Ջոշուա Ռայան (Ջոշ) Հաթչերսոն (անգլ.՝ Joshua Ryan «Josh» Hutcherson, հոկտեմբերի 12, 1992(1992-10-12)[1], Յունիոն, Կենտուկի), կինոյի և հեռուստատեսության ամերիկյան դերասան։ Նա սկսել է աշխատել 2000-ական թվականների սկզբներին՝ հայտնվելով մի քանի ոչ նշանակալի կինոյի և հեռուստատեսային դերերում։ Մեծ ճանաչում ձեռք բերեց՝ հանդես գալով «Փոքրիկ Մանհեթեն» (2005), «Զատուրա. Տիեզերական արկածներ» (2006) ֆիլմերի, «Հոգեբուժարան անիվների վրա» (2005) կատակերգության գլխավոր դերերում. 2007 թվականին նկարահանվեց «Հրշեջ շուն» ընտանեկան արկածային ֆիլմում և «Կամուրջ դեպի Տերաբիթիա»-ի էկրանավորման մեջ, «Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոն» և «Մի վամպիրի պատմություն» ֆիլմերում։ 2008 թվականի մարտի 30-ին որպես երիտասարդ դերասան ստացավ «Young Artist Award» մրցանակը։ Հաթչերսոնը ներկայացված էր նաև դեռահասների շրջանում մեծ ճանաչում ունեցող «MTV Cribs» շոուում։ Նրա դերերի շարքում են Ռոբերտի դերը «Կարմիր արշալույս» և Փիթ Մալերքի դերը «Սոված խաղեր» ֆիլմերում։

Ջոշ Հաթչերսոն
անգլ.՝ Josh Hutcherson
Ծնվել էհոկտեմբերի 12, 1992(1992-10-12)[1] (31 տարեկան)
ԾննդավայրՅունիոն, Կենտուկի
ԿրթությունLaurel Springs School?, Ryle High School? և Օբերնի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Համատեղ ապրող(ներ)Claudia Traisac?
Պարգևներ և մրցանակներ
joshhutcherson.com

2016 թվականին սկսվում են «Մարդն ապագայից» ֆիլմի նկարահանումները, որտեղ Ջոշը մարմնավորել է գլխավոր հերոսին։ 2017 թվականին կսկսվեն «Դավաճանություն սկսնակների համար» Բեն Քինգսլիի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումները։ Այս ֆիլմում նույնպես Ջոշը կմարմնավորի գլխավոր հերոսին։

2016 թվականի մարտի 16-ին դուրս եկավ DJ Snake-ի Middle տեսահոլովակը, որտեղ դերասանուհի Կիրսի Կլեմոնսի հետ նկարահանվել է նաև Ջոշը։

Անձնական կյանք խմբագրել

Ջոշ Հաթչերսոնը հանդիպում էր «Ճանապարհորդություն 2:Խորհրդավոր կղզի» ֆիլմի խաղընկերուհի Վանեսսա Հադջենսի հետ[2]։ 2013 թվականին՝ «Կորուսյալ դրախտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ սկսեց հանդիպել ֆիլմի խաղընկերուհի Կլաուդիա Թրեսակի հետ[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «Josh Hutcherson And Vanessa Hudgens: Most Awkward Interview Ever?». The Huffington Post. 2012 թ․ հունվարի 18. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
  3. «Josh Hutcherson Dating Claudia Traisac: See the Costars Kiss!». Us Weekly. 2013 թ․ հունիսի 25. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. Walker, Ashley Edwards (2013 թ․ հոկտեմբերի 2). «Get To Know 'The Hunger Games Josh Hutcherson (He's A Genuinely Nice Guy, Promise!)». Huffington Post. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել