնակցում են նաև Յուրին և Սոսեոնոյի որդին՝ Բիրյուն։ Մրցույթի ժամանակ Յեբոն նկատում է Լեդի Սոյային, սակայն նա, փորձելով մոտենալ նրան, չի կարողանում և կորցնում է Սոյային։ Սոյան նույնպես տեսնում է Ջումոնգին և մինչև Ջումոնգի գնալը այլևս դուրս չի գալիս տանից։ Մրցույթի վերջում եզրափակիչ են դուրս գալիս Բիրյուն և Յուրին, որտեղ հաղթում է Յուրին, և նա ստանում է հնարավորություն՝ ծառայելու Բույոյի պահակախմբում։ Ջումոնգի գնալուց հետո Լեդի Սոյան կանչում է Յուրիյին և ասում, որ նա գնա և բերի կոտրված թրի կտորը, որը պահված էր սենյակում մի քարի տակ։ Յուրին գնում, գտնում է սրի կտորը և բերում-տալիս է Լեդի Սոյային։ Այդ ժամանակ Լեդի Սոյան սկսում է Յուրիին պատմել իր հոր՝ Ջումոնգի մասին։ Սկզբում Յուրին շատ ծանր է տանում այդ փաստը և շատ հարցեր է տալիս մորը, սակայն որոշ ժամանակ անց հանգստանում է և վերցնելով սրի կտորը` գնում է Գոգուրեո։ Հասնելով Գոգուրեո` փորձում է հանդիպել հոր՝ Ջումոնգի հետ։ Նա գնում է պալատի դարպասների մոտ և ասում, որ ուզում է հանդիպել Արքա Ջումոնգի հետ։ Սկզբում նրան չեն թողնում, որ հանդիպի Արքայի հետ, սակայն տեսնելով ջարդած սրի կտորը՝ տեղեկացնում են Ջումոնգին, և նա անձամբ է գնում և նրան բերում պալատ։ Ջումոնգը, ստեղծելով հզոր թագավորություն, մահանում է 40 տարեկան հասակում և գահը թողնում որդուն՝ Յուրիին[7]։

 
Jumong ֆիլմը տեղադրված է MBC–ում

Վարկանիշներ խմբագրել

«Ջումոնգ»-ը 2006 թվականին հեռարձակված բոլոր կորեական սերիալներից ստացել է առավել բարձր գնահատական։

