Ջորջ Դանցիգ

ամերիկացի մաթեմատիկոս

Ջորջ Բեռնարդ Դանցիգ (անգլ.՝ George Bernard Dantzig, նոյեմբերի 8, 1914(1914-11-08)[1][2][3][…], Պորտլենդ - մայիսի 13, 2005(2005-05-13)[1][4][2][…], Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի մաթեմատիկոս, հայտնի է որպես սիմպլեքս մեթոդի ալգորիթմի ստեղծման հեղինակ։

Ջորջ Դանցիգ
անգլ.՝ George Bernard Dantzig
Ծնվել էնոյեմբերի 8, 1914(1914-11-08)[1][2][3][…]
Պորտլենդ
Մահացել էմայիսի 13, 2005(2005-05-13)[1][4][2][…] (90 տարեկան)
Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
բնական մահով[5]
ԳերեզմանLos Gatos Memorial Park[6]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհրեա
Մասնագիտությունմաթեմատիկոս, համակարգչային գիտնական և վիճակագրագետ
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[7], Սթենֆորդի համալսարան[7][8], Bureau of Labor Statistics?[7], ԱՄՆ ռազմաօդային ուժեր[7], ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն[7] և ՌԱՆԴ ընկերություն[7]
Գործունեության ոլորտալգորիթմների տեսություն և Գծային ծրագրավորում[5]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Մաթեմատիկական վիճակագրության ինստիտուտ[9] և Տնտեսաչափական ընկերություն[10]
Ալմա մատերՄիչիգանի համալսարան (1937)[7], Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1941)[7], Cardozo Education Campus? (1932) և Մերիլենդի համալսարան (1936)[7]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[11][12]
Գիտական ղեկավարՋերզի Նեյման
Եղել է գիտական ղեկավարRoger J-B Wets?[13], Ս. Թոմաս ՄակՔորմիկ[13], Թոմաս Լ. Մանանտի, Էլիս Լ. Ջոնսոն[13], Ռիչարդ Քոթլ[13], Ալֆրեդո Նոել Յուսեմ[13], Ալան Թաքեր[13], Ինյու Յե[13], Էրիկ Հորվից[13], Իլան Ադլեր[13], Ջոն Ռոբերտս Բիրջ[13], Քրեյգ Թովի[13], Ռիչարդ Մորիս Վան Սլայք[13], Դեյվիդ Փոլ Մորթոն[13], Սամարենդրա Մոհան Սինհա[13], Բ. Քուրտիս Իվս[13], Չան Յու[13], Ստեֆանի Էն Լեյխներ[13], Սոլ Իրվինգ Գաս[13], Ռոնալդ Էդվարդ Դևիս[13], Իրվին Լուստիգ[13], Կուրտ Մ․ Անշտրայխեր[13], Մուհամմադ Ագանագիչ[13], Ֆիլիպ Գեյջեր Աբրահամսոն[13], Ջեֆրի Մինորու Ադաչի[13], Earl Jennings Bell, Jr.?[13], Ջեյմս Հարոլդ Բիգելոու[13], Պիեռ Ֆ. դե Մազանկուր[13], Գրեգորի Չեյզ Դոբսոն[13], Մոստաֆա Մոհամմեդ Նաբիհ Էլ Ագիզի[13], Ռոբերտ Էնտրիկեն[13], Robert Harold Fourer?[13], Հուի Հու[13], Փիթեր Լոուրենս Ջեքսոն[13], Ստեփան Կարամարդիան[13], Էդվարդ Սեյմուր Կլոց[13], Հիրոսի Կոնո[13], Alamuru Syamagopala Krishna?[13], Ռոբերտ Հեմսթրիթ Լիրի[13], Սթիվեն Ֆրեդերիկ Մայեր[13], Վինսենթ Ջոն Նիքոլսոն[13], Անդրե Ֆրանսուա Պերոլդ[13], Ջոն Չարլզ Պիզա[13], Mark Q. Prindiville?[13], Փոլ Ռեչ[13], Դեն Մարտին Սքոթ[13], Ջոն Չարլզ Սթոուն[13], Մուկունդ Նարայան Թապա[13], Կառլոս Վինկլեր Պիվենկա[13], Ռոբերտ Ջեյմս Ուիթրոկ[13], Ռիչարդ Դիտրիխ Վոլմեր[13], Միշել Սակարովիչ[13] և Ռամեշ Սայգալ[13]
Ազդվել էՎասիլի Լեոնտև
Պարգևներ
ՀայրTobias Dantzig?
 George B. Dantzig Վիքիպահեստում

