Ջորջ Էդուարդ Մուր (անգլ.՝ George Edward Moore, նոյեմբերի 4, 1873(1873-11-04)[1][2][3][…], Upper Norwood[4] - հոկտեմբերի 24, 1958(1958-10-24)[1][2][3][…], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի իդեալիստ փիլիսոփա, նեոռեալիզմի հիմնադիր։

Ջորջ Էդուարդ Մուր
George Edward Moore
Ծնվել էնոյեմբերի 4, 1873(1873-11-04)[1][2][3][…] Upper Norwood[4]
Մահացել էհոկտեմբերի 24, 1958(1958-10-24)[1][2][3][…] (84 տարեկան) Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
ԳերեզմանAscension Parish Burial Ground
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունփիլիսոփա և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Քեմբրիջի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
ԱնդամակցությունԲրիտանական ակադեմիա[5]
Ալմա մատերԹրինիթի քոլեջ և Դալվիչ Քոլեջ[5]
Գիտական աստիճանDoctor of Letters?[5] (1913)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6][7]
Գիտական ղեկավարJames Ward?
Եղել է գիտական ղեկավարR. B. Braithwaite? և Casimir Lewy?[8]
Պարգևներ
ՈւսուցիչGeorge Frederick Stout?
 George Edward Moore Վիքիպահեստում

Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր (1925-1939)։ «Մայնդ» («Mind») ամսագրի գլխավոր խմբագիր (1921-1947)։ «Իդեալիզմի հերքումը» (1903) հոդվածում քննադատել է սուբյեկտիվ իդեալիզմը։

Ըստ Մուրի, զգայությունները կազմված են դրանք միավորող «գիտակցությունից» և դրանք զանազանող «օբյեկտից»։ Ելնելով շոտլանդական դպրոցի «ողջամտության» դրույթից՝ Մուրը ընդունում է օբյեկտի (ֆիզիկական օբյեկտի) անկախությունը գիտակցությունից։

Սակայն ֆիզիկական օբյեկտը չի համընկնում զգացություններում անմիջականորեն տրվածին․ «զգայորեն տրվածը» օբյեկտի դրսևորման մի մասն է և ճանաչողության անմիջական առարկան։ Այսպիսով, Մուրը իմացության օբյեկտը նենգափոխում է զգայությամբ և հակվում դեպի ագնոստիցիզմ։ Առօրյա լեզվի վերլուծությանը վերաբերող Մուրի գաղափարները ազդել են նեոպոզիտիվիզմի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Էդուարդ Մուր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 93