Ջորջ Ֆ. Ռ. Էլլիս (George Francis Rayner Ellis, օգոստոսի 11, 1939(1939-08-11)[1], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն[2][2]), բրիտանացի և հարավաֆրիկացի տիեզերաբան, հարաբերականության ընդհանուր տեսության մասնագետ։ Քեյփթաունի համալսարանի պրոֆեսոր, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (2007 թ.), Հարավային Աֆրիկայի թագավորական ընկերության (Royal Society of South Africa) պաշտոնաթող նախագահ, Հարավային ԱՖրիկայի գիտությունների ակադեմիայի (Academy of Science of South Africa, ASSAf) հիմնադիր անդամ, TWAS- ի անդամ (2004 թ.), InterAcademy Council-ի անդամ, Թեմփլանթոնյան մրցանակի դափնեկիր (2004 թ.): Սթիվեն Հոկինգի հետ The Large Scale Structure of Space-Time-ի (1973 թ.) համահեղինակ։

Ջորջ Էլլիս
Ծնվել էօգոստոսի 11, 1939(1939-08-11)[1] (84 տարեկան)
Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն[2][2]
Բնակության վայր(եր)ՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ
Մասնագիտությունֆիզիկոս, մաթեմատիկոս, համալսարանի դասախոս, ոչ գեղարվեստական գրող և աստղագետ
Հաստատություն(ներ)Քեյփթաունի համալսարան
Գործունեության ոլորտկիրառական մաթեմատիկա
ԱնդամակցությունInternational Society on General Relativity and Gravitation?[3] և Միջազգային աստղագիտական միություն
Ալմա մատերMichaelhouse?, Քեմբրիջի համալսարան[4], Goodenough College? և Քեյփթաունի համալսարան (դեկտեմբերի 12, 1961)[5]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6][7]
Գիտական ղեկավարԴենիս Սիամա
Եղել է գիտական ղեկավարAndrew R. King?, John M. Stewart?[4], Malcolm MacCallum?[4], Roy Maartens?[4], Jeffrey Murugan?[4], Henk van Elst?[4], Marco Bruni?[4], Timothy John Gebbie?[4], Stefano Borgani?[4], Frederik P. Wolfaardt?[4], Valerio Faraoni?[4], Stanley Dempers Nel?[4] և Nazeem Mustapha?[4]
Պարգևներ
Կայքmath.uct.ac.za/prof-george-ellis-0(անգլ.) և math.uct.ac.za/mam/staff/ellis
 George Francis Rayner Ellis Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1955 թվականին ավարտել է Michaelhouse-ը, 1960 թվականին գերազանցությամբ Քեյփթաունի համալսարանը (ֆիզիկայի բակալավր)։ Այստեղ նա սկզբում սովորել է ճարտարապետություն, շուտով անցել ֆիզիկային և մաթեմատիկային, այնուհետև ստացել է բիզնես տվյալների մշակման բակալավրի աստիճան։ 1964 թվականին Քեմբրիջի համալսարանում ստացել է փլիսոփայության, կիրառական մաթեմատիկայի և տեսական ֆիզիկայի դոկտորի աստիճան և դասավանդել այնտեղ, 1965 թվականից զբաղվել է հետազոտական աշխատանքներով, 1967 թվականից եղել է դասախոսի օգնական, 1970 թվականից համալսարանական դասախոս։ Ուսումնառության տարիներին ակտիվորեն զբաղվել է սպորտով, մասնակցել մրցաշարերի։ 1974 թվականից եղել է Քեյփթաունի համալսարանի դասախոս, 2004 թվականից անցել է թոշակի։ Հանդես է եկել ապարտհեյդի քաղաքականության դեմ։ 2005 թվականին Nobel Conference-ում հանդես է եկել որպես հրավիրված զեկուցող։

Հանդիսանում է Journal of General Relativity and Gravitation-ի գլխավոր խմբագիրը։

1989 թվականից մինչև 1992 թվականը եղել է Հարաբերականության ընդհանուր տեսության և տիեզերական ձգողականության տեսության Միջազգային ընկերության նախագահը։ Հանդիսացել է Թագավորական աստղագիտական ընկերության անդամ։

Կնոջ` Մերիի և չորս երեխաների հետ միասին բնակվում են Քեյփթաունում։

Ավելի քան 300 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք հիմնականում վերաբերվում են հավանականության և տիեզերագիտության տեսությանը։ Nature-ում տպագրել է 17 հոդվածներ։ Նրա գրքերից են` The Large Scale Structure of Space Time (1973, with S W Hawking), Dynamical systems and cosmology (1996, with J Wainwright), Is The Universe Open or Closed? The Density of Matter in the Universe (1997, with P Coles), Relativistic Cosmology (2011, with R Maartens and Malcolm MacCallum):

Պարգևներ խմբագրել

  • Gravity Research Foundation էսսեների 1st Prize (1979 թ.)
  • Հերշել մեդալ, Հարավային Աֆրիկայի Թագավորական հասարակություն (1984 թ.)
  • Հարավային Աֆրիկայի մեդալ (ոսկի), Հարավային Աֆրիկայի Գիտության զարգացման ասոցիացիա (1993 թ.)
  • Հարավաֆրիկյան մեդալի աստղ (1999 թ.)
  • Թեմփլանթոնյան մրցանակ (2004 թ.)
  • Հարավային Աֆրիկայի ազգային գիտական և տեխնոլոգիական ֆորումի ողջ կյանքի ընթացքում ներդրման մրցանակ (2005 թ.)
  • Հարավային Աֆրիկայի Գիտությունների ակադեմիայի ոսկե մեդալ (2005 թ.)
  • De Beers ոսկե մեդալ, Հարավային Աֆրիկայի ֆիզիկայի ինստիտուտ (2010 թ.)
  • Հարավային Աֆրիկայի մաթեմատիկական միության մեդալ հետազոտական առանձնահատկությունների համար
  • ՀԱՀ բարձրագույն Մապունգուբվե արծաթե շքանշանի ասպետ (2006 թ.)
  • Քեյփթաունի և ևս երեք համալսարանների պատվավոր դոկտոր

Հրատարակություններ խմբագրել

Գրքեր խմբագրել

  • (with Stephen Hawking): Hawking, S.W.; Ellis, G.F.R. (1973). The Large Scale Structure of Space-Time. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-20016-4.[9]
  • (with David Dewar): Low Income Housing Policy in South Africa, Urban Problems Research Unit, UCT, 1979.
  • (with Ruth Williams): Flat and Curved Space Times, Oxford University Press, 1988, revised 2000.
  • Before the Beginning: Cosmology Explained, Bowerdean/Marion Boyars, 1993.
  • (with A. Lanza and J. Miller): The Renaissance of General Relativity and Cosmology. University Press, Cambridge 1993; paperback, 2005.
  • Science Research Policy in South Africa, Royal Society of South Africa, 1994.
  • (with Nancey Murphy): On The Moral Nature of the universe: Cosmology, Theology, and Ethics. Fortress Press, 1996.
  • (with John Wainwright, Eds.): Wainwright, J.; Ellis, G.F.R., eds. (1997). Dynamical Systems in Cosmology. Cambridge: Cambridge University Press. ISBN 0-521-55457-8.
  • (with Peter Coles): Is The Universe Open or Closed? The Density of Matter in the Universe. Cambridge University Press, 1997.
  • (Ed.): The Far Future Universe, Templeton Foundation Press, 2002.
  • Science in Faith and Hope: an interaction, Quaker Books, 2004.
  • (with Roy Maartens and Malcolm A. H. MacCallum): Relativistic Cosmology, Cambridge University Press, 2012.
  • "How Can Physics Underlie the Mind? Top-Down Causation in the Human Context", Springer, 2016

Հոդվածներ խմբագրել

Էլլիսն ունի ավելի քան 500 հրատարակված հոդվածներ (տես "[1]"), 17 ներառված է Nature ամսագրում։ Նշանակալի հոդվածներից են`

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #170017478 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. http://www.isgrg.org/history.php
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Mathematics Genealogy Project — 1997.
  5. ORCID Public Data File 2020 — 2020. — doi:10.23640/07243.13066970.V1
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. CONOR.Sl
  8. https://web.archive.org/web/20071212013316/http://royalsociety.org/page.asp?tip=1&id=6616
  9. Markus, Lawrence (1976). «Review of The large scale structure of space-time by S. W. Hawking and G. F. R. Ellis». Bull. Amer. Math. Soc. 82: 805–817. doi:10.1090/S0002-9904-1976-14169-9.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Էլլիս» հոդվածին։