Վիոտտի (իտալ.՝ Giovanni Battista Viotti) Ջովաննի Բատիստա (մայիսի 12, 1755(1755-05-12)[1][2][3][…], Ֆոնտանեթո Պո, Վերչելլի, Պիեմոնտ, Իտալիա[4][5] - մարտի 3, 1824(1824-03-03)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6][4][5]), իտալացի ջութակահար և կոմպոզիտոր։ 1775 թվականից՝ պալատական երաժիշտ Թուրինում։ 1782-1792 թվականներին ապրել է Փարիզում, 1792 թվականից՝ գլխավորապես Լոնդոնում։ 1819-1822 թվականին Փարիզում ղեկավարել է «Արվեստների թատրոնը» («Grand opera»)։ Վճռական ազդեցություն է գործել ֆրանսիական ջութակի դպրոցի զարգացման վրա։ Ականավոր վիրտուոզ-ջութակահար Վիոտտին հեղինակ է ջութակի երկերի, կամերա-գործիքային անսամբլների։ Գործիքային մենակատար կոնցերտի զարգացման կարևոր փուլ էին նրա ջութակի և նվագախմբի 29 կոնցերտները։ Կոմպոզիտորի հայրենի Վերչելլի քաղաքում անց են կացվում Վիոտտի անվան երաժշտության և պարի ամենամյա միջազգային մրցույթներ (1950 թվականից)։

Ջովաննի Բատիստա Վիոտտի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունGiovanni Battista Viotti
Ի ծնե անունիտալ.՝ Giovanni Battista Viotti
Ծնվել էմայիսի 12, 1755(1755-05-12)[1][2][3][…]
Ֆոնտանեթո Պո, Վերչելլի, Պիեմոնտ, Իտալիա[4][5]
Երկիր Ֆրանսիայի թագավորություն,  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Kingdom of Sardinia
Մահացել էմարտի 3, 1824(1824-03-03)[1][2][3][…] (68 տարեկան)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6][4][5]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, ջութակահար, music interpreter և երաժշտության ուսուցիչ
Գործիքներջութակ և Viotti Stradivarius?
 Giovanni Battista Viotti Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Grove Music OnlineOUP. — ISBN 978-1-56159-263-0
  6. 6,0 6,1 6,2 Виотти Джованни Баттиста // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 460