Ամսաթիվ Սերիա Ամբողջ երկրում Սեուլը
2006-05-15 1 16.3 % (3-րդ) 17.5 % (3-րդ)
2006-05-16 2 18.4 % (3-րդ) 19.2 % (3-րդ)
2006-05-22 3 21.8 % (1-ին)[8] 23.6 % (1-ին)
2006-05-23 4 25.3 % (2-րդ) 26.6 % (2-րդ)
2006-05-29 5 28.0 % (1-ին) 29.9 % (1-ին)
2006-05-30 6 28.7 % (1-ին) 29.6 % (1-ին)
2006-06-05 7 27.9 % (1-ին) 29.2 % (1-ին)
2006-06-06 8 32.3 % (1-ին) 33.7 % (1-ին)
2006-06-20 9 29.4 % (1-ին) 30.7 % (1-ին)
2006-06-26 10 33.2 % (1-ին) 35.3 % (1-ին)
2006-06-27 11 32.9 % (1-ին) 34.8 % (1-ին)
2006-07-03 12 36.4 % (1-ին) 38.1 % (1-ին)
2006-07-04 13 37.6 % (1-ին) 38.8 % (1-ին)
2006-07-10 14 35.8 % (1-ին) 37.5 % (1-ին)
2006-07-11 15 37.2 % (1-ին) 38.8 % (1-ին)
2006-07-17 16 40.1 % (1-ին) 42.8 % (1-ին)
2006-07-18 17 38.7 % (1-ին) 39.9 % (1-ին)
2006-07-24 18 39.6 % (1-ին) 41.1 % (1-ին)
2006-07-25 19 39.9 % (1-ին) 40.5 % (1-ին)
2006-07-31 20 35.1 % (1-ին) 36.1 % (1-ին)
2006-08-01 21 36.8 % (1-ին) 38.2 % (1-ին)
2006-08-07 22 37.3 % (1-ին) 37.9 % (1-ին)
2006-08-08 23 37.4 % (1-ին) 38.9 % (1-ին)
2006-08-14 24 35.5 % (1-ին) 35.8 % (1-ին)
2006-08-15 25 39.3 % (1-ին) 40.7 % (1-ին)
2006-08-21 26 38.1 % (1-ին) 39.6 % (1-ին)
2006-08-22 27 39.5 % (1-ին) 40.0 % (1-ին)
2006-08-28 28 40.3 % (1-ին) 41.7 % (1-ին)
2006-08-29 29 40.3 % (1-ին) 40.9 % (1-ին)
2006-09-04 30 39.7 % (1-ին) 40.6 % (1-ին)
2006-09-05 31 40.3 % (1-ին) 41.4 % (1-ին)
2006-09-11 32 39.3 % (1-ին) 40.6 % (1-ին)
2006-09-12 33 38.5 % (1-ին) 39.2 % (1-ին)
2006-09-18 34 39.5 % (1-ին) 40.3 % (1-ին)
2006-09-19 35 43.0 % (1-ին) 43.9 % (1-ին)
2006-09-25 36 42.8 % (1-ին) 43.9 % (1-ին)
2006-09-26 37 43.6 % (1-ին) 44.4 % (1-ին)
2006-10-02 38 42.6 % (1-ին) 43.2 % (1-ին)
2006-10-03 39 44.9 % (1-ին) 44.8 % (1-ին)
2006-10-09 40 44.2 % (1-ին) 45.0 % (1-ին)
2006-10-10 41 43.6 % (1-ին) 43.8 % (1-ին)
2006-10-16 42 43.1 % (1-ին) 43.6 % (1-ին)
2006-10-17 43 42.4 % (1-ին) 42.2 % (1-ին)
2006-10-23 44 44.5 % (1-ին) 45.4 % (1-ին)
2006-10-24 45 45.0 % (1-ին) 45.2 % (1-ին)
2006-10-30 46 44.6 % (1-ին) 45.1 % (1-ին)
2006-10-31 47 43.8 % (1-ին) 43.7 % (1-ին)
2006-11-06 48 46.6 % (1-ին) 47.9 % (1-ին)
2006-11-07 49 47.2 % (1-ին) 48.3 % (1-ին)
2006-11-13 50 43.6 % (1-ին) 43.5 % (1-ին)
2006-11-14 51 48.1 % (1-ին) 49.2 % (1-ին)
2006-11-20 52 44.8 % (1-ին) 45.4 % (1-ին)
2006-11-21 53 44.0 % (1-ին) 44.5 % (1-ին)
2006-11-27 54 45.1 % (1-ին) 45.2 % (1-ին)
2006-11-28 55 44.4 % (1-ին) 44.9 % (1-ին)
2006-12-04 56 44.0 % (1-ին) 44.4 % (1-ին)
2006-12-05 57 42.9 % (1-ին) 43.2 % (1-ին)
2006-12-11 58 46.4 % (1-ին) 46.1 % (1-ին)
2006-12-12 59 41.5 % (1-ին) 42.6 % (1-ին)
2006-12-18 60 44.4 % (1-ին) 45.3 % (1-ին)
2006-12-19 61 46.6 % (1-ին) 47.1 % (1-ին)
2007-01-01 62 44.8 % (1-ին) 45.8 % (1-ին)
2007-01-02 63 45.2 % (1-ին) 45.3 % (1-ին)
2007-01-08 64 45.5 % (1-ին) 45.4 % (1-ին)
2007-01-09 65 46.8 % (1-ին) 47.1 % (1-ին)
2007-01-15 66 46.8 % (1-ին) 47.5 % (1-ին)
2007-01-16 67 47.1 % (1-ին) 47.9 % (1-ին)
2007-01-22 68 49.8 % (1-ին) 50.5 % (1-ին)
2007-01-23 69 42.0 % (1-ին) 43.6 % (1-ին)
2007-01-29 70 47.9 % (1-ին) 48.3 % (1-ին)
2007-01-30 71 50.3 % (1-ին) 51.0 % (1-ին)
2007-02-05 72 47.1 % (1-ին) 48.5 % (1-ին)
2007-02-06 73 46.0 % (1-ին) 47.2 % (1-ին)
2007-02-12 74 47.6 % (1-ին) 48.1 % (1-ին)
2007-02-13 75 47.1 % (1-ին) 47.8 % (1-ին)
2007-02-19 76 41.9 % (1-ին) 42.1 % (1-ին)
2007-02-20 77 49.7 % (1-ին) 49.9 % (1-ին)
2007-02-26 78 47.2 % (1-ին) 47.1 % (1-ին)
2007-02-27 79 50.6 % (1-ին) 50.9 % (1-ին)
2007-03-05 80 49.8 % (1-ին) 50.0 % (1-ին)
2007-03-06 81 51.9 % (1-ին) 52.7 % (1-ին)
Միջին 40.98 % 41.83 %

Ծանոթագրություններ խմբագրել

  1. TNS Media Korea
  2. Song, Sang-ho (10 August 2011). "Korea's mark on an expectation-defying Iran". The Korea Herald. Retrieved 17 February 2013.
  3. Lee, Cin Woo (16 March 2012). "Beyond Seoul: 19 reasons to explore Korea". CNN Go. Retrieved 6 May 2012.
  4. "Jumong to Air in Japan". KBS Global. 21 March 2007. Retrieved 5 January 2015.
  5. Chung, Ah-young (1 January 2007). "Broadcasters Award Top-Rated Dramas". The Korea Times via Hancinema. Retrieved 9 January 2015.
  6. "Popular historical TV drama has raked in $50 million". The Hankyoreh. 3 March 2007. Retrieved 5 January 2015.
  7. 《世界日報》:韓劇醜化漢人 爆爭議 朱蒙 網友揚言抵制 [Korean drama attracts controversy for denigrating Chinese people. Net users calls for boycott] (in Chinese). 6 February 2007. Archived from the original on 10 October 2007.
  8. "Special Meeting At Japanese Fuji TV About Drama Jumong". Broasia via Hancinema. 25 April 2007. Retrieved 5 January 2015.

Արտաքին հղումներ խմբագրել

Տես՝ chumo Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս