Ջուդիթ Քարրի

ամերիկացի կլիմայագետ

Ջուդիթ Ա. Քարրի (անգլ.՝ Judith A. Curry, 1953, ԱՄՆ), ամերիկացի կլիմայագետ և Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի Երկրի և մթնոլորտային գիտությունների դպրոցի նախկին ղեկավար։ Նրա հետազոտությունների հետաքրքրության շրջանակը ներառում է արևադարձային ցիկլոնները, Երկրի հեռազննումը, մթնոլորտային մոդելավորումը, բևեռային կլիման, օվկիանոսի և մթնոլորտի փոխազդեցությունը և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը մթնոլորտային ուսումնասիրությունների համար։ Ազգային հետազոտական խորհրդի կլիմայի հետազոտության հանձնաժողովի անդամ է[4]։

Ջուդիթ Քարրի
Ծնվել է1953
ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունearth scientist, համալսարանի դասախոս, կլիմայաբան և օդերևութաբան
Հաստատություն(ներ)Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտ[1], Պերդյու համալսարան և Բոուլդերի Կոլորադոյի համալսարան
Ալմա մատերՉիկագոյի համալսարան (1982)[1] և Հյուսիսային Իլինոյսի համալսարան (1974)[1]
Գիտական ղեկավարHsiao-Lan Kuo?[2]
Եղել է գիտական ղեկավարCarol Anne Clayson?[2]
Պարգևներ
 Judith Curry Վիքիպահեստում

Քարրին համարվում է «Մթնոլորտի և օվկիանոսների թերմոդինամիկա» (1999) (անգլ.՝ Thermodynamics of Atmospheres and Oceans) և «Մթնոլորտային գիտությունների հանրագիտարան» (2002) (անգլ.՝ Encyclopedia of Atmospheric Sciences), ինչպես նաև ավելի քան 140 գիտական աշխատությունների համահեղինակ։ Քարրիի մրցանակների շարքում է Ամերիկյան օդերևութաբանական ընկերությունից 1992 թվականին ստացած Henry G. Houghton Research Award մրցանակը։ Ինչ վերաբերում է կլիմայի փոփոխությանը, Քարրին կարծում է, որ ապագա կլիմայի սցենարները կանխատեսելիս, IPCC-ի զեկույցները սովորաբար անտեսում են այն, ինչ նա անվանում է «անորոշության հրեշ»[5]։ Քարրին նաև վարում է գիտա-հանրամատչելի բլոգ, որտեղ գրում է կլիմայագիտությանը վերաբերող թեմաների, ինչպես նաև գիտության և քաղաքականության փոխազդեցության վերաբերյալ հոդվածներ[6]։

Կրթություն խմբագրել

1974 թվականին Քարրին ավարտել է Հյուսիսային Իլինոյսի համալսարանը` ստանալով աշխարհագրական գիտությունների բակալավրի աստիճան։ 1982 թվականին Չիկագոյի համալսարանում ստացել է երկրագիտության բնագավառի փիլիսոփայության դոկտորի աստիճան[7]։

Կարիերա խմբագրել

Քարրին եղել է Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի Երկրի և մթնոլորտային գիտությունների դպրոցի պրոֆեսոր և տնօրեն, որը ղեկավարել է 2002 թվականից մինչև 2013 թվականը։ Եղել է ՆԱՍԱ-ի Երկրի գիտությունների խորհրդատվական խորհրդի ենթահանձնաժողովի անդամ, որի առաքելությունն է խորհուրդներ և հանձնարարականներ տրամադրել ՆԱՍԱ-ի առաջնային ծրագրերի և քաղաքականության վերաբերյալ։ Նա համարվում է NOADA-ի կլիմայի աշխատանքային խմբի նոր անդամ է[6][8] և Գիտությունների ազգային ակադեմիայի տիեզերական հետազոտությունների խորհրդի և կլիմայի աշխատանքային խմբի նախկին անդամ[6][9]։ Նա Բոլդերի Կոլորադոյի համալսարանի մթնոլորտային և օվկիանոսային գիտությունների նախկին պրոֆեսոր է, եղել է նաև Պենսիլվանիայի Պերդյուի և Ուիսկոնսին-Մեդիսոն համալսարանների պրոֆեսոր[6][9]։ Քարրին եղել է Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի Երկրի և մթնոլորտային գիտությունների դպրոցի պրոֆեսոր և տնօրեն, որը ղեկավարել է 2002 թվականից մինչև 2013 թվականը։ Եղել է ՆԱՍԱ-ի Երկրի գիտությունների խորհրդատվական խորհրդի ենթահանձնաժողովի անդամ, որի առաքելությունն է խորհուրդներ և հանձնարարականներ տրամադրել ՆԱՍԱ-ի առաջնային ծրագրերի և քաղաքականության վերաբերյալ։ Նա համարվում է NOADA-ի կլիմայի աշխատանքային խմբի նոր անդամ էref name="Climate Etc"/>[8] և Գիտությունների ազգային ակադեմիայի տիեզերական հետազոտությունների խորհրդի և կլիմայի աշխատանքային խմբի նախկին անդամ[6][9]։ Նա Բոլդերի Կոլորադոյի համալսարանի մթնոլորտային և օվկիանոսային գիտությունների նախկին պրոֆեսոր է, եղել է նաև Պենսիլվանիայի Պերդյուի և Ուիսկոնսին-Մեդիսոն համալսարանների պրոֆեսոր[6][9]։