Լ․ Վ․ Կանտորովիչի և Ջ․ ֆոն Նեյմանի հետ միասին համարվում է գծային ծրագրավորման համահիմնադիրներից։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ջորջ Բեռնարդ Դանցիգը[16] ծնվել է Պորտլենդում (Օրեգոն նահանգ, ԱՄՆ), Լոձից արտագաղթած հրեաների ընտանիքում[17]։ Նրա հայրը՝ Տոբիաս Դանցիգը (1884), (1956), ով ծնունդով Շյաուլյայից էր (Շավլեյ), մաթեմատիկոս էր և սովորել էր Փարիզում Անրի Պուանկարեի մոտ։ Տոբիասը այնըեղ ամուսնացավ Փարիզի համալսարանի ուսանողուհի Աննա Գիտլ Ուրիսոնի (ֆր.՝ Anja Ourisson (1888-1963) հետ և 1910 թվականին միասին արտագաղթեցին ԱՄՆ։

Սկզբնական շրջանում ընտանիքը բնակություն հաստատեց Պորտլենդում։ Բայց 1920-ական թվականների սկզբին նրանք տեղափոխվեցին Բալթիմոր, այնուհետև Վաշինգտոն, որտեղ Աննան դարձավ Կոնգրեսի գրադարանի լեզվաբաններից, իսկ Տոբիասը սկսեց մաթեմատիկա դասավանդեց Քոլեջ պարկի Մերիլենդյան համալսարանում։ Ջորջը հաճախում էր ավագ դպրոց և հետաքրքրված էր երկրաչափությամբ։ Հայրը խրախուսում էր որդու հետաքրքրությունը նրան տալով բարդ երկրաչափական խնդիրներ։

Համալսարանական կրթություն խմբագրել

Ջորջ Դանցիգը ստացել է Մերիլենդյան համալսարանի բակալավրի աստիճանի կոչում մաթեմատիկայի և ֆիզիկայի բնագավառում 1936 թվականին և Միչիգանի համալսարանի մագիստրոսիի կոչում մաթեմատիկայի բնագավառում 1938 թվականին։

Երկու տարի Աշխատանքի նախարարության վիճակագրական բյուրոյում աշխատելուց հետո, նա ընդունվեց Կալիֆոռնիայի Բերկլի համալսարան, որտեղ մաթեմատիկոս Եժի Նեյմանի ղեկավարությամբ սովորում էր վիճակագրություն։ Մի անգամ 1939 թվականին նա ուշացավ դասից և սխալմամբ մտածեց, որ գրատախտակին գրված հավասարումները տնային առաջադրանքներն են։ Ճնայած առաջադրանքի բարդ լինելուն Ջորջը ամեն դեպքում կարողացավ այն կատարել։ Պարզվեց, որ դրանք վիճակագրության երկու անլուծելի խնդիրներ են, որոնք բազմաթիվ փորձաառու գիտնականներ երկար տարիներ չէին կարողանում լուծել։ Այս պատմությունը դարձավ հանրահայտ, վերաճեց որպես լեգենդ և օգտագործվեց «Good Will Hunting» ֆիլմի առաջին կադրերում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Ջորջը արձակուրդ վերցրեց դոկտորական նախագծից և սկսեց աշխատել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի վիճակագրական ծառայությունում։ 1946 թվականին նա վերադարձավ Բերկլիի համալսարան, և նույն տարում ստացավ դոկտորի կոչում մաթեմատիկայի բնագավառում։

Աշխատանքը RAND կազմակերպությունում, Կալիֆոռնիայի և Ստենֆորդի համալսարաններում խմբագրել

1952 թվականին սկսեց աշխատել RAND կազմակերպության մաթեմատիկական ստորաբաժանումում։ 1960 թվականին նա ստացավ Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի արդյունաբերական ճարտարագիտության պռոֆեսորի կոչում, որտեղ հիմնեց գիտահետազոտական կենտրոն, որը հետագայում ինքն էլ գլխավորում էր։ 1966 թվականին նա տեղափոխվեց Ստենֆորդի համալսարան Գործողությունների հետազոտման մաթեմատիկական մեթոդների և Ինֆորմատիկայի պրոֆեսորի հաստիքով։ 1973 թվականին նա ստեղծեց համակարգերի օպտիմալացման լաբորատորիա (անգլ.՝ Systems Optimization Laboratory, SOL), որը գլխավորեց երկար տարիներ։

