Ջորջ Արլիս (անգլ.՝ George Arliss, ապրիլի 10, 1868(1868-04-10)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 5, 1946(1946-02-05)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, սցենարիստ, ռեժիսոր և դրամատուրգ, մեծ հաջողության է հասել ԱՄՆ-ում։

Ջորջ Արլիս
Ծննդյան թիվ՝ապրիլի 10, 1868(1868-04-10)[1][2]
Ծննդավայր՝Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի թիվ՝փետրվարի 5, 1946(1946-02-05)[1][2] (77 տարեկան)
Վախճանի վայր՝Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝գրող, դրամատուրգ, կինոռեժիսոր, ինքնակենսագիր, սցենարիստ, թատրոնի դերասան և կինոդերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0002183

Առաջին բրիտանացի դերասանը, որը ստացել է «Օսկար» մրցանակ։

Կենսագրություն խմբագրել

Ջորջ Արլիսը ծնվել է Լոնդոնում (Անգլիա), մկրտությանով անունը եղել է Աուգուստուս Ջորջ Էնդրյուս, բայց ավելի հաճախ նրան կոչել են Ջորջ Աուգուստուս Էնդրյուս, իսկ ազգականները նրան անվանել են հորեղբայր Գաս։ Արլիսը սովորել է Հերրոու դպրոցում, այնուհետև սկսել է աշխատել հոր հրատարակչությունում, բայց 18 տարեկանում հանուն իր կարիերայի թողել է այդ աշխատանքը։ Իր դերասանական կարիերան սկսել է 1887 թվականին՝ անգլիական մի գավառական քաղաքի բեմում։ 1900 թվականին Արլիսն արդեն երկրորդական դերեր է խաղացել Լոնդոնի Ուեստ-Էնդ թատրոնում։ 1901 թվականին շրջագայության է մեկնել Միսիս Պատրիկ Քեմպբելի թատերախմբի հետ՝ նպատակ ունենալով ամբողջ շրջագայության ընթացքում մնալ ԱՄՆ-ում։ Արլիսը այնտեղ մնացել է քսան տարի, և, ի վերջո, դարձել է 1908 թվականի «Սատանան» պիեսի աստղը։ Պրոդյուսեր Ջորջ Թայլերը 1911 թվականին Լուի Նապոլեոն Պարկերին խնդրել է պիես գրել հատուկ Արլիսի համար, այդպես էլ ստեղծվել է բրիտանական վարչապետի մասին պատմող «Դիզրայելի» պիեսը, որի հետ դերասանը հինգ տարի շրջել է։

Կարիերան կինոյում խմբագրել

 
Ջորջ(չաշխատող հղում) Արլիսը Բենջամին Դիզրաելիի դերում, 1911 թվական

Կինոյում իր կարիերան սկսել է «Սատանան» (1921) ֆիլմից, որին հաջորդում են «Դիզրայելի» և չորս այլ համր ֆիլմեր։ Մինչ օրս պահպանվել են Ջորջի համր նկարներից միայն մի քանիսը, ինչպիսիք են «Սատանան», «Շաբաթական 20 դոլար», «Կանաչ աստվածուհին», որը հիմնված է հիթային պիեսի վրա, որտեղ գլխավոր դեր է խաղացել։ 61 տարեկան հասակում Արլիսը հաջողությամբ Դիսրեյլի» ֆիլմը վերածել է հնչյունային ֆիլմի (և արժանացել Օսկարի որպես լավագույն դերասան

Warner Bros.»-ի հետ պայմանագրով Արլիսը նկարահանվել է 10 ձայնային ֆիլմերում, որոնց շնորհիվ դարձել է հայտնի, ինչպես նաև նրան բազմաթիվ ստեղծագործական հնարավորություններ են տվել։ Հետաքրքրական է, որ նրա դերասանական կազմի քասթինգը և սցենարիստները եղել են ստուդիայի կողմից իրեն տրված արտոնություն, որը նույնիսկ նրա պայմանագրում նշված չի եղել։ Այս ֆիլմերից մեկում՝ «Մարդը, որը խաղացել է Աստված» (1932), Բեթ Դեյվիսը գլխավոր դեր է խաղացել։ Մինչ կյանքի վերջ Դեյվիսն ասել է, որ Արլիսն անձամբ է պնդել իր թեկնածությունը, որպեսզի նրան հնարավորություն տա բացահայտել և ցույց տալ իր հնարավորությունները։ Բեթը նկարահանվել է նաև «Աշխատավոր» ֆիլմում (1933)։

