Ջորջթաուն (անգլ.՝ Georgetown), Գայանայի Հանրապետության մայրաքաղաք, պետության խոշորագույն տնտեսական և տրանսպորտային կենտրոնը։ Բնակչությունը՝ 235,017 մարդ (2012 թվականի դրությամբ)[1]։

Քաղաք
Ջորջթաուն
Georgetown
ԵրկիրԳայանա Գայանա
ԵնթարկումՄայրաքաղաք
Հիմնադրված է1781 թ.
Մակերես147,6 կմ²
ԲԾՄ0 մ
Բնակչություն235․017 մարդ (2012)
Ժամային գոտիUTC-4, ամառը UTC-3
Պաշտոնական կայքstgeorges.org.gy
Ջորջթաուն (Գայանա)##
Ջորջթաուն (Գայանա)

Բնակչություն, լեզու, կրոնադավանություն խմբագրել

 
Կառավարության շենքը Ջորջթաունի կենտրոնում

Ջորջթաունի բնակչության թիվը արվարձանների հետ միասին կազմում է ավելի քան 250 հազար մարդ։ Մայրաքաղաքում բնակվող հիմնական էթնիկ խմբի ներկայացուցիչները հնդկացիական ցեղերի ժառանգներն են (քաղաքի բնակիչների գրեթե կեսը)։ Այստեղ բնակվում են նաև աֆրիկացիներ, եվրոպացիներ (մասնավորապես Պորտուգալիայի քաղաքացիները) և մուլատները։ Երկրի արտատական բնակիչները՝ ամերիկյան հնդկացիները գրեթե չկան, քանի որ նրանք հիմնականում բնակեցնում են Գայանայի ներքին շրջանները և քոչվորական կյանք են վարում։ Պետական լեզուն անգլերենն է, բնակչության որոշ շերտերում տարածված են նաև հինդին և ուրդուն։ Ջորջթաունի բնակչության կեսից ավելին քրիստոնեություն են դավանում (կաթոլիկներ և բողոքականներ), մնացյալները դավանում են հինդուիզմ և իսլամ։

Բնական պայմաններ խմբագրել

Ջորջթաունը գտնվում է Գայանայի հյուսիսարևելյան հատվածում, Ատլանտյան օվկիանոսի ափին, նրա մեջ Դեմերարա գետի թափվելու վայրում։ Քաղաքի սահմաններում եղանակը պայմանավորված է խոնավ մերձհասարակածային կլիմայական գոտու ազդեցությամբ։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է +26 °C - +28 °C սահմաններում։ Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է մոտ 2250 մմ։ Խոնավ սեզոնը բաժանվում է երկու ժամանակաշրջանի՝ առաջինը տևում է ապրիլի կեսերից մինչև օգոստոսի կեսերը, երկրորդը՝ նոյեմբերի կեսերից մինչև հունվարի վերջերը։ Տեղումների մեծ մասը թափվում է դեկտեմբերին։ Ատլանտյան առափնյային մոտ գտնվելու հետևանքով քաղաքում օդի հարաբերական խոնավությունը շատ բարձր է (որպես կանոն, 75-80% ցերեկը և գրեթե 90%՝ վաղ առավոտյան)։ Ամբողջ տարվա ընթացքում քաղաքը ենթարկվում է հյուսիսարևելյան պասատային քամիների ազդեցությանը։ Քաղաքը գտնվում է սավաննաների զոնայում։ Այստեղ պահպանվել է սավաննաներին բնորոշ բուսականությունը՝ ակացիաները, մանրատերև թփուտները, հացահատիկային խոտաբույսերը։

Ջորջթաուն (1961–1990)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 28.6
(83.5)
28.9
(84)
29.2
(84.6)
29.5
(85.1)
29.4
(84.9)
29.2
(84.6)
29.6
(85.3)
30.2
(86.4)
30.8
(87.4)
30.8
(87.4)
30.2
(86.4)
29.1
(84.4)
29.6
(85.3)
Միջին օրական °C (°F) 26.1
(79)
26.4
(79.5)
26.7
(80.1)
27.0
(80.6)
26.8
(80.2)
26.5
(79.7)
26.6
(79.9)
27.0
(80.6)
27.5
(81.5)
27.6
(81.7)
27.2
(81)
26.4
(79.5)
26.8
(80.2)
Միջին ցածր °C (°F) 23.6
(74.5)
23.9
(75)
24.2
(75.6)
24.4
(75.9)
24.3
(75.7)
23.8
(74.8)
23.5
(74.3)
23.8
(74.8)
24.2
(75.6)
24.4
(75.9)
24.2
(75.6)
23.8
(74.8)
24.0
(75.2)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 185.2
(7.291)
88.5
(3.484)
111.0
(4.37)
140.5
(5.531)
285.5
(11.24)
327.7
(12.902)
268.0
(10.551)
201.4
(7.929)
97.5
(3.839)
107.2
(4.22)
185.9
(7.319)
261.9
(10.311)
2260,3
(88,988)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) 16 10 10 12 19 23 21 15 9 9 12 18 174
Միջին ամսական արևային ժամ 201.0 208.6 219.7 197.9 178.8 156.7 201.6 233.7 229.8 235.3 210.9 186.6 2460,6
աղբյուր: NOAA[2]

Քույր-քաղաքներ խմբագրել

 
Տեսարան քաղաքից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Guyana: Well Positioned for Future Growth and Success». Nearshore Americas. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
  2. «Georgetown Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջթաուն» հոդվածին։