Ջոշուա Դալլաս

ամերիկացի դերասան

Ջոշուա Փոլ Դալլաս[1] (անգլ.՝ Joshua Paul Dallas, դեկտեմբերի 18, 1978(1978-12-18), Լուիսվիլ, Կենտուկի), ամերիկացի կինո և հեռուստադերասան, որը խաղացել է Ֆանդրալի դերը Թոր ֆիլմում։ Հայտնի է նաև գեղեցիկ արքայազնի՝ Դևիդ Նոլանի դերով ABC հեռուստաալիքի «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալում։

Ջոշուա Դալլաս
Դալլասը 2014 թվականի հուլիսի 26-ի San Diego Comic-Con International-ին
Ծնվել էդեկտեմբերի 18, 1978(1978-12-18) (45 տարեկան)
ԾննդավայրԼուիսվիլ, Կենտուկի
ԿրթությունMountview թատերական արվեստի ակադեմիա և Նյու Ալբանիի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան
Ամուսին(ներ)Ջինիֆեր Գուդվին
IMDbID 2796047
ԿինոՊոիսկID 1476434

Կենսագրություն խմբագրել

1993 թվականին Ջոշն ավարտում է Ինդիանա նահանգի Նյու Ալբանիի բարձրագույն դպրոցը, որտեղ Դևիդ Լոնգեսթի ղեկավարությամբ սովորում է թատերական արվեստ։ 16 տարեկանում Սառա Էքսլիի անվան կրթաթոշակ է ստանում, որի շնորհիվ թատերական արվեստ է սովորում Լոնդոնի Մոնտվյու կոնսերվատորիայում։

Անձնական կյանք խմբագրել

2003 թվականին, երբ Ջոշը Մեծ Բրիտանիա է ժամանում թատերական արվեստ սովորելու, ծանոթանում է դերասանուհի Լարա Փուլվերի հետ։ Զույգն ամուսնանում է 2007 թվականին, սակայն 2011 թվականին ամուսնալուծվում է[2]։

2011 թվականի աշնանը, Ջոշի խոսքերով, «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալի իր գործընկերուհու՝ Ջենիֆեր Գուդվինի հետ սիրավեպ է սկսվում, որն արդյունքում ավելի ամուր հարաբերությունների է վերածվում[3]։ 2013 թվականի հոկտեմբերին զույգը նշանվում է[4], իսկ 2014 թվականի ապրիլի 12-ին՝ ամուսնանում[5]։ Ամուսինները 2 որդի ունեն՝ Օլիվեր Ֆինլի Դալլասը (ծն․ մայիսի 29, 2014) և Հյուգո Ուիլսոն Դալլասը (ծն․ հունիսի 1, 2016)[6][7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 ս Ultimate Force -
2008 ֆ 80 րոպե 80 Minutes Ֆլոյդ
2008 ս Դոկտոր Ով Doctor Who արձան գրադարանում
2009 ֆ Բռնցաքամարտիկը The Boxer Բեն
2009 ֆ Վայրէջք 2 The Descent: Part 2 Գրեգ
2009 հֆ Լեհման եղբայրների վերջին օրերը The Last Days of Lehman Brothers Էյս
2010 ս Փող Money Սպանկ Դևիս
2010 ֆ Ուրվականի մեքենան Ghost Machine Բրեգ, ձայն
2010 ս Հավայի 5-0 Hawaii Five-О Բեն Բաս
2011 ս C.S.I.: Հանցանքի վայր CSI: Crime Scene Investigation Քիփ Վուդման
2011 ֆ Թոր Thor Ֆանդրալ
2011 հֆ Հինգ Five Հենրի
2011֊2017 ս Մի անգամ հեքիաթում Once Upon a Time գեղեցիկ արքայազն/Դևիդ Նոլան
2012 ֆ Կարմիր պոչեր Red Tails Ռայան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Joshua Dallas». AllMovie / Rovi via The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  2. Jones, Alice (2013 թ․ ապրիլի 20). «The naked truth about Lara Pulver». The Independent. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. Johnson, Zach. «Ginnifer Goodwin and Josh Dallas make red carpet debut as a couple». usmagazine.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 14-ին.
  4. Jordan, Julie (2013 թ․ հոկտեմբերի 11). «Ginnifer Goodwin Engaged to Josh Dallas». People. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. Michaud, Sarah (2014 թ․ ապրիլի 13). «Ginnifer Goodwin Marries Josh Dallas». People. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
  6. Jordan, Julie (2014 թ․ մայիսի 30). «Ginnifer Goodwin and Josh Dallas Are Parents of Baby Boy». People. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
  7. «Once Upon a Time's Ginnifer Goodwin and Josh Dallas Welcome Baby No. 2». ENews. 2016 թ․ հունիսի 8.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոշուա Դալլաս» հոդվածին։