Ջորջ Ֆրոսթ Քեննան (փետրվարի 16, 1904(1904-02-16)[1][2][3][…], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[4][5][6][…] - մարտի 17, 2005(2005-03-17)[1][2][7][…], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[8][9]), ամերիկացի դիվանագետ և պատմաբան։ Սառը Պատերազմի ժամանակ Սովետական Միության էքսպանսիոնիզմի վերահսկման անհրաժեշտության կողմանկիցներից է եղել։ Նա դասավանդել է և գրել աշխատություններ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերությունների զարգացման մասին։ Եղել է «Իմաստուն Մարդիկ» խմբակցության անդամ։

Ջորջ Ֆ․ Քեննան
անգլ.՝ George Frost Kennan
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 16, 1904(1904-02-16)[1][2][3][…]
ԾննդավայրՄիլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[4][5][6][…]
Մահացել էմարտի 17, 2005(2005-03-17)[1][2][7][…] (101 տարեկան)
Մահվան վայրՓրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[8][9]
ԳերեզմանՓրինսթոնի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ[10][11]
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, HU Berlin և St. John's Northwestern Military Academy?
ԵրկերX Article? և Long Telegram?
Մասնագիտությունդիվանագետ, պատմաբան, աշխարհաքաղաքագետ, քաղաքագետ, գրող, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԸնդլայնված հետազոտությունների ինստիտուտ
Ծնողներհայր՝ Kossuth Kent Kennan?[12]
Զբաղեցրած պաշտոններUnited States Ambassador to Yugoslavia?, United States Ambassador to the Soviet Union? և դեսպան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 George F. Kennan Վիքիպահեստում

1940-ականների վերջում գրված Քեննանի աշխատությունը դարձել է Թրումանի Դոկտրինի ստեղծման և ԱՄՆ-ի զսպման քաղաքականության կիրառման պատճառներից մեկը։ 1946 թվականին Մոսկվայում գրված «Երկար հեռագիր»-ում և 1947 թվականին գրված «ԽՍՀՄ-ի զսպման անհրաժեշտության պատճառները» հոդվածում Քեննանը պնդում է, որ Սովետական Միությունը ժառանգել է Ցարական Ռուսաստանի էսպանսիոնիստական միտումները, և որ վերջինիս ազդեցությունը պետք է սահմանափակվի՝ զսպվի ԱՄՆ-ի համար ռազմավարական կարևոր տարածաշրջաններում։ Այս վերլուծությունները բացատրում են Թրումանի նախագահության ժամանակ ԱՄՆ-ի հակասովետական քաղաքականությունը։ Քեննանը մեծ դեր է ունեցել Սառը Պատերազմի խորացման պատճառ դարձած ծրագրերի և կազմակերպությունների, հատկապես՝ Մարշալի Պլանի ստեղծման գործընթացներում։

ԱՄՆ-ի կառավարության կողմից Քեննանի դրույթների և առաջարկների ընդունումից քիչ անց՝ Քեննանը սկսել է քննադատել այլ երկրների արտաքին քաղաքականությունները, չնայած՝ դրանցից որոշների կողմնորոշման վրա հենց ինքը մեծ ազդեցություն էր ունեցել։ 1948 թվականին Թրումանը վստահ էր, որ ստեղծված կոնֆլիկտը կարելի է լուծել բանակցային սեղանի շուրջ, սակայն նրա դրույթների զգալի մասը Թրումանը և նրա կառավարությունը թյուրըմբռնել էին։ Այդ պատճառով՝ Սառը Պատերազմը ավելի ռազմական երանգ ստացավ, ինչը ստիպեց Քեննանին արտահայտել իր բողոքը իր դրույթների սխալ ընկալման մասին։

1950 թվականին Քեննանը լքել է կառավարությունը, որից հետո որոշ ժամանակ աշխատել է Մասկվայում և Հարավսլավիայում գտնվող դեսպանատան գրասենյակներում։ Դրանից հետո Քեննանը դարձել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության քննադատ։ 1956-ից 2005 թվականներին շարունակել է հետազոտել միջազգային հարաբերությունները՝ Institute for Advanced Study-ի ֆակուլտետի անդամ լինելով։ Մահացել է 101 տարեկանում։

Սառը պատերազմ խմբագրել

«Երկար հեռագիր» խմբագրել

Մոսկվայում աշխատելու տարիներին Քեննանին թվում էր, որ Թրումանն ու Վաշինգտոնը անտեսում են իր կարծիքն ու խորհուրդները։ Քեննանը փորձում էր համուզել նրանց հրաժարվել Եվրոպայում ազդեցության գոտիներ ձեռք բերելու միջոցով ԽՍՀՄ-ին ճնշելու ծրագրից։ Նա կարծում էր, որ արևմտյան Եվրոպայում պետք է ստեղծել ֆեդերացիա, որը կթուլացնի ԽՍՀՄ-ի ազդեցությունը և հակակշիռ ուժ կհանդիսանա։

1946 թվականի փետրվարի 22-ին Քեննանը 5363 բառանի (որոշ աղբյուրներ նշում են՝ 8000-ից ավելի բառանի) հեռագիր է ուղարկել Ջեյմս Բրնսի քարտուղարին, որտեղ ԽՍՀՄ-ի հետ դիվանագիտական նոր հարաբերություններն է նկարագրել։ Հեռագիրը հետագայում հայտնի է դարձել «Երկար հեռագիր» անվանմամբ։

Ըստ Քեննանի՝ Կրեմլի անհանգիստ արտաքին քաղաքականության տակ թաքնված է Ռուսաստանի ավանդական և ինստինկտիվ անապահովության զգացումը։ Կոմունիստական հեղափոխությունից հետո անհանգստության զգացումը միախառնվել է կոմունիստական և «Արևելյան գաղտնիության և դավադրության» գաղափարախոսությունների հետ։

ԽՍՀՄ-ի քաղաքականությունը գլխավորապես կախված էր Իոսիֆ Ստալինի կառավարության պահանջներից։ Ըստ Քեննանի՝ Ստալինին անհրաժեշտ էր թշնամի՝ իր ավտորիտար հասարակարգը իրավականացնելու համար։ Ըստ նրա՝ Ստալինը օգտագործում էր Մարքսիզմ-Լենինիզմը, որպես «արդարացում ԽՍՀՄ-ի արտաքին աշխարհից վախի և բռնապետության անհրաժեշտության համար՝ առանց որի նրանք կառավարել չգիտեն»։

Ըստ Քեննանի՝ լուծումը արևմտյան ինստիտուտների ամրապնդումն էր `ԽՍՀՄ-ին անխոցելիության զգացումով ապահովելու համար։ Հետո պետք էր սպասել խորհրդային կարգերի թուլացմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Кеннан Джордж Фрост // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 http://muse.jhu.edu/journals/journal_of_cold_war_studies/v015/15.4.bernstein.html
  6. 6,0 6,1 6,2 http://muse.jhu.edu/journals/journal_of_cold_war_studies/v015/15.4.bernstein.pdf
  7. 7,0 7,1 7,2 Milne D. Kennan, George F. (16 February 1904–17 March 2005) // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.0700871
  8. 8,0 8,1 8,2 http://dh.oxfordjournals.org/content/37/2/415.full.pdf
  9. 9,0 9,1 9,2 http://dh.oxfordjournals.org/content/early/2013/02/23/dh.dht010.full
  10. https://www.nytimes.com/books/first/g/grose-rollback.html
  11. http://www.nytimes.com/2008/08/24/nyregion/thecity/24russ.html
  12. 12,0 12,1 Geni(բազմ․) — 2006.
  13. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/220
  14. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/222
  15. https://sah.columbia.edu/content/prizes/francis-parkman-prize
  16. https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/george-kennan/
  17. https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/alle-preistraeger-seit-1950/1980-1989/george-f-kennan
  18. https://www.nationalbook.org/books/russia-leaves-the-war/
  19. https://www.nationalbook.org/books/memoirs-1925-1950/

Օգտագործված աղբյուրներ խմբագրել

  • Congdon, Lee. George Kennan: A Writing Life (2008)
  • Felix, David Felix, Kennan and the Cold War: An Unauthorized Biography. Piscataway, NJ: Transaction Publishers, 2015.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Ֆ․ Քեննան» հոդվածին։