Ջորդան Տեյլոր Քլարկսոն (անգլ.՝ Jordan Taylor Clarkson, հունիսի 7, 1992(1992-06-07), Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Կլիվլենդ Կավալիերս» ակումբում։ Խաղում է խաղարկողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ 2014 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվել է «Վաշինգտոն Վիզարդս» ակումբի կողմից 46-րդ համարի ներքո։

Ջորդան Քլարկսոն
Jordan Clarkson

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Լեյքերս
Դիրքը Խաղարկող\Հարձակվող պաշտպան
Համար № 46
Ի ծնե տրված անունը Ջորդան Տեյլոր Քլարկսոն
Ծննդյան ամսաթիվ հունիսի 7, 1992 (31 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,91 մ
Քաշ 84 կգ
Դրաֆթի տարի 2014 / ռաունդ` 2 / ընտր.` 46-րդ
Դրաֆթ ակումբ Վաշինգտոն Վիզարդս
Կարիերա սկիզբ 2014 թվական

Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

Լոս Անջելես Լեյքերս (2014֊2018) խմբագրել

2014 թվականի հունիսի 26-ին Քլարկսոնը ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվել է «Վաշինգտոն Վիզարդս» ակումբի կողմից 46-րդ համարի ներքո։ Այդ նույն օրը նա վաճառվել է «Լոս Անջելես Լեյքերսին»[1][2]։ 2014 թվականի հուլիսին Քլարկսոնը «Լեյքերսի» կազմում մասնակցել է 2014թ. ԲԱԱ Ամառային լիգային[3]։ Օգոստոսի 25-ին Ջորդանը ակումբի հետ պայմանագիր է կնքել[4]։ Մրցաշրջանի առաջին մասի ընթացքում նա քիչ էր խաղում «Լեյքերսի» կազմում, և հիմնականում խաղում էր ԲԱԱ զարգացման լիգայի «Լոս Անջելես Դի-ֆենդերս» ակումբում[5]։ Սակայն Ջորդանը առաջին մրցաշրջանի ընթացքում մեկնարկային հնգյակի կազմում անցկացրել է 38 խաղ։ Այդ խաղերի ընթացքում նա միջինը հավաքում էր 15,8 միավոր, 5 փոխանցում և 4,2 անդրադարձ[6]։ 2015 թվականի մարտի 24-ին մրցաշրջանում նա ցուցաբերել է իր լավագույն արդյունքը՝ «Օկլահոմա Սիթի Թանդեր» ակումբի դեմ պարտված խաղում հավաքելով 30 միավոր և կատարելով 7 արդյունավետ փոխանցում[7]։ Ըստ 2014-2015 մրցաշրջանի տվյալների նրան ներառվել են ԲԱԱ ծագող աստղերի առաջին հավաքականի մեջ։ Վերջին 30 տարիների ընթացքում ընդամենը 4 բասկետբոլիստներ են կարողացել մուտք գործել այդ հավաքական, որոնք ընտրվել են դրաֆթի 2-րդ ռաունդում[8]։

2015 թվականի նոյեմբերի 30-ին Քլարկսոնը կրկնեց իր ռեկորդը՝ «Դենվեր Նագեթս»-ի դեմ խաղում հավաքելով 30 միավոր[9]։

ԲԱԱ խմբագրել

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Ամենամյա մրցաշրջան խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2014 Լոս Անջելես Լեյքերս 59 38 25.0 .448 .314 .829 3.2 3.5 .9 .2 11.9
2015 Լոս Անջելես Լեյքերս 79 79 32.3 .433 .347 .804 4.0 2.4 1.1 .1 15.5
2016 Լոս Անջելես Լեյքերս 82 19 29.2 .445 .329 .798 3.0 2.6 1.1 .1 14.7
2017 Լոս Անջելես Լեյքերս 53 2 23.7 .448 .324 .795 3.0 3.3 .7 .1 14.5
2017 Կլիվլենդ Կավալիերս 28 0 22.6 .456 .407 .810 2.1 1.7 .7 .1 12.6
Կարիերա 301 138 27.6 .443 .339 .807 3.2 2.8 .9 .1 14.1

Փլեյ-Օֆ խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2018 Կլիվլենդ Կավալիերս 19 0 15.1 .301 .239 .833 1.7 .7 .4 .2 4.7
Կարիերա 19 0 15.1 .301 .239 .833 1.7 .7 .4 .2 4.7

Քոլեջ խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2010–11 Տուլսա 27 9 24.9 .433 .303 .793 2.1 1.9 .7 .1 11.5
2011–12 Տուլսա 31 31 33.9 .435 .374 .784 3.9 2.5 .9 .5 16.5
2013–14 Միսուրի 35 35 35.1 .448 .281 .831 3.8 3.4 1.1 .2 17.5
Կարիերա 93 75 31.7 .440 .322 .804 3.3 2.7 .9 .3 15.4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lakers Acquire Draft Rights to Jordan Clarkson». NBA.com. 2014 թ․ հունիսի 26. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.(անգլ.)
  2. «Lakers Introduce Jordan Clarkson». NBA.com. 2014 թ․ հուլիսի 7. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.(անգլ.)
  3. «Lakers Announce 2014 Summer League Invitees and Schedule». NBA.com. 2014 թ․ հուլիսի 1. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.(անգլ.)
  4. «Lakers Sign Jordan Clarkson». NBA.com. 2014 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.(անգլ.)
  5. «2014-15 NBA Assignments». NBA.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. Pincus, Eric (2015 թ․ մայիսի 18). «Jordan Clarkson named to NBA all-rookie first team». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին.(անգլ.)
  7. Westbrook scores 27, Thunder win 127-117 over Lakers(անգլ.)
  8. Walentik, Steve (2015 թ․ մայիսի 18). «Clarkson named to NBA All-Rookie first team». Columbia Daily Tribune. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 19-ին.(անգլ.)
  9. Faried leads Nuggets' surge past winless Lakers, 120-109

Արտաքին հղումներ խմբագրել