Ջորջ Վեա (անգլ. George Weah, ամբողջական անունը՝ Ջորջ Մաննե Օպպոնգ Աւսման Վեա, անգլ. George Manneh Oppong Ousman Weah, հոկտեմբերի 1, 1966(1966-10-01)[7][8][9][…], Մոնրովիա, Լիբերիա[1]), լիբերիացի քաղաքական գործիչ և նախկին ֆուտբոլիստ, 2017 թվականի հոկտեմբերին ընտրվել է Լիբերիայի նախագահ։ Երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ։ 1995 թ. ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է ՝ որպես տարվա լավագույն ֆուտբոլիստ, ստացել է «Ոսկե գնդակ»՝ որպես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ և տարվա աֆրիկացի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսները։

Ջորջ Վեա
անգլ.՝ George Weah[1]
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն George Manneh Oppong Ousman Weah
Քաղաքացիությունը  Լիբերիա[2],  Ֆրանսիա[3][4][5] և  Ֆրանսիա[6]
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 1, 1966 (57 տարեկան)
Ծննդավայր Մոնրովիա, Լիբերիա
Հասակ 1,84 մ.
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Վեան ֆուտբոլային կարիերան սկսել է իր հայրենի երկրում՝ խաղալով տեղի երկու ամենախոշոր ակումբներում, որից հետո տեղափոխվում է Կամերուն ՝ Յաունդեի Տոններ ֆուտբոլային ակումբ։ Մեկ տարի անց, երբ դառնում է 22 տարեկան, նրան նկատում են ֆրանսիական Մոնակո ֆուտբոլային ակումբի սելեկցիոներները։

Վեան Ֆրանսիայում խմբագրել

1988 թ. օգոստոսի 17-ին նա առաջին անգամ հանդես է գալիս Մոնակո ակումբում և պարտություն կրում Օսերից։ Սակայն 1991 թ. Արսեն Վենգերի գլխավորությամբ Մոնակոն դառնում է Ֆրանսիայի գավաթակիր ՝ հաղթելով Մարսելին։ 1992 թ. Վեան իր թիմակիցների հետ հասնում է մինչև Գավաթների գավաթի եզրափակիչ, որտեղ սակայն պարտվում են գերմանական Վերդերին։ Այդ ընթացքում Վեան իրեն դրսևորում է ՝ որպես արագ, հզոր և արդյունավետ ռմբարկու։ Սակայն հիասթափելով Վերդերից կրած պարտությունից՝ Վեան որոշում է միանալ Պարի Սեն-Ժերմենին։ 1992-1993 թթ. Վեան ՊՍԺ-ի կազմում դառնում է մրցաշրջանի լավագույն ռմբարկուն։ Այդ ընթացքում ՊՍԺ-ն հասնում է ՈւԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է Յուվենտուսին։ 1993-1994 թթ. Կրկին դառնում է Ֆրանսիայի չեմպիոն և հասնում Գավաթների գավաթի կիսաեզրափակիչ։ Հաջորդ մրցաշրջանում ՊՍԺԼուիզ Ֆերնանդեսի գլխավորությամբ անցկացնում է իր լավագույն մրցաշրջանը Չեմպիոնների Լիգայում (6 հանդիպում, 6 հաղթանակ)։ Այդ ընթացքում Վեան խփում է բազմաթիվ գնդակներ Մյունխենի Բավարիայի և Մոսկվայի Սպարտակի դարպասներին։ Բարսելոնայի դեմ խաղում Վեան գրավում է դարպասը Կամպ Նոուում։ Սակայն կրկին կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն զիջում է դիրքերը, այս անգամ Միլանին։ ՊՍԺ-ի հետ Վեան անցկացնում է 137 հանդիպում՝ խփելով 55 գնդակ։

Վեան Միլանում խմբագրել

1995 թ. Ջորջը պայմանագիր է ստորագրում Միլանի հետ։ Նույն տարում արժանանում է «Ոսկե գնդակ» մրցանակին։ Նա առաջին ոչ եվրոպացի ֆուտբոլիստն է, և միաժամանակ միակ աֆրիկացին, որ արժանացել է նման պարգևի։ Ավելի քան 4 մրցաշրջանների ընթացքում Վեան Միլանի կազմում դառնում է Իտալիայի կրկնակի չեմպիոն 1996 թ և 1999 թ. ։ 2000 թ. Վեան պայմանագիր է ստորագրում Չելսիի հետ, և չնայած Անգլիայի գավաթի նվաճմանը՝ Վեան չի ցանկանում մնալ թիմում և որոշում է իրեն նվիրել միայն հայրենի երկրի ազգային հավաքականին։ Սակայն հավաքականը չի որակավորվում 2002 թ. աշխարհի առաջնությանը։ Այնուամենայնիվ, կես տարի Մանչեսթեր Սիթի ակումբում խաղալուց հետո, Վեան վերադառնում է Ֆրանսիա ՝ Մարսելի Օլիմպիկ։ Այնուհետև լքում է նաև Օլիմպիկը և միանում Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Ջազիրա թիմին մինչև իր կարիերայի ավարտը։

Քաղաքականություն խմբագրել

2005 թ. Վեան որոշում է զբաղվել քաղաքականությամբ և իր թեկնածությունն է առաջադրում Լիբերիայի նախագահական ընտրություններում։ Մի քանի տարի քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող երկիրը կառավարելու Վեայի փորձերն ապարդյուն են անցնում։ Նա հավաքում է քվեների 40.4 տոկոսը՝ պարտվելով մի շարք բարձր պաշտոններ զբաղեցնող Էլլեն Ջոնսոն-Սերլիֆին։

Ակումբը Մրցաշրջանը Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Սուպերգավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մոնակո 1988–89 23 14 10 1 - - - - 5 2 38 17
1989–90 17 5 - - - - - - 7 3 24 8
1990–91 29 10 6 5 - - - - 5 3 40 18
1991–92 34 18 4 1 - - - - 9 4 47 23
Պարի Սեն-Ժերմեն 1992–93 30 14 6 2 - - - - 9 7 45 23
1993–94 32 11 3 2 - - - - 5 1 40 14
1994–95 34 7 5 2 3 1 - - 11 8 53 18
Միլան 1995–96 26 11 3 1 - - 1 0 6 3 36 15
1996–97 28 13 2 0 - - - - 5 3 35 16
1997–98 24 10 8 3 - - - - - - 32 13
1998–99 26 8 4 1 - - - - - - 30 9
1999–00 10 4 2 0 - - 1 0 1 1 14 5
Չելսիի 1999-00 11 3 4 2 - - - - - - 15 5
Մանչեսթեր Սիթի 2000–01 7 1 - - 2 3 - - - - 9 4
Օլիմպիկ 2000–01 19 5 1 0 - - - - - - 20 5
Ընդհանուր 350 134 58 20 5 4 2 0 63 35 478 193

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Weah(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Վեա» հոդվածին։