Ջորջ Շուլց

ամերիկացի պետական գործիչ

Ջորջ Շուլց (անգլ.՝ George Pratt Shultz, դեկտեմբերի 13, 1920(1920-12-13)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 6, 2021(2021-02-06)[4], Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պետական գործիչ։

Ջորջ Շուլց
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Փրինսթոնի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Դուայթ-Էնգլվուդ դպրոց և Վուդրո Վիլսոնի անվան հասարակական և միջազգային հարաբերությունների դպրոց
Մասնագիտություն՝ տնտեսագետ, ռազմական գործիչ, դիվանագետ, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ, գործարար և ձեռնարկատեր
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օր դեկտեմբերի 13, 1920(1920-12-13)[1][2][3][…]
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի օր փետրվարի 6, 2021(2021-02-06)[4] (100 տարեկան)
Վախճանի վայր Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Թաղված Dawes Cemetery
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին Charlotte Mailliard Shultz?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նյու Յորքում։ 1938 թվականին ավարտել է Կոնեկտիկուտի Loomis Chaffee School դպրոցը, այնուհետև ուսանել Փրինսթոնի համալսարանում, որտեղ 1942 թվականին տնտեսագիտության բակալավրի աստիճան է ստացել[8]:Դրանից հետո ընդունվել Է ԱՄՆ ծովային հետևակի կորպուս, որտեղ ծառայել է մինչև 1945 թվականը և հասել մինչև կապիտան կոչումը։ 1949 թվականին ստացել է PhD աստիճան արդյունաբերական տնտեսության Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում[8]։

Հավայան կղզիներում ծառայության ընթացքում հանդիպել է իր ապագա կնոջը՝ Ելենա Մարիա Օ’բրայենին (Ելենա Մարիա «Օբիե» Օ’բրիեն, 1915-1995)։ Նրանք ունեցել են հինգ երեխա։ 1997 թվականին Սան Ֆրանցիսկոյում ամուսնացել է Շառլոտ Մեյլիարդ Սվիգի (Charlotte Mailliard Swig) հետ։

Դասավանդել է տնտեսագիտության ֆակուլտետում և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կառավարման դպրոցում 1948-ից մինչև 1957 թվականները[8], 1955 թվականի ընդմիջումով, երբ նա աշխատել է Էյզենհաուերի նախագահի տնտեսական խորհրդատուների խորհրդում։ 1957 թվականին Շուլցն տեղափոխվեց Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոց, որտեղ դեկան Է դարձել 1962 թվականին[8]։

Ռիչարդ Նիքսոնի վարչակազմում աշխատել է աշխատանքի նախարար 1969-1970 թվականներին, որից հետո դարձել Է ԱՄՆ-ի նախագահի վարչաբյուջետային վարչության տնօրեն։ 1972 թվականի մայիսից մինչև 1974 թվականի մայիսը եղել է ֆինանսների նախարար։ Այդ ժամանակահատվածում դադարեցվել է դոլարի ոսկու ստանդարտը և փակվել Բրետոն-վուդյան համակարգը։

1974 թվականին թողեց կառավարությունը Bechtel կորպորացիայի նախագահ և տնօրեն դառնալու համար[8]։

ԱՄՆ պետքարտուղար խմբագրել

1982 թվականի հուլիսի 16-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանը նշանակվեց ԱՄՆ պետքարտուղար։ Ոմանք նրան անվանում էին «աղավնի» արտաքին քաղաքականության մեջ։ Մյուս կողմից, Շուլցը Նիկարագուայում ԱՄՆ-ի ներխուժման առաջատար պաշտպանն էր։ 1983 թվականին Կոնգրեսում ասել է, որ. "Մենք պետք է կտրենքՆիկարագուայի քաղցկեղի ուռուցք": Նա նաև դեմ էր Դանիել Օրտեգայի կառավարության հետ բանակցություններին։ Առաջին ինտիֆադայի ժամանակ (տես` Արաբա-իսրայելական հակամարտություն) Շուլցը առաջարկեց միջազգային համաձայնագիր ինքնավարության մասին Հորդանան գետի Արևմտյան ափի և Գազայի հատվածի համար։ Նախագահ Ռեյգանին ուղեկցում էր Ռեյկյավիկ ուղևորության ժամանակ` Միխայիլ Գորբաչովի հետ հետ հանդիպելու համար (1986)[8]։ Նա մասնակցել է Լեոնիդ Բրեժնևի հուղարկավորությանը 1982 թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում՝ ԱՄՆ փոխնախագահ, Ջորջ Հ. Ու. Բուշի հետ միասին[9]։

Հետագա կյանք խմբագրել

Շուլցը լքել է կառավարությունը 1989 թվականի հունվարի 20-ին, սակայն շարունակում է մնալ Հանրապետական կուսակցության ստրատեգներից մեկը։ Շուլցը զարմացրել է շատերին՝ խոշոր հանրապետականներից առաջինը կոչ անելով օրինականացնել թեթև թմրանյութերը։ Նա ստորագրել է 1998 թվականի հունիսի 8-ին Նյու Յորք Թայմսում հրապարակված դիմումի տակ, որն ասում է. «Մենք կարծում ենք, որ թմրանյութերի դեմ գլոբալ պատերազմն այժմ ավելի շատ վնաս է հասցնում, քան թմրանյութերը»։

2003 թվականի օգոստոսին Շուլցը նշանակվել է Կալիֆոռնիայի տնտեսական վերականգնման խորհրդի համանախագահ (Ուորեն Բաֆեթի հետ միասին), Կալիֆոռնիայի նահանգապետի թեկնածու Առնոլդ Շվարցենեգերի խորհրդականների խմբի անդամ։

2007 թվական սեպտեմբերի 25-ին ԱՄՆ մի քանի այլ պաշտոնաթող պետքարտուղարների հետ ստորագրել է նամակ, որով կոչ է արվում ԱՄՆ Կոնգրեսին չընդունել Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը[10]։

2010 թվականին Շուլցը Կալիֆոռնիայում հանդիպել է նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ՝ նրան նվիրելով 1921 թվականի խորհրդային պաստառի մի օրինակ՝ «Խավարից դեպի լույս, ճակատամարտից մինչև գիրք, վշտից մինչև ուրախություն» մակագրությամբ[11]։

2014 թվականի օգոստոսի 26-ին հոդված էր հրապարակել, որում խորհուրդ էր տրվում Ուկրաինային աջակցել սպառազինության մատակարարումներով և զորքերի պատրաստմամբ և ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները[12]։

Turmoil and Triumph: My Years as Secretary of State հուշերի հեղինակ(1993)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող՝
Ալեքսանդր Հեյգ
ԱՄՆ պետքարտուղար
1982 թվականի հուլիսից, մինչև 1989 թվականի հունվարի 20-ը
Հաջորդող՝
Ջեյմս Բեյքեր
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Շուլց» հոդվածին։