Ջուհի Չավլա (հինդի՝ जूही चावला, ծնվ. նոյեմբերի 13, 1967(1967-11-13)[1], Ամբալա, Հարյանա, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի, մոդել, պրոդյուսեր և պարուհի։ Նկարահանվում է հինդի, փենջաբի, մալայալամ, կաննադա, թամիլերեն, տելուգու և բենգալերեն լեզուներով ֆիլմերում։

Ջուհի Չավլա
Ծնվել էնոյեմբերի 13, 1967(1967-11-13)[1] (56 տարեկան)
ԾննդավայրԱմբալա, Հարյանա, Հնդկաստան
ԿրթությունՖոնտ Կոնվենտ դպրոց և Սիդենհամ քոլեջ
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոպրոդյուսեր, գեղեցկության մրցույթի մասնակից և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Ջայ Մեհտա
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ջուհի Չավլան ծնվել է Հարյանա նահանգում գտնվող Ամբալա քաղաքում։ Նրա ծնողները պետական ծառայողներ էին։ Նախնական կրթությունն ստացել է Հիսուսի և Մարիամի վանական համալիրին կից J.J. Montessori դպրոցում, իսկ հետո ավարտել է Մումբայի Sydenham College քոլեջը։ Մանկուց երազել է դերասանուհի դառնալու մասին։

1984 թվականին Ջուհի Չավլան արժանացել է «Միս Հնդկաստան» տիտղոսին։ Այնուհետև մասնակցել է «Միս Տիեզերք» մրցույթին և արժանացել հատուկ մրցանակի։ Հետագայում աշխատել է որպես մոդել և նկարահանվել մի քանի ֆիլմերում։ Առաջին իսկ` «Սուլթանի տիրույթները» (1986թ.) կինոնկարում նկարահանվելով, ստացել է Filmfare Awards` լավագույն դեբյուտի համար։ Սակայն իրականում նա ճանաչում ձեռք բերեց «Սիրոն ընդառաջ» (1993թ.) կինոնկարից հետո։

2002 թվականին Շահրուխ Խանի և իր ամուսնու` Ջայ Մեհտայի հետ միասին հիմնել է Dreamz Unlimited կինոընկերությունը։ Ամուսնու հետ հանդիսանում է Red Chillies Entertainment-ի և Kolkata Knight Riders կրիկետի թիմի համասեփականատերը։

Ջուհի Չավլան մասնակցում է զանազան հեռուստաշոուների, ինչպես նաև Filmfare Award և Zee Cine Award մրցանակաբաշխություններին` որպես հաղորդավարուհի։ Զբաղվում է նաև բարեգործությամբ։

Անձնական կյանք խմբագրել

1995 թվականին Ջուհի Չավլան ամուսնացել է գործարար Ջայ Մեհտայի հետ։ 2001 թվականին ծնվել է նրանց դուստրը, իսկ 2003 թվականին՝ Լոնդոնում, ծնվել է որդին։ Ջուհի Չավլան հարազատական կապ ունի դերասանուհի Կիարա Ադվանիի հետ։

Ֆիլմագրության ընտրանին խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1986 Սուլթանի տիրույթները Sultanat Զարինա
1988 Դատավճիռ Qayamat Se Qayamat Tak Ռաշմի Սինգհ
1989 Սեր, սեր, սեր Love Love Love Ռիմա Գոսվամի
1989 Չանդնի Chandni Դևիկա
1989 Դու իմն ես Tum Mere Ho Պարո
1990 Դրախտ Swarg Ջյոթհի
1990 Քրեական հետախուզության տեսուչը C.I.D. տեսուչ Ռակշա Մեհրա
1991 Անանուն թագավորը Benaam Badsha Ջյոթհի
1992 Երգիր Ռադհա, երգիր Bol Radha Bol Ռադհա, Ռիտա
1993 Սիրոն ընդառաջ Hum Hain Rahi Pyar Ke Վիջայանթհի Այեր
1993 Սիրային եռանկյունի Aaina Ռիմա Մաթհուր
1993 Կյանք` վախի ներքո Darr Կիրան Ավաստի
1994 Փրկվեք` ով կարող է Eena Meena Deeka Մինա
1994 Երջանիկ մարդը Bhagyawan Գիտա
1995 Աստված գիտի Ram Jaane Բելա
1996 Ճաք Daraar Պրիյա Բհատիա
1997 Կիրք Ishq Մադհու
1997 Սիրո տառապանքները Deewana Mastana դոկ. Նեհա Շարմա
1998 Նմանակը Duplicate Սոնիա Կապուր
1998 Մի կռավիր Jhooth Bole Kauwa Kaate Ուրմիլա Աբհյանկար
2000 Չորս հուսահատներ Gang Սանամ
2001 Երբ մնում ես մենակ One 2 Ka 4 Գիտա Չոուդհարի
2001 Ախ, այդ կանայք Aamdani Atthani Kharcha Rupaiyaa Ջհումրի
2001 Սիրո կապանքները Ek Rishtaa: The Bond of Love Պրիտի Կապուր
2003 Ճակատագրական հանգամանքներ 3 Deewarein Չանդրիկա
2003 Սիրելի մեղեդին Jhankaar Beats Շանտի
2004 Օտարացած հայրենիք Des Hoyaa Pardes Ջասի
2005 Գիշերային վկայի լռությունը Khamoshh... Khauff Ki Raat դոկ. Սաքսի Սագար
2007 Բարև, սեր Salaam-e-Ishq: A Tribute To Love Սիմա Մալհոտրա
2008 Նաթհերի ամառանոցի ուրվականը Bhootnath Անջալի Շարմա
2010 Իմ անունը I Am Մեգհա
2012 Սարդարի որդին Son of Sardaar Պարմիտ «Պամմի» Կաուր
2013 Ես Կրիշնան եմ Main Krishna Hoon Կանտաբեն
2014 Վարդագույն եղբայրություն Gulaab Gang Սումիտրա Դևի
2014 Համեմունքներ և կրքեր The Hundred-Foot Journey Մայր
2016 Կավիճ և ջնջոց Chalk N Duster Ջյոթհի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #141507942 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուհի Չավլա» հոդվածին։