Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալասում

«Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալասում» (անգլ.՝ JFK), ռեժիսոր Օլիվեր Սթոունի մասամբ սև-սպիտակ ֆիլմը, ԱՄՆ-ում էկրաններին է հայտնվել 1991 թվականի դեկտեմբերի 20-ին։ Սցենարը գրվել է Ջիմ Գարիսոնի «Մարդասպանների հետքերով» (On the Trail of the Assassins by Jim Garrison) և Ջիմ Մարսի «Հրաշալի կրակ. դավադրություն, որը սպանեց Քենեդիին»(Crossfire: The Plot That Killed Kennedy by Jim Marrs) գրքերի հիման վրա։ Ֆիլմը արժանացել է «Օսկարի» ութ անվանակարգի (այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» կատեգորիան), հաղթել է դրանցից երկուսում՝ օպերատորի լավագույն աշխատանք և լավագույն մոնտաժ։

Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալասում
անգլ.՝ JFK
Երկիր ԱՄՆ
 Ֆրանսիա
Ժանրպատմական ֆիլմ, դրամա, գրքերի էկրանավորում, քրեական ֆիլմ, միստիկ ֆիլմ, կենսագրական ֆիլմ, քաղաքական թրիլեր և դետեկտիվ
ԹեմաՋոն Քենեդու սպանություն
ՀիմքOn the Trail of the Assassins?
Թվականդեկտեմբերի 20, 1991[1], հունվարի 23, 1992[2], դեկտեմբերի 20, 1991, հունվարի 29, 1992 և 1991
Լեզուանգլերեն
ՌեժիսորՕլիվեր Սթոուն
ՊրոդյուսերՕլիվեր Սթոուն, Արնոն Միլչեն և Ա․ Քիթման Հո[1]
Սցենարի հեղինակJim Marrs?, Jim Garrison? և Օլիվեր Սթոուն
ԴերակատարներՔևին Քոսթներ, Ջո Պեշի, Գարի Օլդմեն, Թոմի Լի Ջոնս, Սիսի Սփեյսեք, Լորի Մեթքալֆ, Մայքլ Ռուքեր, Ջեյ Օ․ Սենդերս, Քևին Բեյքոն, Էդ Ասներ, Ջեք Լեմոն, Բրայան Դոյլ Մյուրեյ, Ուայնե Նայթ, Փրուիթ Թեյլոր Վինս, Դոնալդ Սաթերլենդ, Սալլի Քիրքլենդ, Ուոլթեր Մատաու, Ջոն Քենդի, Բիաթա Փոզնիաք, Վինսենթ դ'Օնոֆրիո, Բոբ Գանթոն, Դեյլ Դայ, Edwin Neal?, Ֆրենկ Ուեյլի, Ջոն Լարոկետ, Լոլիտա Դավիդովիչ, Մարտին Շին, Պետեր Մալոնի, Ռոն Ռիֆկին, Շոն Ստոուն, Թոմաս Միլիան, Թոնի Պլանա, Գարի Գրաբս, John S. Davies?, James N. Harrell?, Jo Anderson?, Marco Perella?, Դերիլ Քոքս, Jim Garrison?, Wayne Tippit?, Դեյլ Դայ, Jerry Douglas?, Duane Grey?, George R. Robertson?, John Finnegan?, Richard Rutowski?[3], Ժակլին Քենեդի[3], Լեոնիդ Բրեժնև[3], Rika Dialina?[3], Gail Cronauer?[3], Willem Oltmans? և Ellen McElduff?
ՕպերատորՌոբերտ Ռիչարդսոն
ԵրաժշտությունՋոն Ուիլյամս
ՄոնտաժՋո Հաթշինգ և Պիետրո Սկալիա[1]
Պատմվածքի վայրՕռլեան շրջան, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան և Դալաս
Նկարահանման վայրՕռլեան շրջան
ԿինոընկերությունRegency Enterprises, StudioCanal և Warner Bros.
Տևողություն189 րոպե
Շահույթ205 405 498 $[4]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմը սկսում է 1961 թվականին պաշտոնից հեռացած ԱՄՆ-ի նախագահ Դուայթ Էյզենհաուերի ելույթի հատվածով, որում նա զգուշացնում էր ռազմա-արդյունաբերական համալիրի՝ երկրի կյանքի վրա ազդեցության բարձրացման մասին և շարունակում՝ Ջոն Քենեդիի գործունեության նկարագրությամբ, որը ըստ Սթոունի հանգեցրեց վերջինիս սպանությանը։ Ելույթը ավարտվում է 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալասում Քենեդիի սպանության տեսարանի վերականգնմամբ։

