Ջուլի Սթրեյն

դերասանուհի

Ջուլի Սթրեյն (անգլ.՝ Julie Strain, փետրվարի 18, 1962(1962-02-18)[1][2], Կոնկորդ, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունվարի 10, 2021(2021-01-10)[3][4], Քորոնա, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել։

Ջուլի Սթրեյն
անգլ.՝ Julie Strain
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 18, 1962(1962-02-18)[1][2]
ԾննդավայրԿոնկորդ, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 10, 2021(2021-01-10)[3][4] (58 տարեկան)
Մահվան վայրՔորոնա, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունDiablo Valley College?
Մասնագիտությունկինոդերասանուհի, մոդել, դերասանուհի, գլամուրային մոդել, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոպրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ
 Julie Strain Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջուլի Էն Սթրեյնը ծնվել է 1962 թվականի փետրվարի 18-ին, Կալիֆոռնիայի Կոնկորդ քաղաքում։ 1979 թվականին ավարտել է Փլեզանթ Հիլլ քաղաքի դպրոցներից մեկը։ 1991 և 1993 թվականներին նրա լուսանկարը հայտնվել է «Penthouse» ամսագրի շապիկին[6][7][8]։ Նորամուտը կինոյում նա կատարել է 1990 թվականին։ Դերերի ընտրության հարցում իր բարձր հասակի (185 սմ) պատճառով նա հաճախ խնդիրներ է ունեցել։

Իր ողջ կարիերայի ընթացքում նա խաղացել է ավելի քան 130 ֆիլմում և հեռուստասերիալում, որոնց թվում կան նաև մի քանի պոռնոֆիլմեր[9]։

Ջուլիայի կերպարը հանդիսանում է Heavy metal f.a.k.k. 2 համակարգչային խաղի նախատիպը[10][11][12][13]։

1997 թվականին լույս է տեսել Սթրեյի ինքնակենսագրականը՝ «Six Foot One and Worth the Climb» վերնագրով։

Ձիուց ընկնելուց հետո Սթրեյնը գլխի ծանր վնասվածք է ստացել, ինչի պատճառով նա ամնեզիա է ստացել և նրա պատանեկության մեծ մասը ջնջվել է նրա հիշողությունից։

2018-ի հուլիսի 16-ին նա Ֆեյսբուք սոցիալական կայքում նա հայտարարել է, որ տառապում է ծանր տեսակի դեմենցիայով։

2018 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ նա գտնվում է հիվանդության ծանր փուլում և տնային բուժում է ստանում[14]։

Ջուլի Սթրեյնը մահացել է 2021 թվականի հունվարի 10-ին[15][16]։

Անձնական կյանք խմբագրել

1995-2007 թվականներին Սթրեյնը ամուսնացած է եղել Քևին Իսթմանի հետ։ 2006 թվականին ծնվել է նրանց որդին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 https://www.wearethepit.com/2021/01/heavy-metal-magazine-model-julie-strain-dead-at-58/
  4. 4,0 4,1 4,2 https://www.joblo.com/horror-movies/news/rip-julie-strain-b-movie-legend-and-penthouse-pet-has-died-at-58
  5. Penthouse / K. HollandUSA: 1965. — ISSN 0090-2020
  6. Julie Strain: 50 Fantastic Pics For A Fantasy Gal’s Birthday
  7. «MarsDust Legacy Interview - Julie Strain». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  8. Glamourcon’s August Interview — Issue #8
  9. Julie Strain
  10. Julie Strain: Ultravixen!
  11. «Julie Strain: Heavy Metal-ist». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
  12. Deadly Beauty: Horror’s Scream Queens and Rising Talent: Julie Strain
  13. «Julie Strain - Model / Talk Show Host / Columnist / Actress (Fakk 2 - "Heavy Metal 2000")». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  14. Johnston, Rich (2018 թ․ նոյեմբերի 27). «Julie Strain's Health Worsens, Tributes Paid». bleedingcool.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  15. Geoff Boucher (2020 թ․ հունվարի 13). «Julie Strain Update: Actress Is Not Dead, Film Company Now Says» (անգլերեն). Deadline.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  16. Cody Hamman (2021 թ․ հունվարի 11). «R.I.P.: Julie Strain, B-movie legend and Penthouse Pet, has died at age 58» (անգլերեն). JoBlo.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլի Սթրեյն» հոդվածին։