Արլիսը «Warner Bros.»-ում հասցրել է աշխատել ինչպես կադրում, այնպես էլ կադրից դուրս։ Նրա օգնականը՝ Մոդ Հաուելը, դարձել էպրոդյուսերի օգնական, և այդ ժամանակ Հոլիվուդում այն քիչ կանանց առաջնորդներից մեկն էր։ Առաջին երեք ֆիլմերի վրա աշխատելուց հետո Արլիսը հաստատել է Ջոն Ադոլֆիին իր հաջորդ բոլոր ֆիլմերի ռեժիսորի պաշտոնում։ Շուտով Ադոլֆը դարձել է հաջողակ ռեժիսոր, իսկ Արլեսի հետ նրա ֆիլմերը ֆինանսական հաջողություն ունեցան։ Արլիսը նախընտրել է բոլոր ֆիլմերում աշխատել այնպիսի դերասանների հետ ինչպիսք են` Իվան Սիմփսոնը (որը նաև քանդակագործ էր) և Չարլզ Էվանսը։ Բայց Արլիսը նաև առաջարկել է այլ դերասանների՝ Ջեյմս Կեգնին, Ռանդոլֆ Սքոթին և Դիկ Փաուելին։ Իր ֆիլմերում ևս Արլիսը ունեցել է դերեր։

Արլիսը սերտորեն համագործակցել է «Warner Bros.» ստուդիայի գործադիր պրոդյուսերի հետ։ Դարիլ Զանուկը, այդ պատճառով էլ 1933 թվականին հեռացել է ստուդիայից։ Դրանից հետո Արլիսը սկսել է ֆիլմեր նկարահանել «20th Century Pictures» ստուդիայում։

Արլիսի ստեղծագործությունների շարքում առաջին հերթին հիշվում են նրա պատմական կենսագրությունների շարքը, ինչպիսիք են՝ «Ալեքսանդր Համիլթոն» (1931), «Վոլտեր» (1933), «Ռոթշիլդների տուն», «Երկաթե դուռ» (1934) և «Կարդինալ Ռիշելի» (1935)։ Հիշարժան են նաև կատակերգությունները՝ «Միլիոնատերը», «Հաջող աղետները», «Աշխատավոր» և «Վերջին ջենտլմենը»։

Անձնական կյանք խմբագրել

Ջորջ Արլիսը ամուսնացած է եղել Ֆլորենս Արլիսի (1871-1950) հետ։ Նրանց ամուսնությունը տևել է 1899 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև նրա մահը։ Երեխաներ չեն ունեցել, բայց ըստ որոշ տեղեկատու հրապարակումների «Gainsborough Pictures» ստուդիայի տնօրեն Լեսլի Արլիսին սխալմամբ անվանում էին նրանց որդին։ Ջորջը և Ֆլորենս Արլիսը հաճախ միասին են հանդես եկել ինչպես բեմում, այնպես էլ ֆիլմերում (համր և ձայնային ֆիլմերում), և գրեթե միշտ խաղացել են ամուսինների կերպարներ։ Բայց եթե Ֆլորենսը հարմար չի եղել դերի համար, ապա Արլիսը նրան փոխարինել է այլ դերասանուհիներով, բացի այդ, Ֆլորենսը էլ է մերժել Արլիսի առաջարկած դերերից շատերը։

Վերջին աշխատանքներ խմբագրել

Արլիսը գրեթե 70 տարեկան է եղել, երբ ավարտել է «Բժիշկ Շին» բիլմի վրա աշխատանքը, 1937 թվականին։ Սույն թվականին Ջորջը և Ֆլոն վերադարձել են Ամերիկա, որպեսզի այցելեն իրենց ընկերներին, որոնց թվում է եղել հայտնի աստղագետ Էդվին Հաբլը։ 1938 թվականի հունվարին, պրոդյուսեր և ռեժիսոր Սեսիլ Բլաունտ դե Միլլը կազմակերպում է, որ Արլիսը խաղա Դիսրեյլի՝ իր դերը, հանրաճանաչ ռադիոշոույի «Lux Radio Theatre» եթերում։ Այդ իրարձությունը հայտարարվում է, որպես «ռադիոյի պատմության նոր էջ»։ 1938 թվականի մարտին Ջորջը և Ֆլորը հայտնվել են նույն ռադիոյում՝ «Մարդը, ով խաղում էր Աստծված» ադապտացիայով, իսկ 1939 թվականի հունվարին «Կարդինալ Ռիշելյո» ռադիո-ներկայացումը, նրանց համատեղ վերջին տպավորիչ ելույթն է եղել։ 1939 թվականի ապրիլին Արլիսը վերադարձել է Լոնդոնի իր տուն, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը կանխել է Արլիսի վերադարձը Ամերիկա՝ հետագա բոլոր տարիներին։ 1941 թվականի սեպտեմբերին Արլիսը ներքաշվում է սկանդալի մեջ, բրիտանական կառավարությունը նրան մեղադրել է նրանց պահանջները չկատարելու մեջ՝ ԱՄՆ-ում և Կանադայում բանկային հաշիվները չտրամադրելու համար։ (Մի քանի շաբաթ անց նման մեղադրանքներ են ներկայացվել նաև դերասան-դրամատուրգ Նոել Քաուարդի դեմ)։ Երկուսն էլ պնդել են, որ տեղյակ չեն եղել նոր օրենքի մասին, բայց, չնայած դրան, նրանք տուգանվել են և հրապարակայնորեն նվաստացվել։

