Ջոս (անգլ.՝ Jos), 19-րդ խոշորագույն քաղաքը Նիգերիայի հանրապետությունում։ Գտնվում է Ջոս հարթավայրի բարձրադիր մասում՝ այսպես կոչված Կենտրոնական Նիգերիայում՝ երկրի գրեթե սրտում։ Նաև Նիգերիայի Պլատո նահանգի վարչական կենտրոնն է հանդիսանում։

Քաղաք
Ջոս
ԵրկիրՆիգերիա Նիգերիա
ԲԾՄ1217 մետր
Բնակչություն622 802 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1
Ջոս (Նիգերիա)##
Ջոս (Նիգերիա)

Պատմություն խմբագրել

Դեռ բրիտանական գաղութային կառավարման տարիներին Ջոսը դարձավ գունավոր մետաղների արդյունահանման կարևոր կենտրոն (անագ և այլն)։ Չինաստանում և այլ զարգացող երկրներում մետաղների աճող պահանջարկը հանգեցրել է վերջին երկու տասնամյակների ընթացքում տարածաշրջանում հանքարդյունաբերության վերածնմանը, ինչը հանգեցրել է երկրի շատ այլ տարածաշրջաններից միգրանտների ներհոսքին։ Տարածաշրջանի բնիկ ժողովուրդները՝ տիվ, ֆուլբե և ջունկուն ցեղերը, այժմ լրացնում են հաուսա, յորուբա, իգբո և ուրիշ ցեղերին։ Բնակչության աճի բարձր տեմպերի (տարեկան 3-4 տոկոս) և բնակություն հաստատած քրիստոնյաների և կիսաքոչվոր մուսուլմանների միջև կրոնական հակասությունների պատճառով քաղաքում շատ լարված է ազգամիջյան իրադրությունը[1]։ Վերջին տարիներին (2001, 2008 և 2010) տեղի են ունեցել արյունալի կրոնական բախումներ քրիստոնյաների և մուսուլմանների միջև։

Ահաբեկչություն խմբագրել

Ջոսը գտնվում է երկրի քրիստոնեական և իսլամական մասերի միջև, այդ իսկ պատճառով այնտեղ հաճախ ահաբեկչություններ են տեղի ունենում։

  • 2010 թվականի դեկտեմբերի 26-ին Ջոսում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որի հետևանքով զոհվել է 38 մարդ, ևս 74-ը վիրավորվել են։ Պայթյունները տեղի են ունեցել երկու քրիստոնեական եկեղեցիներում, հարձակման օբյեկտ են դարձել ուխտավոր քրիստոնյաները[2]։
  • 2014 թվականի մայիսի 20-ին Ջոսում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով ավելի քան 160 մարդ Է զոհվել, վիրավորվել է ավելի քան 50 մարդ[3]։

Ժողովրդագրություն խմբագրել

Քաղաքի բնակչությունը ըստ տարիների[4]։

1991 2010
510 300 622 802

Կլիմա խմբագրել

Ջոսի կլիման
Ցուցանիշ Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Տարի
Միջին առավելագույն, °C 28 30 32 31 29 27 25 24 27 29 29 28 28,3
Միջին ջերմաստիճան, °C 20,7 22,5 24,4 24,2 23,1 21,8 20,4 20,1 21,1 22 21,8 20,7 22,6
Միջին նվազագույն, °C 14 16 18 19 18 18 17 17 17 17 16 14 16,9
Տեղումների քանակ, մմ 0 4 16 91 158 197 303 287 201 58 1 1 1327
Աղբյուր Ջոսի կլիման Արխիվացված 2020-11-30 Wayback Machine Նիգերիա-Ջոս։ Կլիման, եղանակը, ջերմաստիճանը

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Կրոնական հակամարտություն Նիգերիայում

Իգբո լեզու

Ծանոթագրություն խմբագրել

  1. BBC News — Nigeria ethnic violence 'leaves hundreds dead'
  2. «Breaking News, World News and Video from Al Jazeera». www.aljazeera.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  3. Նիգերիայի ահաբեկչությունների շարք Արխիվացված 2014-05-23 Wayback Machine(ռուս.) rbctv.rbc.ru կայքում, 21 մայիսի, 2014
  4. «Ջոս» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոս» հոդվածին։