Ակտիվորեն մասնակցել է արևադարձային ցիկլոնների ինտենսիվության և գլոբալ տաքացման միջև հնարավոր փոխհարաբերությունների ուսումնասիրությանը[10][11]։ Նրա հետազոտական խումբը նաև ուսումնասիրություններ է անցկացրել փոթորիկների և դրանց հասցրած վնասի չափերի վերաբերյալ։ Այս ուսումնասիրությունը ցույց տվեց, որ, ի թիվս այլ բաների, փոթորիկների հասցրած վնասների չափը մեծապես կախված է տորնադո համակարգի կողմից առաջացած հետևանքներից[12]։

«Մթնոլորտի և օվկիանոսների թերմոդինամիկա»-ի համահեղինակ (1999) (անգլ.՝ Thermodynamics of Atmospheres and Oceans) համահեղինակ է[13] և «Մթնոլորտային գիտությունների հանրագիտարան»-ի (2002) (անգլ.՝ Encyclopedia of Atmospheric Sciences) համախմբագիր[14]։ Հրատարակել է ավելի քան 130 գիտական աշխատություն peer reviewed[15]: 1992 թվականին Ամերիկյան օդերևութաբանական ընկերության կողմից նրան շնորհվել է Henry G. Houghton Research Award մրցանակ[15]։

Կլիմայի փոփոխություն խմբագրել

Չնայած Ջուդիթ Քարրին պաշտպանում է կլիմայի փոփոխությունների վերաբերյալ գիտական կարծիքները[16], բայց պնդում է, որ կլիմայագետները պետք է ավելի բարյացակամ լինեն նրանց հետ, ովքեր թերահավատորեն են վերաբերվում կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտական համաձայնությանը[16]։ Քարրին հայտարարում է, որ ինքը անհանգստացած է այն բանի համար, որը կլիմայագետների համայնքի կողմից կոչվում է «ցեղային բնավորություն», և ինքը տեսնում է, որ փորձում են կանգնել տվյալների ազատ տարածման և վերլուծության անկախ գնահատման ճանապարհին[16]։

2013 թվականին Քարրին ցուցմունք տվեց շրջակա միջավայրի հարցերով պալատի ենթահանձնաժողովին[17]՝ կարևորելով ապագա կլիմայի կանխատեսման շատ կարևոր անորոշությունների նշանակությունը[18]։

2014 թվականի հոկտեմբերին նա գրում է լրագրողական հոդված The Wall Street Journal-ի համար[19], որում նա պնդում է, որ 21-րդ դարի վերջին մարդածին տաքացումը պետք է ցածր լինի «վտանգի» մակարդակից 2 °C-ով, բացառությամբ Կլիմայի փոփոխությունների վերաբերյալ փորձագետների միջպետական խմբի (ԿՓՎՄԽ) արտանետումների առավել ծայրահեղ սցենարի, մինչդեռ ԿՓՎՄԽ-ն կանխատեսում էր ջերմաստիճանի 2 °C-ից բարձր տաքացում, մինչև 2040 թվականը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://eas.gatech.edu/people/curry-dr-judith
  2. 2,0 2,1 Mathematics Genealogy Project — 1997.
  3. https://www.icr.org/article/well-known-scientist-resigns-cites
  4. National Research Council. "Review of the U. S. CLIVAR Project Office". Committee to Review the U. S. Climate Variability and Predictability (CLIVAR) Project Office, National Academies Press, 2004, p. 35.
  5. Curry, Judith A. Climate Science and the Uncertainty Monster (und) // Bureau of the American Meteorological Society. — 2011. — Т. 175. — С. 1667—1682. — doi:10.1175/2011BAMS3139.1
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Персональный блог Джудит Карри «About Climate Etc.»
  7. «Judith Curry CV». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  8. 8,0 8,1 NOAA National Science Advisory Board, ed. (2008-09). «A Review of the NOAA Climate Services Strategic Plan, Final Report to the National Oceanic and Atmospheric Administration» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Ураганы and Global Warming: The Science, Technologies, and Politics». Researcher News (NASA). 2006 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
  10. See, for example:
  11. «Refereed Papers». www.curry.eas.gatech.edu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  12. «Ураганы Spawning More U. S. Tornadoes». www.livescience.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
  13. Curry, Judith A.; Webster, Peter J. Thermodynamics of Atmospheres and Oceans. — San Diego, California: Academic Press, a division of Harcourt Brace & Company, 1999. — ISBN 0-12-199570-4
  14. Encyclopedia of Atmospheric Sciences / Holton, James R.; Curry, Judith A.; Pyle, John A.. — Academic Press, a division of Harcourt Brace & Company, 2002. — ISBN 978-0-12-227090-1
  15. 15,0 15,1 «Ураганы and Global Warming: The Science, Technologies, and Politics». NASA Researcher News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.
  16. 16,0 16,1 16,2 Revkin, Andrew (2009 թ․ նոյեմբերի 27). «A Climate Scientist Who Engages Skeptics». New York Times. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  17. Subcommittee on Environment Hearing — Policy Relevant Climate Issues in Context Արխիվացված 2013-04-28 Wayback Machine
  18. Congressional Hearing on Policy-Relevant Climate Issues in Context
  19. [1], WSJ op-ed «Global warming statistical meltdown», October 9, 2014

Արտաքին հղումներ խմբագրել

Հետքրքրական հոդվածների Քարրիից
Քարրիի գրքերից
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուդիթ Քարրի» հոդվածին։