Ջորջ ՄակՔոլ Թիլ (անգլ.՝ George McCall Theal, ապրիլի 11, 1837(1837-04-11)[1], Սենտ Ջոն, Saint John County, Նյու Բրանսուիկ, Կանադա - ապրիլի 17, 1919(1919-04-17)[1], Wynberg, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ), Հարավային Աֆրիկայի նշանավոր բրիտանացի պատմաբան, արխիվագետ և ծագումնաբան։

Ջորջ ՄակՔոլ Թիլ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 11, 1837(1837-04-11)[1]
ԾննդավայրՍենտ Ջոն, Saint John County, Նյու Բրանսուիկ, Կանադա
Մահացել էապրիլի 17, 1919(1919-04-17)[1] (82 տարեկան)
Մահվան վայրWynberg, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունպատմաբան, գրող և արխիվագետ
 George McCall Theal Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծագումով կանադացի է, բժիշկ Ուիլյամ Յանգ Թիլի որդին։ Վաղ տարիքից լքել է տունը, նավարկել քեռու՝ կապիտան Լիվիտի հետ, բնակվել է Միացյալ Նահանգներում և Սիերա Լեոնեում, 1970 թվականին արտագաղթել է Հարավային Աֆրիկա։ Այստեղ դարձել է ուսուցիչ, բայց շուտով անցել է լրագրության և հրատարակչական գործի, անհաջող փորձ կատարել ադամանդի արդյունահանման բնագավառում։ 1875 թվականին Լավդեյլի միսիայում դասավանդում էր պատմություն, աշխարհագրություն, անգլերեն քերականություն, կրոնի պատմություն, ինչպես նաև պատասխանատու էր միսիայի հրատարակչական բաժնի աշխատանքների կազմակերպման համար։ Մինչև 1877 թվականն աշխատել է Լավդեյլի միսիայում (Կապի գաղութի արևելյան գավառ)։ 1877-1878 թվականներին եղել է Կապի գաղութի տեղաբնակների գործերով վարչության պաշտոնյա, 1879 թվականին արխիվի աշխատակից, 1891 թվականից գաղութի պաշտոնական պատմագիր[2]։

Գիտական գործունեություն խմբագրել

Հարավաֆրիկյան արխիվներում, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի երկրների արխիվներում նյութեր էր հավաքագրում Հարավային Աֆրիկայի պատմության վերաբերյալ։ Հարավային Աֆրիկայի պատմության բազմահատորյակի հեղինակն է, որը ընդգրկում է 1486 թվականից մինչև 19-րդ դարի վերջն ընկած ժամանակաշրջանը, ինչպես նաև գրել է հարավաֆրիկյան պատմության վերաբերյալ մի շարք այլ աշխատություններ։

Հրատարակել է Կապի գաղութի վերաբերյալ 35 հատորանոց արխիվային փաստաթղթեր, ինչպես նաև Հարավարևելյան Աֆրիկայի պատմության վերաբերյալ փաստաթղթերի 9 հատորանոց ժողովածու։ Հարավային Աֆրիկայի պատմության պրոբլեմների վերաբերյալ Թիլի մեկնաբանությունները պահպանվել են ՀԱՀ պաշտոնական պատմագրության մեջ։ Իր աշխատություններում հիմնականում դիտարկելով Հարավային Աֆրիկայի «սպիտակ մարդու» պատմությունը, նա զգալի նյութեր է հավաքագրել նաև տեղական բնակչության պատմության վերաբերյալ։

Հեղինակ է բուրերի ներգաղթի վերաբերյալ մի շարք աշխատությունների, ինչպես նաև կոսա լեզվով ժողովրդական բանահյուսության, որը համարվում է ՀԱՀ պաշտոնական լեզուներից մեկը, որով խոսում են շուրջ 7,9 միլիոն մարդ (երկրի բնակչության շուրջ 18 % -ը)։

