Ջորջիո Կիելլինի

իտալացի ֆուտբոլիստ

Ջորջիո Կիելլինի (իտալ.՝ Giorgio Chiellini, օգոստոսի 14, 1984(1984-08-14)[1][2][3], Պիզա, Տոսկանա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս իտալական Յուվենտուս ակումբում։

Ջորջիո Կիելլինի
իտալ.՝ Giorgio Chiellini
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջորջիո Կիելլինի
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 14, 1984 (39 տարեկան)
Ծննդավայր Պիզա, Իտալիա
Հասակ 1.86 սմ
Քաշ 76 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Յուվենտուս
Համար 3
Պատանեկան կարիերա
Իտալիա Լիվորնո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000—2004 Իտալիա Լիվորնո 55 (4)
2004—2005 Իտալիա Ֆիորենտինա 37 (3)
2005— Իտալիա Յուվենտուս 259 (22)
Ազգային հավաքական
2000—2001 Իտալիա Իտալիա (մինչև 15/16) 22 (2)
2001 Իտալիա Իտալիա (մինչև 17) 1 (0)
2002 Իտալիա Իտալիա (մինչև 18) 6 (1)
2001—2003 Իտալիա Իտալիա (մինչև 19) 18 (1)
2003—2007 Իտալիա Իտալիա (մինչև 21) 26 (6)
2004— Իտալիա Իտալիա 71 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2014 թվականի մայիսի 11-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2014 թվականի հուլիսի 24-ի

Ակումբային Կարիերա խմբագրել

Կյիլլինին համարվում է իտալական «Լիվորնո» ակումբի սան։ «Լիվորնո» ակումբում հանդես է եկել 4 մրցաշրջան, որորնցից 2-ը Սերիա C-ում, իսկ մյուս 2-ը՝ Սերիա Բ-ում։

2004 թվականի ամռանը, Կիելլինին «Լիվորնո» -ից տեղափոխվեց «Յուվենտուս» 6,5 միլիոն Եվրոյի դիմաց, սակայն նույն տարում «Յուվենտուս» -ը 3,5 միլիոն Եվրոյի դիմաց վաճառեց Կիելլինի իրավունքերի 50%-ը «Ֆիորենտինա» ակումբին, որտեղ Կիելլինին հանդես եկավ 2004/2005 մրցաշրջանում։ Ավարտված մրցաշրջանից հետո «Յուվենտուս»-ը ետ գնեց Կյիելլինիի իրավունքերի 50%-ը 4,3 միլիոն Եվրոյի դիմաց։ 2006 թվականի հոկտեմբերի 12-ին, Կիելլինին «Յուվենտուս»-ի հետ երկարաձգեց պայմանագիրը մինչև 2011 թվական, 2008 թվականին մինչև 2013 թվականը, 2010 թվականին մինչև 2015 թվականը (տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձով), իսկ 2014-ին մինչև 2019 թվական։ 2006-2007 թվականի մրցաշրջանում դարձել է Սերիա Բ-ի չեմպիոն։ 2011/2012, 2012/2013, 2013/2014 մրցածրջաններում դարձել է Իտալիայի չեմպիոն։ Ջորջիո Կիելլինին 3 անգամ ճանաչվել է Իտալիայի լավագույն պաշտպան, համապատասխանաբար՝ 2008, 2009, 2010 թվականներին։ Նրա գործակալն է երկվորյակ եղբայրը ` Կլաուդիո Կիելլինին։

Ազգային հավաքականի ելույթներ խմբագրել

Կիելլինին ազգային հավաքականում իր նորամուտն նշել է 2004 թվականին՝ Ֆինլանդիայի դեմ։ Այդ ժամանակներից հանդիսանում է հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Հանդես է եկել Իտալիայի տարբեր տարիքային պատանեկան հավաքականներում։ 2003 թվականի Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Եղել է 2004 թվականի Իտալիայի օլիմպիական հավաքականում և դարձել՝ բրոնզե մեդալակիր։ 2006 թվականի Աշխարհի Առաջնությանը չի մասնակցել։ 2012 թվականին դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն։

Ձեռքբերումներ խմբագրել

Յուվենտուս խմբագրել

  • Սերիա Ա-ի հաղթող (3), 2011/2012, 2012/2013, 2013/2014
  • Սերիա Բ-ի չեմպիոն (1), 2006/2007
  • Սերիա Ա-ի փոխչեմպիոն (1), 2008/2009
  • Գավաթի եզրափակչի մասնակից (1), 2011/2012
  • Իտալիայի սուպերգավաթի հաղթող (2), 2012, 2013

Իտալիայի հավաքական խմբագրել

Անձնական խմբագրել

  • Իտալիայի լավագույն պաշտպան (3) . 2008, 2009, 2010
  • Սերիա Ա-ի տարվա սիմվոլիկ հավաքական (1). 2013

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա[4] Գավաթներ[5] Եվրոգավաթներ[6] Այլ[7] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լիվորնո 2000/01 3 0 1 0 - - - - 4 0
2001/02 5 0 5 0 - - 2 0 12 0
2002/03 6 0 1 0 - - - - 7 0
2003/04 41 4 1 0 - - - - 42 4
Ընդհանուր 55 4 8 0 - - 2 0 65 4
Ֆիորենտինա 2004/05 37 3 5 0 - - - - 42 3
Ընդհանուր 37 3 5 0 - - - - 42 3
Յուվենտուս 2005/06 17 0 0 0 6 0 0 0 23 0
2006/07 32 3 3 1 - - - - 35 4
2007/08 30 3 2 0 - - - - 32 3
2008/09 27 4 1 0 8 1 - - 36 5
2009/10 32 4 2 0 6 1 - - 40 5
2010/11 32 2 2 0 9 2 - - 43 4
2011/12 34 2 3 0 - - - - 37 2
2012/13 24 1 0 0 8 0 0 0 32 1
2013/14 31 3 1 0 11 0 1 1 44 4
Ընդհանուր 259 22 14 1 48 4 1 1 322 28
Ընդհանուր կարիերայում 351 29 27 1 48 4 3 1 429 35

(թարմացվել է 2014 թվականի մայիսի 11-ին)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել