Ջովան Բատիստա դելլա Չերվա (իտալ.՝ Giovan Battista della Cerva, 1515[1], Նովարա, Պիեմոնտ, Իտալիա - ապրիլի 27, 1580(1580-04-27)[1], Միլան, Միլանի դքսություն), լոմբարդյան դպրոցի իտալական մաներիզմի գեղանկարիչ։

Ջովան Բատիստա դելլա Չերվա
Ծնվել է1515[1]
ԾննդավայրՆովարա, Պիեմոնտ, Իտալիա
Վախճանվել էապրիլի 27, 1580(1580-04-27)[1]
Մահվան վայրՄիլան, Միլանի դքսություն
Մասնագիտություննկարիչ
 Giovan Battista Della Cerva Վիքիպահեստում
Ինքնանկար` (աջից) Գոդենզիո Ֆերրարիի և Բերնարդիո Լանինոյի հետ

Սովորել է Գաուդենցիո Ֆերրբարիի մոտ, ստեղծագործական կարիերայի վերջին փուլում դարձել է նրա աշխատակիցը և գլխավոր օգնականը[2]։ Իր ուսուցչի աշխատանքներում նա կատարել է երկրորդական պլանի մի քանի աշխատանքներ` ֆիգուրներ (Կաննոբիոյի եկեղեցու խորանը և «Գաղտնի երեկոն» Սանտա Մարիա Դելլա Պասիոնե եկեղեցում, Միլան

Աշխատանքների թվում է ամբողջությամբ ինքնուրույն կատարած գործը` «Պոլիպտիխ»ը Սանտա-Մարիյա-դի-Պյացցայի համար` Բուստո Արսիցիոյում, երկու խորաններ միլանական Բրոլոյի բազիլիկ Սուրբ-Նազարո եկեղեցում և որմնանկարներով ձևավորում սուրբ Եկատերինա մատուռին կից նույն եկեղեցում (Բերնանդո Լանինոյի հետ համատեղ)։

Ջովան Բատիստա դելլա Չերվան համագործակցել է նաև Ջովանի Պաոլո Լոմացոյի հետ։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Մադոննան և Սուրբ Հովհաննես զավակը»
  • «Սուրբ Եկատերինա Ալեքսանդրյան»
  • Սուրբ Եկատերինայի օրատորիայի որմնանկարները (1548-1549), Բեռնարդինո Լանինոյի հետ համատեղ, Սան Նազարոյի բազիլիկ եկեղեցի, Միլան
  • «Հիսուս Քրիստոսի Հայտնությունը»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. Rossana Sacchi. «Della Cerva, Giovanni Battista». Dizionario Biografico degli Italiani (իտալերեն).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովան Բատիստա դելլա Չերվա» հոդվածին։