Պատմությունը անցնում է Ջիմ Գարիսոնին՝ Նոր Օռլեանի շրջանային դատախազին, որը տեղեկանում է սպանության մասին, այնուհետև տեղեկություն է ստանում Դալասի իրադարձությունների և Նոր Օռլեանի որոշ մարդկանց հնարավոր կապի մասին։ Ցանկանալով օգնել կառավարական հետաքննությանը Գաիսոնը և նրա թիմը սկսում են մշակել ստացած տեղեկությունը, նույնիսկ ձերբակալում են հանձագործության հնարավոր մասնակիցների, այդ թվում՝ Դևիդ Ֆերին և հանձնում ՀԴԲ-ին։ Սակայն ՖԴԲ-ն շուտով հրապարակայնորեն հերքում է մեղադրյալների կապը Քենեդիի սպանության հետ։ Երբ նախահագի սպանության մեջ պաշտոնապես մեղադրվող Լի Հարվին (Գարի Օլդմեն) սպանվում է Ջեկ Ռուբիի կրակոցից, Գարիսոնը փակում է իր հետաքննությունը, բայց ամբողջ պատմությունը նրան կասկածելի է թվում։

1967 թվականին, երեք տարի անց Գարիսոնը ծանոթանալով Վարենի հանձնախմբի հաշվետվության հետ վերսկսում է հետաքննությունը։ Կարդալով հանձնախմբի հաշվետվությունը հետաքննության մեջ շատ սխալների է հանդիպում։

Շուտով, հետաքննությունը սկսելուց հետո ոմն բարձրաստիճան զինվորական պաշտոնյա, ով իրեն կոչում էր Միստեր Իքս(Դոնալդ Սազերլենդ), Գարիսոնին գաղտնի հանդիպում է նշանակում Վաշինգտոնում։ Միստեր Իքսը պատմում է դավադրության մասին, որտեղ ներքաշված են ԿՀՎ-ի, Գաղտնի ծառայության, ՀԴԲ-ի բարձրաստիճան աշխատակիցներ, մաֆիայի ներկայացուցիչներ, ՌԱՀ-ի գործադարձուներ և Քենեդիի օրոք փոխ-նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնը։ Դավադրությունը նպատակ ուներ Քենեդիին սպանել, իսկ հետագայում վերացնել հետքերը։ Միստեր Իքսը բացատրում է Գարիսոնին, որ Քենեդին սպանվել էր ԱՄՆ-ն ռազմական կոնֆլիկտից հանելու և ԿՀՎ-ն թուլացնելու ցանկության պատճառով։

Միստեր Իքսի Նոր Զելանդիայում գտնվելու ժամանակ տարօրինակ փոփոխություններ կատարվեցին Քենեդիի անվտանգության կազմակերպման մեջ, որի համար նա պատասխանատու էր։ Քենեդիի Դալաս կատարած այցից առաջ չեղյալ էին հայտարարվել նման դեպքերում ստանդարդ ընթացակարգերը։ Միջոցառումները չեղյալ էին հայտարարվել, չնայած խմբի հրամանատարի բողոքներին։ Ըստ Միստեր Իքսի այս փաստերը վկայում են դավադրության կազմակերպման մասին։

Միստեր Իքսը կոչ է անում Գարիսոնին «շարունակել փորել» և սկսել Նոր Օռլեանցի միջազգային գործարար Քլեյ Շոուի հետապնդումը, ով նույնպես դավադրության մասնակից էր։

Քլեյ Շոուի դեմ դատական գործընթացի մոտենալուն հետ Գարիսոնի որոշ աշխատակիցներ կասկածում են նրա գործողությունների մեջ և հեռանում են քննիչների թիմից։ Գարիսոնի կինը մեղադրում է նրան, այն բանում, որ հետաննությունը ամբողջությամբ գրավել է նրան, և հեռացրել ընտանիքից։ Բացի այդ ԶԼՄ-ները արշավ են սկսում ընդեմ Գարիսոնի և նրա թիմի, քննադատելով նրան, նրա աշխատանքի մեթոդները, և հետաննության վրա ծախսած ավելորդ միջոցները։ Որոշ առանցքային վկաներ վախեցած են, և հրաժարվում են հանդես գալ դատարանում, մնացածները, այդ թվում Դևիդ Փերին, մահանում են կասկածելի հանգամանքներում։

1969 թվականի մարտին երդվյալ ատենակալների դատարանը քննարկման վրա գրեթե մեկ ժամ ծախսելուց հետո ամբողջությամբ արդարացնում են Քլեյ Շոուին։ Ֆիլմում ցուցադրվում է, որ ատենակալները հավատում են դավադրության առկայությանը, սակայն չեն տեսնում դրան՝ Քլեյ Շոուի մասնակցության ապացույցը։

Դերերում խմբագրել

  • Քևին Քոսթեր — շրջանային դատախազ Ջիմ Գարիսոն [
  • Սիսի Սպեյսեք — Լիզ Գարիսոն
  • Մայքլ Ռուկե —Բիլ Բրուսարդ
  • Թոմի Լի Ջոնս—Քլեյ Շոու
  • Ջո Պեշի—Դեվիդ Ֆերի
  • Գարի Օլդմեն — Լի Հարվեյ Օսվալդ
  • Ջեյ Սանդերս — Լու Այվոն
  • Լորի Մետկալֆ — Սյուզի Կոկս
  • Շոն Սթոուն— Ջասպեր Գարիսոն
  • Ջոն Քենդի— Դին Էնդրյուսի փաստաբանը
  • Ջիմ Գարիսոն —Էրլ Ուորեն
  • Ուոլթեր Մատաու— սենատոր Ռասել Բ. Լոնգ
  • Մարտին Շիմ

Պարգևներ և նոմինացիաներ խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • 1992 - Օսկար մրցանակ
  • Օպերատորի լավագույն աշխատանք — Ռոբերտ Ռիչարդսոն
  • Լավագույն մոնտաժ — Ջո Հա, Պետրո Սկալյա
  • 1993 — BAFTA մրցանակ
  • Լավագույն մոնտաժ — Ջո Հաթշինգ, Պետրո Սկալիյա
  • Լավագույն ձայն
  • 1992 — Ոսկե գլոբուս մրցանակ
  • Լավագույն ռեժիսոր —Օլիվեր Սթոուն

Նոմինացիաներ խմբագրել

  • 1992 — Օսկար մրցանակ
  • Երկրորդ պլանի լավագույն դերասան — Թոմի Լի Ջոնս
  • Լավագույն ռեժիսոր -Օլիվեր Սթոուն
  • Լավագույ օրիգինալ երաժշտություն — Ջոն Ուիլյամս
  • Լավագույն ֆիլմ — Օլիվեր Սթոուն, Ա. Կիտման Խո
  • Լավագույն ձայն
  • Լավագույն սցենար, հիմնված այլ աղբյուրից վերցրած նյութի վրա— Օլիվեր Սթոուն, Զաքարի Սկլյար
  • 1993 — BAFTA մրցանակ
  • Երկրորդ պլանի լավագույն դերասան — Թոմի Լի Ջոնս
  • Լավագույն հարմարեցված սցենար —Օլիվեր Սթոուն Զաքարի Սկլյար
  • 1992 — էդգար Ալան Պոյի մրցանակ
  • Լավագույն գեղարվեստական ֆիլմ — Օլիվեր Սթոուն, Զաքարի Սկլյար
  • 1992 — Ոսկե գլոբուս մրցանակ
  • Լավագույն դրամա
  • Լավագույն դրամատիկ դերասան —Քևին Քոսթներ
  • Լավագույն սցենար — Օլիվեր Սթոուն, Զակարի Սկլյար
  • 1992 — MTV Movie Awards մրցանակ
  • Լավագույն գեղարվեստական ֆիլմ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալասում(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  • «Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալասում»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
  • Roger Ebert. (1991 թ․ դեկտեմբերի 20). «JFK» (անգլերեն). Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
  • Rita Kempley. (1991 թ․ դեկտեմբերի 20). «JFK» (անգլերեն). Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.