Ջովանի Գաբրիելի (իտալ.՝ Giovanni Gabrieli, 1557[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - օգոստոսի 12, 1612(1612-08-12)[4][5][6], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), իտալացի կոմպոզիտոր և Վերածննդի դարաշրջանի երգեհոնահար։

Ջովանի Գաբրիելի
Բնօրինակ անունիտալ.՝ Giovanni Gabrieli
Ծնվել է1557[1][2][3][…]
Վենետիկ, Վենետիկի հանրապետություն
Երկիր Վենետիկի հանրապետություն
Մահացել էօգոստոսի 12, 1612(1612-08-12)[4][5][6]
Վենետիկ, Վենետիկի հանրապետություն
ԳերեզմանSanto Stefano, Venice
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և երգեհոնահար
Գործիքներերգեհոն
 Giovanni Gabrieli Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գաբրիելին ծնվել է Վենետիկում։ Նա ընտանիքի հինգ երեխաներից մեկն է։ Հայրը եկել է Կարնիայի մարզից և Ջովանիի ծնվելուց անմիջապես առաջ մեկնել է Վենետիկ։ Չնայած Ջովաննիի վաղ կյանքի մասին շատ բան հայտնի չէ, նա հավանաբար սովորել է իր հորեղբոր՝ կոմպոզիտոր Անդրեա Գաբրիելիի մոտ, որը 1560-ականներից մինչև իր մահը՝ 1585թվականը, աշխատել է Սուրբ Մարկոսի տաճարում[7]։

Ջովաննին նաև մեկնել է Մյունխեն, որպեսզի սովորի հայտնի Օրլանդո դե Լասուսի մոտ` դուքս Ալբերտ V-ի արքունիքում։ Ամենայն հավանականությամբ, նա այնտեղ է մնացել մինչև 1579 թվականը։ Լասուսը պետք է դառնար իր երաժշտական ոճի զարգացման հիմնական ազդակներից մեկը[7]։

1584 թվականին նա վերադարձավ Վենետիկ, որտեղ 1585 թվականին դարձավ Սուրբ Մարկոսի տաճարի երգեհոնահար, իսկ հորեղբոր մահից հետո նա զբաղեցրեց նաև գլխավոր կոմպոզիտորի պաշտոնը։ Բացի այդ, նա սկսեց նաև խմբագրել հորեղբոր երաժշտական ստեղծագործությունների մեծ մասը։ Անդրեան, ակնհայտորեն, շատ քիչ հակում ուներ տպագրելու իր սեփական երաժշտությունը, բայց Ջովաննիի կարծիքը դրա վերաբերյալ բավական բարձր էր և նա իր իսկ ժամանակի մեծ մասը տրամադրեց այն խմբագրելու և տպագրելու համար։

Գաբրիելիի կարիերան ավելի մեծ վերելք ապրեց, երբ նա ստացավ երգեհոնահարի պաշտոն Scuola Grande di San Rocco-ում, որը նա պահպանեց իր ողջ կյանքի ընթացքում։ Սան Ռոկոն ամենահեղինակավորն էր վենետիկյան բոլոր հաստատություններից և իր շքեղությամբ զիջում էր միայն Սան Մարկոյին։ Ջովաննիի երաժշտական գործունեության վառ նկարագրությունը պահպանվում է անգլիացի գրող Թոմաս Կորյատի ճանապարհորդական հուշերում։ Նրա երաժշտության մեծ մասը գրված էր հատուկ Սան Ռոկոյի համար[8], չնայած նա հավանաբար էլ ավելի շատ ստեղծագործեց Սան Մարկոյի համար։

Գաբրիելիի աշխատանքները նրան դարձնում էին Եվրոպայի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկը։ Նորարարությունները, որն սկսվեց նրա ազդեցիկ «Սակրայի սիմֆոնիա» հատորով (1597), այնպիսին էր, որ կոմպոզիտորներ՝ ամբողջ Եվրոպայից, հատկապես Գերմանիայից, գալիս էին Վենետիկ՝ ուսանելու։ Ակնհայտ է, որ նա նաև իր նոր աշակերտներին հանձնարարեց ուսումնասիրել Իտալիայում գրված մադրիգալները, այնպես որ նրանք ոչ միայն հետ բերեցին վենետիկյան մեծ պոլիխորալական ոճը իրենց հայրենիք, այլ նաև մանդրիգալի ոճը։ Հենրիխ Շյուցը և մյուսները օգնեցին բարոկկոյի վաղ շրջանի երաժշտությունը հասցնել հյուսիս՝ Գերմանիա, որը վճռականորեն ազդեց հետագա երաժշտության պատմության վրա։ Հենց այս արմատների վրա են հիմնված գերմանական բարոկկոյի գագաթնակետի՝ Բախի ստեղծագործությունները։

Գաբրիելիի առողջական վիճակը սկսեց վատթարանալ 1606 թվականից հետո, այդ ժամանակ նա թողեց եկեղեցու ղեկավարությունը՝ այլևս չկարողանալով կատարել իր պարտականությունները։ Նա մահացավ 1612 թվականին Վենետիկում՝ երիկամի քարի բարդություններից։

Երաժշտությունը և ոճը խմբագրել

 
Ջովաննի Գաբրիելի - Կանցոնա

Չնայած Գաբրիելին ստեղծագործում էր ժամանակին բնորոշ շատ ոճերում, նա նախընտրում էր հոգևոր երգերն ու գործիքային երաժշտությունը։ Նրա ամբողջ աշխարհիկ վոկալ երաժշտությունը պատկանում են իր կարիերայի համեմատաբար վաղ շրջանին։ Նա երբեք չի գրել ավելի թեթև ոճերում, ինչպիսիք են պարերը, իսկ ավելի ուշ ամբողջությամբ կենտրոնացավ հոգևոր վոկալ և գործիքային երաժշտության վրա[9]։ Նրան վերագրվող նորարությունների շարքում, և չնայած նա միշտ չէ, որ առաջինն էր օգտագործում դրանք, մեծ կարևորություն ունի դինամիկան, որը պետք է լիներ բարոկկո կոնցերտի հիմքը, և որը արագորեն տարածվեց դեպի հյուսիսային Եվրոպա՝ ինչպես Վենետիկ այցելուների զեկույցներով, այնպես էլ Գաբրիելիի ուսանողների կողմից, ովքեր էին Հանս Լեոն Հասլերը և Հենրիխ Շյուցը[10][11]։

Ինչպես մյուս կոմպոզիտորները, նա նույնպես օգտագործեց Սան Մարկոյի եկեղեցու անսովոր դասավորությունը՝ իր երկու երգչախմբային վերնահարկերով՝ միմյանց դիմաց, տպավորիչ տարածական էֆեկտներ ստեղծելու համար։ Նրա երաժշտական ստեղծագործությունների մեծ մասը գրված է այնպես, որ մի կողմում նախ երգչախումբ կամ նվագախումբ լսվի, իսկ մյուս կողմում հնչի պատասխանը։ Հաճախ եկեղեցու կենտրոնի բեմում գտնվում էր մի երրորդ խումբ[12]։ Այստեղ մեծ ուշադրության է արժանի հստակ ու ճիշտ գործիքավորումը։ Եկեղեցում ակուստիկան այնպիսին էր, որ գործիքները կատարյալ պարզությամբ լսվում էին հեռավոր կետերում։ Այսպիսով, գործիքավորումը, որը տարօրինակ է թվում թղթի վրա, օրինակ՝ մեկ լարային գործիքը, որը դրված է փողային գործիքների մեծ խմբի դեմ, կարող է Սան Մարկոյում հնչել կատարյալ հավասարակշռությամբ։

Գաբրիելիի առաջին ստեղծագործությունները հրատարակվել են հորեղբոր՝ Անդրեայի ստեղծագործությունների կողքին, իր «Համերգներ» հատորում (1587)։ Այս ստեղծագործություններում զգացվում է հորեղբոր ոճի մեծ ազդեցությունը երկխոսության և արձագանքման էֆեկտների օգտագործման գործում[13]։ Կան ցածր և բարձր երգչախմբեր, և դրանց բարձրության տարբերությունը երևում է գործիքային նվագակցությամբ։ Ջովաննիի 1597թվականի Sacrae Symphonia-ում տպագրված մոտետները կարծես հեռանում են այս տեխնիկայից՝ հասնելով մի մոդելի, որի երաժշտական նյութը զարգանում է երգչախմբում։ Որոշ մոտետների մեջ, ինչպիսիք են Omnes Gentes-ը, գործիքային կազմը երաժշտական նյութի բաղկացուցիչ մասն է կազմում[13]։

1605թվականից հետո Գաբրիելիի ստեղծագործությունները շատ ավելի հոմոֆոնիկ ոճով էին։ Նա գրեց գործիքային ստեղծագործություններ (սիմֆոնիա), մենակատար գործիքների համար ստեղծագործություններ, մոտետներ, որոնց մեջ կա սերտ երկխոսություն երգչախմբերի և մենակատարների միջև։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկում՝ «Ecclesiis»-ում, օգտագործվել է գործիքային կազմի և երգչախմբի 4առանձին խմբեր, որոնք հնչում են երգեհոնի և continuo-ի շարունակական նվագակցությամբ։

Canzon բառը խմբագրել

Իտալական canzon տերմինը (canzoni-հոգնակի), ինչպես օգտագործել են Գաբրիելին և այլք, բխում է ֆրանսիական «շանսոն» բառից, և Գաբրիելիի ժամանակից անմիջապես հետո այն ամբողջությամբ ներգրավվում է իտալերենի մեջ canzona ձևով (canzone-հոգնակի)։ Անգլերենում օգտագործվում է իտալական երկրորդ ձևը՝ canzone:

Ստեղծագործություն խմբագրել

Հոգևոր երաժշտություն.

  • 93 մոտետ
  • պիեսներ Simphoniae sacrae ժողովածուից
  • 7 մագնիֆիկատ

Աշխարհիկ երաժշտություն.

  • 30 մագնիֆիկատ

Գործիքային երաժշտություն.

  • 50 անսամբլ կանցոն և սոնատ
  • 60 ռիչերկարներ, կանցոն, տոկկատ երգեհոնի համար

Concerti (1587) խմբագրել

«Concerti di Andrea, et di Giovanni Gabrieli, organisti della Serenissima Signori di Venetia». 77 ստեղծագործությունների հավաքածու, որոնց մեծ մասը Ջովաննիի հորեղբորը՝ Անդրեա Գաբրիելիի գործերն են, բայց պարունակում է նաև կրտսեր Գաբրիելիի մոտետներից մի քանիսը`

  • 9.) Inclina Domine aurem a 6
  • 19.) Ego dixi Domine a 7
  • 33.) O magnum mysterium a 8
  • 37.) Deus meus ad te de luce a 10
  • 40.) Angelus ad pastores ait a 12
  • 77.) Sacri di Giove augei a 12

Sacrae Symphoniae (1597) խմբագրել

Հավաքածու, որի մեջ ներառված է 45 մոտետ 6, 7, 8, 10, 12, 14, 15 կամ 16 ձայների համար,14 կանցոնա 8, 10, 12 կամ 15 երաժշտական տողերի համար և երկու սոնատ երաժշտական 8 և 12տողերի համար։

  1. Motet “Cantate Domino” a 6, Ch. 6
  2. Exaudi Domine, justitiam meam, Ch.7
  3. Motet “Beata es virgo Maria” a 6, Ch. 8
  4. Motet “Miserere mei Deus” (Psalm 51) a 6, Ch. 9
  5. O quam suavis est, Domine, Ch.10
  6. Benedixisti Domine terram tuam, Ch.11
  7. Motet “Exaudi Deus orationem meam” (Psalm 55) a 7, Ch. 12
  8. Motet “Sancta Maria succurre miseris” a 7, Ch. 13
  9. O Domine Jesu Christe, Ch.14
  10. Domine exaudi orationem meam, Ch.15
  11. Jubilate Deo, omnis terr, Ch.16
  12. Misericordias Domin, Ch.17
  13. Beati immaculati, Ch.18
  14. Laudate nomen Domini, Ch.19
  15. Jam non dicam vos servos, Ch.20
  16. Beati omnes, Ch.21
  17. Domine, Dominus noster, Ch.22
  18. Angelus Domini descendit, Ch.23
  19. Motet “O Jesu mi dulcissime” a 8, Ch. 24
  20. Motet “Sancta et immaculata virginitas” a 8, Ch. 25
  21. Diligam te, Domine, Ch.26
  22. Exultate justi in Domino, Ch.27
  23. Hoc tegitur, Ch.28
  24. Ego sum qui sum, Ch.29
  25. In te Domine speravi, Ch.30
  26. Jubilemus singuli, Ch.31
  27. Magnificat, Ch.32
  28. Canzon per sonar primi toni a 8, Ch.170
  29. Canzon per sonar septimi toni a 8, Ch.171
  30. Canzon per sonar septimi toni a 8, Ch.172
  31. Canzon per sonar noni toni a 8, Ch.173
  32. Canzon per sonar duodecimi toni a 8, Ch.174
  33. Sonata pian e forte, Ch.175
  34. Benedicam Dominum, Ch.33
  35. Domine exaudi orationem meam, Ch.34
  36. Motet “Maria virgo” a 10, Ch. 35
  37. Motet “Deus qui beatum Marcum” a 10, Ch. 36
  38. Surrexit Pastor bonus, Ch.37
  39. Judica me, Domine, Ch.38
  40. Quis est iste qui venit, Ch.39
  41. Motet “Hodie Christus natus est” a 10, Ch. 40
  42. Canzon per sonar primi toni a 10, Ch.176
  43. Canzon per sonar duodecimi toni a 10, Ch.177
  44. Canzon per sonar duodecimi toni a 10, Ch.178
  45. Canzon per sonar duodecimi toni a 10, Ch.179
  46. Canzon in echo duodecimi toni à 10, Ch.180
  47. Canzon sudetta accommodata per concertar con l’Organo a 10, Ch.181
  48. Plaudite, psallite, jubilate Deo omnis terra, Ch.41
  49. Virtute magna, Ch.42
  50. Kyrie (primus), Ch.43
  51. Christe, Ch.44
  52. Kyrie (tertius), Ch.45 (Ch.43–45 are a single composition)
  53. Gloria, Ch.46
  54. Sanctus, Ch.47
  55. Magnificat, Ch.48
  56. Regina cœli, lætare, Ch.49
  57. Canzon per sonar septimi & octavi toni a 12, Ch.182
  58. Canzon per sonar noni toni a 12, Ch.183
  59. Sonata octavi toni a 12, Ch.184
  60. Nunc dimittis, Ch.50
  61. Jubilate Deo, omnis terra, Ch.51
  62. Canzon quarti toni a 15, Ch.185
  63. Omnes gentes plaudite manibus, Ch.52

Canzoni per sonare (1608) խմբագրել

Հավաքածու, որն իր մեջ ներառում է Գաբրիելիի, Ջիրոլամո Ֆրեսկոբալդիի և այլոց 36 կարճ գործերը։ Ցիկլի առաջին 4, ինչպես նաև 27-րդ և 28-րդ համարները պատկանում են Գաբրիելիի գրչին[14][15]։

  • Canzon (I) a 4 “La spiritata,” Ch. 186
  • Canzon (II) a 4, Ch. 187
  • Canzon (III) a 4, Ch. 188
  • Canzon (IV) a 4, Ch. 189
  • Canzon (XXVII) a 8 “Fa sol la re,” Ch. 190
  • Canzon (XXVIII) a 8 “Sol sol la sol fa mi,” Ch. 191

Canzoni e Sonate (written nlt. 1612, publ. 1615) խմբագրել

16 կանցոնի և 5 սոնատների հավաքածու։ Հրատարակվել է 1615 թվականին՝ հետմահու։

  1. Canzon prima (item I) a 5, Ch. 195
  2. Canzon (II) a 6, Ch. 196
  3. Canzon (III) a 6, Ch. 197
  4. Canzon (IV) a 6, Ch. 198
  5. Canzon (V) a 7, Ch. 199
  6. Canzon (VI) a 7, Ch. 200
  7. Canzon (VII) a 7, Ch. 201
  8. Canzon (VIII) a 8, Ch. 202
  9. Canzon (IX)† a 8
  10. Canzon (X)† a 8
  11. Canzon (XI)† a 8
  12. Canzon (XII) a 8, Ch. 205
  13. Sonata (item XIII) a 8, Ch. 206
  14. Canzon (item XIV) a 10, Ch. 207
  15. Canzon (XV) a 10, Ch. 208
  16. Canzon (XVI) a 12, Ch. 209
  17. Canzon (XVII) a 12, Ch. 210
  18. Sonata (item XVIII) a 14, Ch. 211
  19. Sonata (XIX) a 15, Ch. 212
  20. Sonata (XX) a 22, Ch. 213
  21. Sonata (XXI) per tre violini e basso (a 4), Ch. 214

Sacrae Symphoniae II (written nlt. 1612, publ. 1615) խմբագրել

Sacrae symphoniae Liber secundus. Լույս է տեսել 1612 թվականին՝ հետմահու։

  1. Exultavit cor meum
  2. Congratulamini mihi
  3. Ego dixi Domine
  4. Sancta et immaculata
  5. O Jesu mi dulcissime
  6. Hodie completi sunt
  7. O quam suavis
  8. Deus in nomine tuo
  9. Attendite popule meus
  10. Cantate Domino
  11. Benedictus es Dominus
  12. Litania Beatae Mariae Virginis
  13. Deus Deus meus
  14. Vox Domini
  15. Iubilate Deo
  16. Motet “Surrexit Christus” a 11, Ch. 66
  17. Exaudi Deus
  18. O gloriosa virgo
  19. Misericordia tua Domine
  20. Suscipe clementissime Deus
  21. Kyrie
  22. Sanctus
  23. Magnificat 12 vocum
  24. Confitebor tibi Domine
  25. Motet “Quem vidistis pastores” a 14
  26. Motet “In ecclesiis” a 14
  27. Magnificat 14 vocum
  28. Salvator noster
  29. O quam gloriosa
  30. Exaudi me Domine
  31. Magnificat 17 vocum
  32. Buccinate

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Swartz A. Open Library — 2007.
  2. 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 opac.vatlib.it
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 Երաժշտություն (ֆր.)
  7. 7,0 7,1 Bryant, Grove online
  8. Knighton, Tess (1997). «G.Gabrieli Music for San Rocco (record review)». Gramophone.
  9. Selfridge-Field, p. 81
  10. Grout, pp. 289–291
  11. Selfridge-Field, p. 81, p. 99
  12. Ongaro et al., Venice, Grove online
  13. 13,0 13,1 Arnold, Grove (1980)
  14. «Canzoni per sonare con ogni sorte di stromenti». Alessandro Raverii. 2018 թ․ հունիսի 6 – via Google Books.
  15. «Canzoni per sonare con ogni sorte di stromenti (Raverii, Alessandro) - IMSLP/Petrucci Music Library: Free Public Domain Sheet Music». imslp.org.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 634