«Ջումանջի» (անգլ.՝ Jumanji), ռեժիսոր Ջո Ջոնսթոնի նկարահանած ֆանտաստիկ կատակերգական ֆիլմ, գլխավոր դերում հանդես է գալիս Ռոբին Ուիլյամսը։ Նկարահանված է Քրիս Վան Օլլսբուգի համանուն գրվածքի հիման վրա։

Ջումանջի
անգլ.՝ Jumanji
Երկիր ԱՄՆ
Ժանրգրքերի էկրանավորում, ֆենթեզի ֆիլմ, կինոկատակերգություն, մարտաֆիլմ և արկածային ֆիլմ
Թեմաճանապարհորդություն ժամանակով և սեղանի խաղ
ՀիմքՋումանջի[1]
Թվականդեկտեմբերի 15, 1995[2][3][4] և փետրվարի 22, 1996[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋո Ջոնսթոն[6][7][8][…]
ՊրոդյուսերՌոբերտ Վ. Քորթ, Թեդ Ֆիլդ, Լարի Ջ. Ֆրանկո, Ֆրենկ Մարշալ և Քեթլին Քենեդի
Սցենարի հեղինակՋոնաթան Հենսլի[9], Քրիս Վան Օլսբուրգ[9] և Greg Taylor?[9]
ԴերակատարներՌոբին Ուիլյամս[2][7][9][…], Քիրստեն Դանստ[2][6][9][…], Դևիդ Ալան Գրիր[9][10][11], Բոնի Հանթ[2][6][9][…], Ջոնաթան Հայդ[6][7][9][…], Բիբի Նոյվիրթ[9][10][11], Բրեդլի Փիրս[9][10][11], Adam Hann-Byrd?[9][10][11], Լորա Բել Բանդի[11], Փաթրիշա Քլարքսոն[9][10][11], Gary Joseph Thorup?[9][11], Մալկոլմ Ստյուրատ[11], Ջիլիան Բարբեր[9][11] և Ջեյմս Հենդի[9][11]
ՕպերատորԹոմաս Աքերման
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
ՄոնտաժՌոբերտ Դալվա
Պատմվածքի վայրBrantford?
Նկարահանման վայրՎանկուվեր, Կոկիտլամ, Նյու Հեմփշիր և Մեն
ԿինոընկերությունՄիջտարածաշրջանային հաղորդակցություններ
Տևողություն101 րոպե
Բյուջե65 000 000 $
Շահույթ262 800 000 $[12]
ՀաջորդՋումանջի
Պաշտոնական կայքէջ
 Jumanji Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

1869 թվական։ Երկու երեխա՝ Կայլբը և Բենջամինը մի սնդուկ են բերում անտառ և հորելով այն թաքցնում են գետնի տակ։ Սնդուկի միջից տարօրինակ ձայներ են լսվում։

Անցնում է 100 տարի։ Արդեն 1969 թվականն է։ Անտառի տեղում այժմ ոչ մեծ Բրենտֆորդ քաղաքն է։ Այնտեղ իր ծնողների հետ բնակվում է մի տղա՝ Ալան Պերիշը։

Մի անգամ Ալանը հեծանիվով երթևեկում է քաղաքում։ Նրան նկատում են մի խումբ տղաներ Բիլլի Ջեսուպի գլխավորությամբ, այն տղայի ով ուզում էր վրեժ լուծել Ալանից, քանի որ նա ընկերություն էր անում իր սիրած աղջկա՝ Սառա Վիտլի հետ։ Նրանք հետապնդում են Ալանին, նա փախչում է, սակայն տղաները բռնում են նրան, ծեծում և հեծանիվը վերցնում։

Տղան տան վերադարձի ճանապարհին մտնում է մի կիսաքանդ շենք։ Նա լսում է տարօրինակ ձայն, որը գալիս է գետնի տակից։ Ալան սկսում է փորել հողը և հայտնաբերում այնտեղ հենց այն սնդուկը, որը թաքցրել էին այնտեղ 100 տարի առաջ։ Տղան բացում է և այնտեղ գտնում է տախտակներով, զառերով և տարօրինակ գրվածքներով մի խաղ՝ Ջումանջի։ Արդեն տանը նա բացում է խաղը և առանց ծանոթանալու կանոններին, վերցնում է ռնգեղջյուրի և փղի քարտեր, որոնք կանգնում են խաղատախտակի վրա և խաղը սկսվում է։ Ալանը ուշադրություն չի դարձնում խաղին և փակում է այն։