Մահ խմբագրել

Արլիսը բնակվել է Պանբուրնում (Բերքշիր)։ Կինոռեժիսոր Դերրիլ Զանուկը փորձել է Արլիսին վերադարձնել Հոլիվուդ, որպեսզի Արլիսը խաղա «Աառնետորս» ֆիլմի (1942) գլխավոր դերը։ Սակայն գերմանական ռազմա-օդային ուժերի ռմբակոծության պատճառով Արլիսը ստիպված է եղել մնալ իր հայրենի քաղաքում։

Մահացել է Մայդա-Հիլլում (Լոնդոն), 1946 թվականի փետրվարի 5-ին, 77 տարեկանում՝ բրոնխիալ ասթմայից։ Ֆլորենս Արլիսն ամուսնու հետ ապրել է 4 տարի։ Թաղված է Լոնդոնի Հարրոու Ուիլդի բոլոր սրբերի գերեզմանատանը։ Նրա շիրիմին կինեմատոգրաֆի նրա հաջողության մասին հիշատակում չկա, սակայն այնտեղ նշված է նվաճումը, որով Ջորջը շատ է հպարտացել՝ Արվեստի պատվավոր վարպետի աստիճանը։

Նվաճում խմբագրել

  • 1919 թվականին Արլիսը ստացել է Կոլումբիայի համալսարանի Արվեստի պատվավոր վարպետի աստիճան։
  • Արլիսը կենդանահերձմանը դեմ է եղել, և Չիկագոյի Իլինոյս նահանգում հիմնադրել է Ազգային Հակակենդանահերձման միությունը։
  • 1921 թվականից մինչև 1938 թվականը եղել է Ամերիկայի Եպիսկոպոսական Գիլդիայի դերասանների նախագահը։
  • 1960 թվականի փետրվարի 8-ին Հոլիվուդյան փառքի ծառուղում դրել են Ջորջ Արլիսի անվանական աստղը կինոարտադրության մեջ նրա ներդրման համար։ Նա գտնվում է Հոլիվուդի բուլվարում, նրա համարը՝ 6648։
  • 1934 թվականին բրիտանացի կինոդիտողները Արլիսսին անվանել են տղամարդկանց շրջանում իրեն ամենասիրելի դերասանը։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմագրություն
Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1921 Սատանա The Devil Բժիշկ Մյուլեր
Դիսրաելի Disraeli Բենջամին Դիսրաելի
1922 Ոգևորված կրքով The Ruling Passion Ջեյմս Օլդեն
Մարդը, ով խաղում էր Աստծված The Man Who Played God Մոնտգոմերի Ռոյլ
1923 Կանաչ Աստվածուհի The Green Goddess Ռաջա Ռուհա
1924 20 դոլլար մեկ շաբաթում Twenty Dollars a Week Ջոն Ռիվզ
1929 Դիսրաելի Disraeli Բենջամին Դիսրաելի
1930 Կանաչ Աստվածուհի The Green Goddess Ռաջա Ռուհա
Հին անգլերեն Old English Սիլվանուս Հեյթորփ
1931 Միլիոնատեր The Millionaire Ջեյմս Օլդեն
Ալեքսանդր Համիլթոն Alexander Hamilton Ալեքսանդր Համիլթոն
1932 Մարդը, ով խաղում էր Աստծված The Man Who Played God Մոնտգոմերի Ռոյլ
Հաջողակ աղետ A Successful Calamity Հենրի Ուիլթոն
1933 Թագավորի արձակուրները The King’s Vacation Ֆիլիպ, թագավոր
Աշխատող մարդը The Working Man Ջոն Ռիվս
Վոլտեր Voltaire Վոլտեր
1934 Ռոթշիլդների տունը The House of Rothschild Մայեր Ռոթշիլդ / Նաթան Ռոթշիլդ
Վերջին ջենտելմենը The Last Gentleman Քեբոտ Բառ
Երկաթե դուքս The Iron Duke Վելինգսթոն դուքս
1935 Կարդինալ Ռիշելյո Cardinal Richelieu Կարդինալ Ռիշելյո
Պառավը The Guv’nor Ֆրանսուա Ռոթշիլդ aka The Guv’nor
Անդրատլանտյան թունել The Tunnel Մեծ Բրիտանիայի վարչապետ
1936 Արևելքը հանդիպում է Արևմուտքին East Meets West Սուլթան Ռանգայա
Նրա Լուսավորությունը His Lordship Ռիչարդ Ֆրեյզեր / Լորիմեր, Դանկաստեր լորդ
1937 Բժիշկ Շին Doctor Syn Բժիշկ Շին

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Fells, Robert M. George Arliss: The Man Who Played God (Scarecrow Press, 2004)
  • Fells, The Arliss Archives: The Further Adventures of the Man Who Played God (Arliss Publishing House, 2011)
  • Fells, More Rarities From the Arliss Archives: A 125th Anniversary Salute to George Arliss (Arliss Publishing House, 2012)
  • Fells, The 1921 Lost DISRAELI: A Photo Reconstruction of the George Arliss Silent Film (Arliss Publishing House, 2013)
  • Arliss, George. Up the Years from Bloomsbury (1927)
  • Arliss, George. My Ten Years in the Studios (George Arliss by Himself in UK) (1940)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Արլիս» հոդվածին։