Պատմական հետազոտությունների հանդեպ նրա ունեցած հետաքրքրասիրության արդյունքում բացահայտվել են բազմաթիվ անհայտ և մոռացված փաստաթղթեր, որոնք մեծ արժեք ունեն, բայց նրա աշխատանքները ծանրաբեռնված են մի շարք մանրամասներով և ոչ միշտ են անաչառ։ 1899 թվականին Թիլին շնորհվեց Քեյփթաունի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ Ավելի վաղ նրան շնորհվել էր Կանադայի Քինգստոնի թագավորական համալսարանի իրավագիտության դոկտորի կոչում։

Հրատարակություններ խմբագրել

  • South Africa As It Is (pamphlet, 1871 King William's Town)
  • Compendium of the History and Geography of South Africa. E. Stanford. 1878.
  • Kaffir Folk-Lore: Selection from the Traditional Tales. Library of Alexandria. ISBN 978-1-4655-1735-7.
  • Chronicles of Cape Commanders, Or an Abstract of Original Manuscripts in the Archives of the Cape Colony, Dating from 1651 to 1691 ... Richards. 1882.
  • Basutoland Records (3 vols. 1883 Cape Town)
  • Boers and Bantu: A History of the Wanderings and Wars of the Emigrant Farmers from Their Leaving the Cape Colony to the Overthrow of Dingan. 1886. ISBN 978-1-4077-6430-6.
  • A Fragment of Basuto History, 1854 to 1871. Cape Town. 1886. ISBN 978-1-103-37604-9.
  • The Republic of Natal (1886)
  • History of the Emigrant Boers in South Africa. 1887. ISBN 978-1-166-66908-9.
  • History of South Africa (5 vols. 1889–1900)
  • Geslacht-Register Der Oude Kaapsche Familien. [Edited by G.M. Theal.]. Kaapstad. 1893. with C.C. de Villiers
  • The Portuguese in South Africa (1896)
  • Belangrijke Historische Documenten (3 vols. 1896–1911, Cape Town)
  • Large number of documentary publications (1897–1905, London)
  • Records of the Cape Colony 1793–1831 Copied for the Cape Government, from the Manuscript Documents I. BiblioBazaar. August 2009. ISBN 978-1-113-46059-2. (36 vols.)
  • Records of South-Eastern Africa (9 vols. 1898–1903)
  • History and Ethnography of Africa South of the Zambesi: From the Settlement of the Portuguese at Sofala in September 1505 to the Conquest of the Cape Colony by the British in September 1795. Allen & Unwin. 1907.
  • The Yellow and Dark-Skinned People of Africa South of the Zambezi: a Description of the Bushmen, the Hottentots, and Particularly the Bantu, with Fifteen Plates and Numerous Folklore Tales of These Different People. Swan Sonnenschein & Company. 1910.
  • Willem Adriaan Van Der Stel, and Other Historical Sketches. Cape Town: T.M. Miller. 1913.
  • Documents Relating to the Kaffir War of 1835: Arranged and Seen Through the Press. Published for the Government of the Union of South Africa. 1912.
  • Catalogue of Books and Pamphlets relating to Africa south of the Zambesi in the Collection of George McCall Theal (1912)
  • South Africa – Story of the Nations Series (1917, first edition in 1894)
  • Ethnography and Condition of South Africa before AD 1505 (1st of 11 vols. 1919)
  • History of South Africa 1873-1884. London: George Allen. 1919.

Գրականություն խմբագրել

  • Christopher Saunders, The Making of the South African Past: Major Historians on Race and Class (1988).
  • Советская историческая энциклопедия. -М.: Советская энциклопедия . Под ред. Е. М. Жукова. 1973-1982.
  • Энциклопедический справочник «Африка». - М.: Советская Энциклопедия. Главный редактор Ан. А. Громыко. 1986-1987.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. George Theal

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ ՄակՔոլ Թիլ» հոդվածին։