Ալանենց տուն է գալիս Սառան և բերում նրա հեծանիվը։ Հանկարծ նրանք լսում են տարօրինակ ձայներ։ Ալանը հիշում է խաղի մասին, գտնում է այն, առանց կարդալու խաղի ամբողջ կանոները բացում։ Պարզվում է որ ձայները կրկին խաղից են գալիս։ Սառան ասում է, որ չնայած ինքը սեղանի խաղեր չի խաղում, սակայն ուզում է փորձել և նետում է զառերը։ Անսպասելի նրա խաղաքար ռնգեղջյուրը շարժվում է խաղատախտակի վրա զառերի գումարի թվի չափով։ Դրանից հետո տան բուխարիի միջից լսվում են ձայներ։ Վախեցած Սառան խնդրում է Ալանին փակել խաղը, սակայն Ալանը ժամացույցի զանգերից անսպասելի եկած նետում է զառերը ձեռքից, դրանով իսկ նոր քայլ անելով խաղում։ Այդ ժամանակ խաղը Ալանին քաշում է իր մեջ, իսկ բուխարիից դուրս են գալիս չղջիկներ, Սառան ճչալով վախեցած դուրս է վազում տնից։

Անցնում է 26 տարի, արդեն 1995 թվականն է։ Ալանի ծնողները մահացած են լինում, իսկ նրանց տունը գնել էր մի կին, ով երկու որդեգրված երեխաներ ուներ՝ Ջուդին և Պիտերը։ Մի անգամ Ջուդին և Պիտերը սենյակներից մեկից լսում են տարօրինակ ձայն։ Նրանք գտնում են Ջումանջի խաղը և կրկին չկարդալով խաղի ամբողջ կանոնները, սկսում են խաղալ։ Առաջինը խաղը սկսում է Ջուդին, զառերը գցելուց հետո խաղի միջի տարօրինակ նյութից բաղկացած հատվածի մեջ գրվում են հուշող բաներ՝ սպասվելիք նոր իրադարձությունների մասին։ Ջուդիի քայլից հետո խաղի միջից դուրս են գալիս հսկա մոծակներ, և Ջուդին ու Ալանը մի կերպ են խուսափում նրանց խայթոցներից։ Հաջորդը զառերը նետում է Պիտերը, նա զույգ է բերում զառերով և դրանից հետո խաղ միջից դուրս են գալիս կապիկների մի մեծ խումբ, որոնք ավերելով տան գույքը դուրս են գալիս քաղաք։ Հաջորդ քայլը նույնպես Պիտերն է անում, քանի որ նա զույգ էր գցել։ Խաղի միջից դուրս է պրծնում մի առյուծ, իսկ նրա հետևից Ալան Պերիշը, ով այդ ամբողջ ժամանակ՝ 26 տարի ապրել էր խաղի ջունգլիներում։ Նա առյուծին խորամանկությամբ կարողանում է փակել սենյակներից մեկում։

Ալան հասկանում է, որ վերսդարձել է 26 տարի առաջ և ուզում է գտնել իր ծնողներին։ Դուրս գալով քաղաք նա գնում է հոր գործարան, սակայն այն քանդված է լինում։ Մի անծանոթ ասում է, որ այս գործարանի տերը իր որդու անհետացումից հետո ամբողջ կարողությունը ծախսել էր որդու փնտրման աշխատանքների վրա, սակայն այդպես էլ չկարողանալով գտնել նրան, վշտից հիվանդացել է և մահացել։

Հասկանալով որ ամեն ինչ ետ բերելու միակ ճանապարհը սկսած խաղը ավարտվելն է նա վերադառանում է տուն։ Հաջորդ քայլում Ջուդին գցում է զառերը սակայն խաղաքարերը չեն շարժվում։ Ալանը հիշում է, որ հաջորդ քայլը Սառայինն է։ Նրանք գտնում են Սառային և Ալանը համոզում է նրան միանալ խաղին։

Նրանք չորսով փորձում են վերջացնել խաղը, այդ ընթացքում հանդիպելով լուրջ դժվարությունների ...

Դերասաններ խմբագրել

Այլ ֆիլմերում խմբագրել

1996 - 1999 թթ. UPN հեռուստաալիքը նկարահանել է ֆիլմի շարունակությունը, «Ջումանջի» մուլտսերիալը։ Այնտեղ ֆիլմի հերոսները հայտնվում են խաղի ներքին աշխարհ, որտեղ գտնվել էր Ալան Պերիշը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել