Ջուդի Դևիս (անգլ.՝ Judy Davis, ապրիլի 23, 1955(1955-04-23)[1][2], Պերթ, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի։ «Էմմի», BAFTA և «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունների դափնեկիր, երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Դևիսը Ավստրալիայի կինեմատոգրաֆիական բարձրագույն մրցանակի՝ AACTA-ի յոթակի մրցանակակիր է։

Ջուդի Դևիս
անգլ.՝ Judy Davis
Դիմանկար
Ծնվել էապրիլի 23, 1955(1955-04-23)[1][2] (68 տարեկան)
ԾննդավայրՊերթ, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունԴրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ[3], Քերթինի համալսարան, John XXIII College? և Loreto Convent, Claremont?
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինՔոլին Ֆրիլզ
Պարգևներ և
մրցանակներ
 Judy Davis Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջուդի Դևիսը ծնվել է Փերթում կաթոլիկների ընտանքիում[4]։ Կրթություն նա ստացել է Լորետո մենաստանում և Դրամատիկ արվեստների ազգային ինստիտուտում, որը ավարտել է 1977 թվականին։ Առաջին անգամ Դևիսը իր վրա ուշադրություն է գրավել 1979 թվականին՝ ավստրալիական «Իմ հիանալի կարիերան» ֆիլմում Սիբիլ Մելվինի դերը կատարելուց հետո, ինչի համար նա արժանացել է միանգամից երկու «BAFTA» մրցանակի «Լավագույն դերասանուհի» և «Տարվա հայտնություն» անվանակարգերում։ Նշանակալի է դարձել նաև նրա Գոլդա Մեիրի դերը «Գոլդա անունով կինը» հեռուստաֆիլմում Ինգրիդ Բերգմանի՝ գլխավոր դերակատարի հետ միասին։

1984 թվականին Դևիսը կատարել է Ադելա Քուեսթեդի դերը բրիտանական «Ճանապարհորդություն դեպի Հնդկաստան» դրամայում, ինչի համար առաջադրվել է «Օսկար»-ի։ 1987 թվականին դերասանուհին արժանացել է Ավստրալիայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի երկու մրցանակների՝ «Կենգուրու» և «Լցվելը» ֆիլմերում կատարած դերերի համար։ «Օսկար»-ի երկրորդ առաջադրումը Դևիսը ստացել է 1982 թվականին Վուդի Ալենի «Ամուսիններ և կանայք» ֆիլմում կատարած դերի համար։ Հետագայում դերասանուհին այլ հաջող դերեր է ունեցել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Նոր ժամանակ» (1994), «Հեղափոխության զավակներ» (1996), «Արյուն և գինի» (1996), «Բացարձակ իշխանություն» (1997), «Հավաքելով Հարիին» (1998) «Հայտնին» (1998), «Հակառակ ընթացքի» (2003) և «Ամուսնալուծություն ամերիկյան ձևով» (2006) ֆիլմերը։

Նրա վերջին դերերից շատերը եղել են հեռուստատեսությունում, որոնց համար Դևիսն արժանացել է «Էմմի» երեք մրցանակների։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուդի Դևիս» հոդվածին։