Նա ակտիվորեն զբաղվում էր գիտական աշխատանքում և նույնիսկ պաշտոնապես հանգստի անցնելուց հետո(1985) նա դասախոսում էր համալսարանում (մինչ 1996 թվական), այդ ընթացքում գրելով քառահատոր աշխատություն Գծային ծրագրավորման մասին[18]։

Դանցիգը մահացել է իր համալսարանական բնակարանում (Ստենֆորդ, Կալիֆոռնիա) 90 տարեկան հասակում, 2005 թվականի մայիսի 13ին։ Մահվան պատճառ է հանդիսացել շաքարային դիաբետը և սրտանոթային համակարգի անբավարարությունը։

Կոչումներ և մրցանակներ խմբագրել

  • 1974- Ֆոն Նեյմանի տեսության մրցանակակիր։
  • 1975 - ԱՄՆ Ազգային գիտական մեդալի շնորհում։
  • 1976 - Քոլեջ Պարկի Մերիլենդյան համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։
  • 1985 - պարգևատրվել է Հարվիի մրցանակով Իսրայելում։

Ընտանիքը խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Gass S. I. — Биография на мемориальном сайте учёного«The life and times of the father of linear programming» (անգլերեն). G. D. Memorial site. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  • Freund R. (1994). «Professor George Dantzig, Linear Programming Founder Turns 80» (անգլերեն). stanford.edu. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  • Holley J. (2005 թ․ մայիսի 19). «Vanguard Mathematician George Dantzig Dies» (անգլերեն). The Washington Post (washingtonpost.com). Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  • Cottle R. W., B. Curtis Eaves, M. A. Saunders (2006 թ․ հունիսի 7). «Memorial Resolution: George Bernard Dantzig». Stanford Report (անգլերեն). news.stanford.edu. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Mikkelson B., Mikkelson D. P. (2011 թ․ հունիսի 28). «The Unsolvable Math Problem» (անգլերեն). snopes.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  • «The Dantzig Prize» (անգլերեն). mathprog.org. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  • «Prize Winners». Harvey Prize (անգլերեն). technion.ac.il. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Hosch W. L. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.snopes.com/college/homework/unsolvable.asp
  5. 5,0 5,1 https://elpais.com/tecnologia/2016/05/27/actualidad/1464360674_314203.html
  6. https://billiongraves.com/grave/George-B-Dantzig/42139600
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  8. https://www.ams.org/journals/notices/200703/fea-cottle.pdf?adat=March%202007&trk=200703fea-cottle&cat=feature&galt=feature — P. 359.
  9. 9,0 9,1 Scientific Legacy DatabaseInstitute of Mathematical Statistics.
  10. 10,0 10,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  11. https://plus.si.cobiss.net/opac7/conor/82019939
  12. CONOR.Sl
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 13,15 13,16 13,17 13,18 13,19 13,20 13,21 13,22 13,23 13,24 13,25 13,26 13,27 13,28 13,29 13,30 13,31 13,32 13,33 13,34 13,35 13,36 13,37 13,38 13,39 13,40 13,41 13,42 13,43 13,44 13,45 13,46 13,47 13,48 13,49 13,50 13,51 Mathematics Genealogy Project — 1997.
  14. https://events.seas.upenn.edu/distinguished-lectures/pender-lecture/
  15. https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
  16. Ծնողները իրենց առաջնեկին անվանակոչել են ի պատիվ Բեռնարդ Շոուի, այն հույսով, որ նա նույնպես կդառնա գրող։
  17. Ջ․ Բ․ Դանցիգի դուստրը՝ Ջեսսիկա Կլասը նշում է հոր հրեական անունը «Ցվի բեն Տուվիա»(Tsvi ben Tuviah)։Walter Murray «George Dantzig: A Personal Perspective»
  18. Երկու հրատարակված հատոր։Համահեղինակ — Մ․ Ն․ Տխանա(անգլ.՝ Mukund N. Thapa)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Դանցիգ» հոդվածին։